ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Փաշինյանի 100 փաստի մանիպուլյատիվ կամ կեղծ կետերը

19:04, 17 Սպտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել այդ փաստերի իսկությունը և ներկայացնել դրանց մեջ ընդգրկված մանիպուլյատիվ, սխալ կամ կեղծ պնդումները և հայտարարությունները։

Սևանի մակարդակի և ջրի ծավալների մասին

76-րդ կետով Փաշինյանը նշում է. «2019 թ. սեպտեմբերի դրությամբ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումը նախորդ տարվա համեմատ 53 մլն մ³-ով քիչ է կատարվել, իսկ Արփա-Սևան ջրատարով դեպի Սևան է տեղափոխվել 17 մլն մ³-ով ավելի ջուր։ Անցյալ տարվա այս օրվա դրությամբ Սևանա լիճը բարձրացել է 4 սմ-ով։ Ես շաբաթ օրը հայտարարեցի, որ 3 սմ-ով բարձրացել է, 2 օրվա ընթացքում ևս 1 սմ-ով բարձրացել է: Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այս պահի դրությամբ Սևանա լճի ջրային պաշարները ավելի են շուրջ 102 միլիոն մ³-ով:»։ 

Վարչապետի պնդումը, որ Սևանա լճի ջրի մակարդակը մեկ տարում բարձրացել է չորս սանտիմետրով, ճիշտ է։ Ըստ ԱԻՆ-ի Հայհիդրոմետ ծառայության տվյալների, Սևանա լճի մակարդակը 2019-ի սեպտեմբերի 16-ին կազմել է 1900 մետր 62 սանտիմետր, իսկ 2018-ի նույն օրը՝ 1900 մետր 58 սանտիմետր։

Իսկ որպեսզի հասկանանք, թե որքանով է Սևանի ջրային պաշարների մասին վարչապետի ներկայացրած թիվը մոտ իրականությանը, կատարենք պարզ հաշվարկ։

Սևանի մակերևույթը նոմինալ 1260 կմ² է: Նոմինալ՝ որովհետև բարձրանալիս լճի մակերեսն ընդարձակվում է, ուստի հասկանալու համար, թե որքանով է ավելանում լճի ջրի ծավալը, լճի մակերեսը բազմապատկենք 4-ով։

1․260 կմ²=1.260 մլն մ²

1․260 մլն մ²*0,04մ=50,4 մլն մ³

Սա նշանակում է, որ լճի 4 սմ բարձրացումը կբերի ջրի պաշարների մոտ 50,4 մլն մ³ ավելացման: 

Հաշվի առնելով մակարդակի բարձրացման դեպքում մակերեսի ընդարձակումը 0,5-1,5 տոկոսով, մակարդակի 4 սմ աճի դեպքում ջրի ծավալի աճը կարող է լինել 51-53 մլն մ³-ից ոչ ավել:

Այսինքն, վերջին մեկ տարվա մեջ լճի ջրի ծավալը ավելացել է մոտավորապես 50-52 մլն մ³-ով, այլ ոչ թե 102 մլն մ³, ինչպես պնդում է Փաշինյանը։ Փաստացի ստացվում է, որ ջրի ծավալների 102 մլն մ³-ով ավելացումը Փաշինյանի թիմը հաշվարկել է 4 սմ բարձրացմամբ պայմանավորված ջրի ծավալների ավելացման և խնայված 53 մլն մ³ ջրի ծավալների գումարով, ինչը սխալ է, քանի որ լճի մակարդակի 4 սմ բարձրացումը հենց եղել է խնայված 53 մլն մ³ ջրի հաշվին։

Նվազագույն աշխատավարձի մասին

53-րդ կետում Փաշինյանը պնդում է. «Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազար մարդու»։

Կառավարությունը հունիսի 27-ի նիստում իսկապես նման որոշում էր ընդունել, սակայն այս նախագիծը դեռևս պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից, քանի որ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է օրենքով, իսկ օրենքի ուժ կարող են ստանալ միայն այն նախագծերը, որոնք համապատասխան ընթացակարգերով անցնելուց հետո ընդունվում են Ազգային ժողովի կողմից։

Ի դեպ, թեև կառավարությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ, սակայն օրենքի նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ այդ հարցը պետք է դեռևս քննարկվի։

Ներկայում նախագիծը քննարկվում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, այն դեռևս չի մտել ԱԺ օրակարգ, և սա որպես կայացած փաստ ներկայացնելը մանիպուլյատիվ է։ 

Սահմանահատումների մասին

96-րդ կետում վարչապետը նշում է. «2019 թ. առաջին կիսամյակում 2015 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումների նեգատիվ սալդոն նվազել է 32 անգամ կամ 96,9 տոկոսով»։

Այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի, 2015-ի առաջին կիսամյակում Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների տարբերությունը կազմել էր -75,464, այնինչ 2019-ի առաջին վեց ամիսներին տարբերությունը կազմել է -2,334։ Այպիսով, 2019-ի առաջին կիսամյակում Հայաստանի սահմանահատումների բացասական սալդոն 2015-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 32 անգամ կամ 97 տոկոսով։  

Սակայն Փաշինյանի կողմից ներկայացված այս փաստը մանիպուլյատիվ է, քանի որ ուսումնասիրելով 2015-ից 2019-ը ընկած տարիների մուտքերի և ելքերի տարբերության միտումները, պարզ է դառնում, որ Փաշինյանը վերցրել է վերջին տարիների արտագաղթի ամենաբարձր ցուցանիշը։ 

Այնինչ, եթե համեմատենք հետհեղափոխական շրջանի ցուցանիշները, մասնավորապես՝ 2018-ի առաջին կիսամյակը 2019-ի կիսամյակի հետ, կստանանք Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերության 62% նվազում (2.6 անգամ նվազում)։ Իսկ եթե համեմատենք 2019-ի և 2017-ի թվերը, ապա կստանանք 93.7% նվազում։

Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի մասին

98-րդ կետով Փաշինյանը հայտարարում է. «Գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը գործարկման էր սպասում արդեն 17 տարի»։

Այս տարվա հուլիսին հայտարարվեց, որ Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայում գործարկվել է ցիկլոտրոն տեսակի արագացուցիչը։ Այս արագացուցիչի պատմությունը գնում է 2008 թվական, երբ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ ցանկանում են ստեղծել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում: Կառավարության 2009 թ․-ի որոշմամբ հավանություն տվեց այս նախաձեռնությանը։ Դրա  շրջանակում էլ 2013-2015 թթ. Հայաստան էին ներմուծվել ցիկլոտրոնի սարքավորումները։ Պնդումը, թե արագացուցիչը գործարկման էր սպասում 17 տարի, չի համապատասխանում իրականությանը, քանի որ որոշումը ընդունվել  է 2009 թվականին՝ տաս տարի առաջ, իսկ սարքերը Հայաստանում են ոչ ավել, քան 6 տարի։ 

Սևադա Ղազարյան

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens