ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

«Հայլուր» լրատվական հաղորդումը սխալ թվեր է ներկայացնում

«5-րդ ալիք»-ը ուռճացում է ՍԴ դատավորների տարեկան ընդհանուր աշխատավարձի չափը՝ խեղաթյուրելով մի շարք տվյալներ։

18:44, 16 Օգս, 2019

Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում (E-draft.am) հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հայաստանյան լրատվամիջոցներում հատկապես թեժ քննարկումների առիթ է դարձել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածը, ըստ որի՝ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։

Այս թեմային էր անդրադարձել նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն իր «Հայլուր» լրատվական հաղորդման օգոստոսի 10-ի և 12-ի թողարկումների ժամանակ: Լրատվականը նույնիսկ հաշվել էր, թե որքանով լրացուցիչ բեռ կլինի պետական բյուջեի վրա նախագծի ընդունումը: Հեղինակը պնդում էր, որ ըստ այդ «նվազագույն» հաշվարկների, առանց սոցիալական ապահովագրությունը և հավելավճար պարգևատրումները հաշվելու՝ հարկատուների հավաքած բյուջեից պետք կլինի մոտ 1 միլիարդ օրինական կաշառք հանել» (խմբ. ներկայացվում է կոնկրետ հաշվարկ և նշվում է թիվ, այն է՝ 995 472 000 դրամ):

Վերոնշյալ թիվը լրատվական հաղորդման մեջ ստացել էին՝ բազմապատկելով Սահմանադրական դատարանի նախագահի (16 տարի) և մյուս անդամների պաշտոնավարելուն մնացած տարիների (Գյուլումյան Ալվինա՝ 7 տարի, Դիլանյան Արման՝ 20, Թունյան Արաիկ՝ 12, Նազարյան Հրանտ՝ 5, Թոխյան Ֆելիքս՝ 7, Խաչատրյան Աշոտ՝ 8 և Պետրոսյան Արևիկ՝ 18) միջին թվաբանականը (93/8)  նրանց տարեկան աշխատավարձով՝ 85 632 000 դրամ:

Փաստերի ստուգման հարթակը որոշեց ստուգել «5-րդ ալիք» հեռուստաընկերության կողմից ներկայացված թվերի ճշգրտությունը և պարզել, թե «Սահմանադրական դատարանի մասին» նախագծի ընդունումն իրականում որքան կարող է արժենալ ՀՀ պետբյուջեի վրա, եթե առաջնորդվենք այդ գաղափարով, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի բոլոր անդամ-դատավորները, բացի Վահե Գրիգորյանից (խմբ. ինչպես ներկայացրել էր հեռուստաընկերությունը), հրաժարական տան:

Պաշտոնավարման տարիների մասին

Այսպես, սկսենք «Հայլուր» լրատվականի կողմից ներկայացրած ՍԴ անդամ-դատավորների պաշտոնավարելուն մնացած ժամկետների հաշվարկից: Ահա, թե ինչպես է հաշվել այն «5-րդ ալիքը».

Մինչդեռ, նախ և առաջ, հարկ է հստակեցնել, որ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամ-դատավորները պաշտոնավարելու են ըստ այն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների, որը գործել է իրենց՝ ՍԴ անդամ-դատավոր դառնալիս։

Այսպես, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը նշանակվել են ՍԴ անդամի պաշտոնում մինչև 2005-ի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ուստի 1995 թ. ՀՀ  Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում է մինչև 70 տարին լրանալը: Այսպիսով`

  • Ֆելիքս Թոխյանը պաշտոնավարելու է մինչև 2026 թ. հունիսի 20-ը (մոտ 7 տարի)
  • Հրանտ Նազարյանը պաշտոնավարելու է մինչև 2026 թ. հունվարի 26-ը (մոտ 7 տարի)

Ալվինա Գյուլումյանը, Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը ստանձնել են ՀՀ ՍԴ անդամի պաշտոնը մինչև 2015 թ. Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, և համաձայն 2005 թ. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը: Ուստի՝

  • Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարելու է մինչև 2021 թ. հունվարի 20-ը (մոտ 2 տարի)
  • Արաիկ Թունյան պաշտոնավարելու է մինչ 2031 թ. հունվարի 6-ը (մոտ 12 տարի)
  • Աշոտ Խաչատրյան պաշտոնավարելու է մինչ 2027 թ. սեպտեմբերի 10-ը (ավելի քան 8 տարի)
  • Արևիկ Պետրոսյան պաշտոնավարելու է մինչ 2037 թ. դեկտեմբերի 6-ը (ավելի քան 18 տարի)
  • ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան պաշտոնավարելու է մինչ 2035 թ. հուլիսի 8-ը (մոտ 16 տարի)

Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր Արման Դիլանյանին, ապա նա համալրել է Սահմանադրական դատարանի դատավորների կազմը 2015 թ.-ի Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն և պաշտոնավարելու է ևս 11 տարի, քանի որ ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թ. սեպտեմբերին` 12 տարի ժամկետով։

Ինչպես նշեցինք, «5-րդ ալիքը» չէր անդրադարձել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին՝ որպես քննարկման ներկայացված նախագծի պոտենցիալ շահառու։

ՍԴ անդամների տարեկան աշխատավարձը

Փաստերի ստուգման հարթակը որոշեց նաև ստուգել, թե արդյո՞ք ճիշտ են ներկայացված ՍԴ նախագահի և մյուս անդամների աշխատավարձերի ընդհանուր տարեկան համագումարը։

Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ գործող օրենքի՝ պաշտոնյայի դրույքաչափը հաշվարկվում է բազային աշխատավարձի («2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 դրամ) և օրենքով նախատեսված գործակցի արտադրյալով (ՍԴ նախագահի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 16.00 է, իսկ ՍԴ անդամ-դատավորներինը՝ 12.00): Այսպիսով, ՍԴ նախագահը ստանում է ամսական 1 058 240 դրամ, իսկ ՍԴ անդամներից յուրաքանչյուրը՝ 793 680:

ՍԴ դատավորներին տրամադրվող տարեկան աշխատավարձը հաշվելու համար հարկավոր էր ՍԴ նախագահի և 7 անդամ-դատավորների (խմբ. չենք հաշվել Վահե Գրիգորյանին, ինչպես և արել է հեռուստաընկերությունը) աշխատավարձերի գումարը բազմապատկել մեկ տարվա ամիսների քանակով (12):

Պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում ստացվում է՝

12 x (7×793 680 + 1 058 240) = 79 368 000

Վերոնշյալը շուրջ 16 միլիոնով պակաս է «5-րդ ալիքի» ներկայացրած թվից: Պարզ երևում է, որ հեռուստաընկերության հաշվարկներում կա ոչ միայն տարիների սխալ հաշվարկ, այլև զուտ դրույքաչափային աշխատավարձի թվերի ուռճացում:

Ի դեպ, եթե անգամ լրատվականն իր հաշվարկը կատարելիս ներառեր նաև Վահե Գրիգորյանի տարեկան զուտ դրույքային աշխատավարձը, ապա ընդհանուրը թիվ կստացվեր՝ 88 892 160 դրամ։

Այսպիսով՝ որքա՞ն գումար կծախսվի, եթե նախագիծը ընդունվի և գործարկվի այնպես, ինչպես տրամաբանում է «5-րդ ալիքը»։ Եթե հաշվարկը կատարենք «5-րդ ալիք» հեռուստաընկերության ներկայացրած մեթոդով, այն է` ՍԴ անդամ-դատավորներին մնացած պաշտոնավարելու տարիների միջին թվաբանականը բազմապատկենք նրանց տարեկան զուտ դրույքաչափային աշխատավարձով, ապա կստանանք `

 81/8 x  79 368 000 = 803 601 000

Այսպիսով, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ոչ միայն ուռճացրել էր ՍԴ անդամ-դատավորներին տրվող տարեկան դրույքաչափային աշխատավարձը մոտ 16 մլն դրամով, այլև խեղաթյուրել է նրանց պաշտոնավարելուն մնացած ժամկետները և հանրությանը ներկայացրած վերջնական թիվը ուռճացրել է շուրջ 192 մլն դրամով։

Եթե հաշվարկը կատարենք անհատապես, սակայն շարժվենք օրենքի ընդունման դեպքում «5-րդ ալիքի» տրամաբանությունից ելնելով պայմանավորված գործողություններով, այն է՝ բոլոր ՍԴ անդամ-դատավորները, բացի Վահե Գրիգորյանից, հրաժարական կտան, մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը, պետք է վճարվեն հետևյալ գումարները՝

  • Ֆելիքս Թոխյան (7 տարի)՝ 66 669 120 ՀՀ դրամ
  • Հրանտ Նազարյան (7 տարի)՝ 66 669 120 ՀՀ դրամ
  • Ալվինա Գյուլումյան (2 տարի)՝ 19 048 320 ՀՀ դրամ
  • Արայիկ Թունյան (12 տարի)՝ 114 289 920 ՀՀ դրամ
  • Աշոտ Խաչատրյան (8 տարի)՝ 76 193 280 ՀՀ դրամ
  • Արևիկ Պետրոսյան (18 տարի)՝ 171 434 880 ՀՀ դրամ
  • Արման Դիլանյան (11 տարի)՝ 104 765 760 ՀՀ դրամ
  • Հրայր Թովմասյան (16 տարի)՝ 203 182 080 ՀՀ դրամ

 Ընդհանուր գումարն այս դեպքում կկազմի 822 252 480 ՀՀ դրամ։

Գայանե Գասոյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens