ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար

11:32, 8 Սպտ, 2019

Այս ամռանը, Սևանի ջրի «կանաչմանը» զուգընթաց, հանրության շրջանում կրկին սկսվեցին լճի խնդիրների շուրջ քննարկումները, որոնց թվում էր նաև Արփա-Սևան թունելի և Եղեգիս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի հարցը։ Տարիներ շարունակ բնապահպանների կողմից կասկածներ են հնչել, որ գետի վրա կառուցված ՀԷԿ-երը սնուցվում են Սևանա լճի համար նախատեսված ջրերով՝  շահույթներ ապահովելով դրանց սեփականատերերին։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, թե ովքեր են Եղեգիս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը և արդյո՞ք օրենքով նախատեսված է Արփա-Սևան թունելից ջրի բացթողում Եղեգիս գետ։ 

ՀԷԿ-երի «հայտնի» սեփականատերերը

Դեռ 2014-ի օգոստոսին Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Արփա-Սևան թունելից ջուրը թափվում Եղեգիս գետը։ Գետի այդ հատվածում, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, գործում է ութ փոքր հիդրոէլեկտրակայան, որոնք թունելից ջրի բացթողման ժամանակ փաստացի օգտվում են դրանից։  

Այդ ՀԷԿ-երի սեփականատերերը պատահական մարդիկ չեն։ 

Դրանցից երկուսը՝ «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-երը, շահագործում է «Մինա-Մայա» ՍՊԸ-ն։ Այս ընկերության ներկայիս 100 տոկոս բաժնետերը «Ագատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է՝ Վաչիկ Քոքոբելյանը, որը 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։ 

«Մինա-Մայա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001-ին։ 2008-ի ապրիլից ընկերության բաժնետերեր են դարձել Գրիգոր Առաքելյանը և Նարեկ Սարգսյանը։ Վերջինս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն (Լյովա) Սարգսյանի որդին է։ Հատկանշական է, որ Նարեկ Սարգսյանը բաժնետեր է դարձել հորեղբոր՝ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու շաբաթ անց և տիրապետում էր ընկերության 50 տոկոս բաժնետոմսերին։ Նա ընկերությունից դուրս է եկել միայն այս տարվա մայիսին։

«Եղեգիս» ՓՀԷԿ-ը շահագործող «Էլեգիս Հ.Է.Կ.» ՍՊԸ-ի բաժնետերերն են  Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի եղբայր Մայիս Մկրտչյանը և Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գրանցված, 48-ամյա Գարիկ Հայկազունու Շահգալդյանը։ 

Եղեգիս գետի վրա գործող հաջորդ ՓՀԷԿ-ը՝ «Գողթանիկը», շահագործում է «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերն է Հայկ Հրանտի Սուվարյանը, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աղջկա ամուսինն է։ Սուվարյանն ընկերությունը ստեղծել է 2011-ին, երբ Տիգրան Սարգսյանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Սուվարյանը ներկայում «Յունիբանկի» ներքին աուդիտի տնօրենն է, նրա հայրն էլ Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանն է։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դստեր՝ Նարինե Սարգսյանի և փեսայի՝ Հրանտ Սուվարյանի հետ

«Եղեգիս-3» ՀԷԿ-ը շահագործող «Սյունաց վոթը» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է Երևանի բնակիչ Նաիրա Ժորայի Սարգսյանը։ Վերջինս նախկինում՝ 2014-2016 թթ., եղել է նաև «Ֆիրմա Գ.Ա.Խ.» ՍՊԸ-ի 83.3% բաժնետերը։ Այն Սյունիքում և Վայոց ձորում շահագործում է երկու ՓՀԷԿ-եր՝ «Գետափ» (Որոտանի վտակի վրա) և «Հեր-Հեր-1» (Արփա գետի Հեր-Հեր վտակի վրա)։ 

«ՌԱԵԼ ԳէՍ» ՍՊԸ-ն շահագործում է «Եղեգիս-2» ՀԷԿ-ը։ Ընկերությունն այժմ ունի հինգ բաժնետեր հետևյալ բաժնեմասերով՝ Արտակ Վաղարշակի Ավետիսյան՝ 18%, Գևորգ Արամայիսի Մաչանյան՝ 36%, Դոնարա Պետրոսի Աբրահամյան՝ 18%, Հրանտ Ռաֆիկի Սուվարյան՝ 15%, Վահան Բլբուլի Ծատրյան՝ 13%։ Արտակ Ավետիսյանը Պաշտպանության նախարարության Ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության նախկին պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյան որդին է։ Գևորգ Մաչանյանը «ԱրմՍվիսԲանկի» գործադիր տնօրենն է։ Դոնարա Աբրահամյանը, ըստ «Հետքի», ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության նախկին պետ, գնդապետ Սերոբ Աբրահամյանի քույրն է։ Հրանտ Սուվարյանը Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետն է և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խնամին։

«ԵՂԵԳՀԷԿ» ՍՊԸ-ն շահագործում է «Եղեգ» ՀԷԿ-ը և ունի չորս բաժնետեր՝ Հրաչիկ Նապոլեոնի Վարդանյանը՝ 39%, Ռոբերտ Նապոլեոնի Օխանյանը՝ 30%, Սոֆիկ Նապոլեոնի Վարդանյանը՝ 21% և Արմեն Լենիկի Առաքելյանը՝ 9%։ 

Ընկերությունը գրանցված է Հրաչիկ Վարդանյանի բնակության հասցեում՝ Եղեգնաձորում։ Ռոբերտ Օխանյանը շինարարությամբ զբաղվող «Սպիտակ-1» ԲԲԸ-ի տնօրենն է։ Իսկ Վայոց ձորի Շատին գյուղի բնակիչ Արմեն Առաքելյանը 2017-ին եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու։ 

«ՌՈՒՍ ԸՆԴ ՀԱՐ» ՍՊԸ-ն, որը շահագործում է «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ-ը, ունի երկու բաժնետեր՝ Զոհրաբ Շահբազյանը և Ռուսլան Գևորկյանը՝ յուրաքանչյուրը 50% բաժնեմասով։ Շահբազյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի  նախկին տեղակալ և 2017-ին «Ծառուկյան» դաշինքից ԱԺ ընտրություններում համամասնական թեկնածու Հարություն Շահբազյանի հայրն է։ Գևորկյանը գրանցված է Ռուսաստանում։ 

Արփա-Սևան թունելից ջրառի հանգամանքները

Քննարկվող հարցը՝ արդյո՞ք նախատեսված է Արփա-Սևան թունելից ջուր բաց թողնել Եղեգիս գետ, թե ոչ, անգամ պետական մարմինները չեն կարողանում պարզաբանել։ Պաշտոնական պատասխանները հակասական են։ 

Այսպես, Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ջրային կոմիտեից տեղեկացրին, որ Արփա-Սևան թունելից Եղեգիս գետ կարելի է ջուր բաց թողնել մի քանի նպատակով, դրանք են՝ «գետերի վարարային ելքերը կանխելու կամ անվտանգ անցկացնելու, կառույցների շահագործման անվտանգությունն ապահովելու, ոռոգման ջրամատակարարման նպատակով»։ 

Այնինչ, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 27-ին հայտարարել էր. «Եթե չեմ սխալվում, որևէ նախագծով դա նախատեսված չէր, որ Արփա-Սևանով Կեչուտից [ջրամբարից-խմբ.] եկող այդ ջուրը պետք է բեռնաթափվի Եղեգիս»։ Նախարար Գրիգորյանը նաև հավելել էր, որ Արփա-Սևան թունելի շինարարության ձգձգման հետ կապված քրեական գործը պետք է հաշվի առնի նաև Արփա-Սևան թունելից Եղեգիս ջրի բացթողման հանգամանքները։ 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը հիմնավոր է համարում այն կասկածները, որ Արփա-Սևան թունելի նորոգումը միտումնավոր ձգձգվում էր, որպեսզի Եղեգիս գետի վրայի ՀԷԿ-երը կարողանան ինչ-որ ժամանակ ևս աշխատել՝ սեփականատերերի համար եկամուտ ապահովելու համար, որի հետևանքով տուժել է Սևանը։ Ըստ նրա, Եղեգիս գետում գոյացող ջուրը հավանական է, որ չի կարող բավարարել այդ ՀԷԿ-երի պահանջներին։ 

Այսպիսով, Եղեգիս գետի վրա գործող և Արփա-Սևան թունելից հավելյալ ջուր ստացած (ստացող) ութ փոքր ՀԷԿ-երի նախկին և ներկա սեփականատեր են եղել Սերժ Սարգսյանի եղբորորդին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսան և խնամին, Վայոց ձորի թեմի առաջնորդի եղբայրը, ՊՆ պաշտոնյաներ և այլն։ Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն Արփա-Սևան թունելից Եղեգիս գետ ջրի բացթողնման հանգամանքները, օրինականությունը և դրա կապը այս ՀԷԿ-երի հետ։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens