ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

7-րդ գումարման ԱԺ-ի «լուռ» պատգամավորների ցանկը սխալ է

18:28, 17 Դկտ, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

7-րդ գումարման ԱԺ-ի «լուռ» պատգամավորները. «Իմ քայլից»՝ 11, ԲՀԿ-ից՝ 7, ԼՀԿ-ից 1 պատգամավոր 1 տարում հարց չեն տվել և ելույթ չեն ունեցել։

Parliamentmonitoring.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործունեության և ակտիվության՝ քվեարկությունների, բացակայությունների, հարցերի ու ելույթների վերաբերյալ: 

Կայքի հրապարակած վիճակագրությունն ամփոփել է Tert.am կայքը, որը նույնությամբ հրապարակվել է նաև News.am կայքում: 7-րդ գումարման ԱԺ-ի «լուռ» պատգամավորների մասին այդ հրապարակման մեջ գրված է, որ «Իմ քայլից»՝ 11, «Բարգավաճ Հայաստանից»՝ 7, «Լուսավոր Հայաստանից» 1 պատգամավոր մեկ տարում հարց չեն տվել և ելույթ չեն ունեցել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ստուգել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այս տվյալները՝ հատկապես, որ այդ ցուցակում նշված են «լուռ» պատգամավորներ, որոնք 7-րդ գումարման ԱԺ-ում ունեցել են հիշվող ելույթներ։

«Լուռ» պատգամավորներից մի մասը, այդուհանդերձ, ելույթներ և հարցեր ունեցել են

Ըստ Parliamentmonitoring.am կայքի վերլուծության և Tert.am-ի ամփոփ նյութի՝ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորից 11-ը ելույթ չեն ունեցել և հարց չեն տվել, որոնց թվում են Վարդան Աթաբեկյանը, Մաթևոս Ասատրյանը, Գոռ Գևորգյանը, Սեդրակ Թևոնյանը, Երջանիկ Հակոբյանը, Վահե Ղալումյանը, Արսեն Միխայիլովը, Արտաշես Պետրոսյանը, Կարեն Սարուխանյանը, Հակոբ Սիմիդյանը (խմբակցության քարտուղար) և  Անդրանիկ Քոչարյանը։

Նշված ցանկից առնվազն 6 պատգամավոր ԱԺ նիստերին հանդես են եկել ելույթներով և հարցեր ուղղել թե՛ օրենսդրական նախագծերի հեղինակների և թե՛ կառավարությանը։ Դրանք առանձնացվել և տարածվել են լրատվամիջոցների կողմից։ Գուցե եղել են ելույթներ և հարցեր, որոնք նիստերի ժամանակ հնչել են, սակայն չեն առանձնացվել։ 

Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանին նույնիսկ կարելի է ակտիվ պատգամավորների թվին դասել, որն աչքի է ընկել մի շարք ելույթներով։ Առնվազն մեկ ելույթը, որը գրաբար մեջբերումներ ուներ, բավական լայն տարածում էր գտել, ինչից հետո նույնիսկ պատգամավորը լրագրողների հետ առանձին զրույցում հարկ էր համարել պարզաբանել, թե ինչի մասին էր ելույթը։ 

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը ելույթ է ունեցել նաև «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծի քննարկմանը, կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը, ինչպես նաև հունվարի 17-ին ԱԺ պատգամավորների ելույթների ժամին ամբիոնից ելույթ է ունեցել և այլ հարցերի քննարկումների մասնակցել։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ևս հայտնվել է լուռ պատգամավորների ցանկում այն դեպքում, երբ վերջինս ոչ միայն ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել որպես Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, այլև ելույթ է ունեցել, օրինակ, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը, ինչպես նաև քրեական ենթամշակույթին վերաբերող նախագծի  քննարկմանը։

«Լուռերի» ցանկում ընդգրկված, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, չնայած նրան, որ մի քանի նախագծերի հարակից զեկուցող է եղել, հարց է ուղղել նաև ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, թեև օրենսդրական քննարկումներին ակտիվ չի եղել, այդուհանդերձ, կառավարության հետ հարցուպատասխանին մի քանի անգամ հարցեր ուղղել է, որոնցից մեկը, օրինակ, վերաբերել է երեխաների խնամքի կենտրոնի փակմանը, մեկ այլ հարց վերաբերել է Աշոցք համայնքի անմխիթար փայտյա բնակարաններին։ 

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտաշես Պետրոսյանը նույնպես ակտիվ չի եղել, սակայն օրինագծերի քննարկումներին հարցեր է ուղղել ինչպես տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, այնպես էլ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը կառավարության հետ հարցուպատասխանին հարց է ուղղել, որը, սակայն, լրատվամիջոցները որակել են զավեշտ։ 

Ըստ վերլուծության՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 26 պատգամավորից 7-ը ելույթ չեն ունեցել և հարց չեն տվել, որոնցից են Արայիկ Աղաբաբյանը, Էդուարդ Բաբայանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Սողոմոն Սողոմոնյանը և Տիգրան Ստեփանյանը։ 

Նշված պատգամավորներից որոշներն իսկապես երբևէ որևէ կերպ չեն մասնակցել խորհրդարանական քննարկումներին, բայց, օրինակ, Արայիկ Աղաբաբյանը կառավարությանը հարցեր ուղղել է, իսկ Ջանիբեկ Հայրապետյանն ունեցել է առնվազն մեկ ելույթ, որը վերաբերել է երևանյան խցանումներին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության 18 պատգամավորից, ըստ վերլուծության, ելույթ չի ունեցել և հարց չի տվել Ռուբիկ Ստեփանյանը, որը, սակայն, հանդես է եկել կառավարությանն ուղղված հարցով։

Parliamentmonitoring.am կայքից պարզաբանում են և մատնանշում իրենց հղում արած կայքերի սխալը

Parliamentmonitoring ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը Fip.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հարցերի և ելույթների վիճակագրությունը վերցնում են միայն օրենքների քննարկումներից։ «Պատգամավորների հարցերի, ելույթների վիճակագրությունը կազմվում է միայն օրինագծերի քննարկումների և քվեարկությունների հիման վրա: Համակարգչային ծրագիրը մշակվել է այնպես, որ տվյալների բազայում ներբեռնվում են միայն էլեկտրոնային համակարգով քվեարկված հարցերը: Տվյալների բազայից դուրս են մնում չքվեարկվող (մի շարք փաստաթղթեր խորհրդարանը քննարկում է և ընդունում ի գիտություն՝ առանց քվեարկության) և փակ գաղտնի քվեարկությամբ ընդունվող հարցերը, դրանց քննարկման ժամանակ հնչած հարցերն ու ելույթները: Ծրագիրն արդեն 7-8 տարի աշխատում է այս մեթոդաբանությամբ։ Այսինքն, պատգամավորները հնարավոր է, որ ավելի շատ հարցեր են տվել ու ելույթներ ունեցել, քան մեր վիճակագրությունն է, բայց մեր վիճակագրությունը պատգամավորների գործունեության օրենսդրական հատվածն է արտացոլում։ Այս մասին հստակ ծանուցում կա նաև կայքում»,- ասաց նա։ 

Բացի այդ, Լուսինե Վասիլյանը նշեց, թե շատերը կարծում են, որ եթե պատգամավորը եղել է  հարակից զեկուցող, դա ելույթ է։ «Դա իր պարտականությունն է, երբ ինքը հարակից զեկուցող է նշանակվում, դա իր անձնական ակտիվության ցուցանիշը չէ, նույն ձևով մենք իսկապես մտածել ենք ամենամաքուր հատվածը դուրս բերել, որովհետև հարցերն ու ելույթները խորհրդարանական աշխատանքի ամենաաննպատակ մասն են, թողել ենք մաքուր մասը»,- ասաց նա։

Լուսինե Վասիլյանի խոսքով՝ վիճակագրությունն ինքնին մեծ ու բարդ է և չի կարելի բացառել, որ ինչ-ինչ վրիպակներ կլինեն։

Ըստ նրա, կայքերը վիճակագրությունից օգտվելիս նախ չեն նշել, որ օրենսդրական ակտիվությունն է հաշվի առնվում, և նաև նշում չի արվել, որ տվյալները նոյեմբերի 10-ի դրությամբ էին, այսինքն՝ դեռևս մուտքագրված չէին նոյեմբերի 12-ի և դեկտեմբերի 3-ին  մեկնարկված հերթական քառօրյայի տվյալները։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Parliamentmonitoring.am կայքում ներկայացված ուսումնասիրության հիման վրա Tert.am և News.am կայքերի պատրաստած ամփոփ նյութը սխալ է, քանի որ այնտեղ չի ներկայացվել, որ վիճակագրությունը վերաբերում է պատգամավորների՝ միայն օրենսդրական քննարկումների ժամանակ ունեցած ելույթներին։ Իր հերթին, վրիպակներ է թույլ տվել նաև Parliamentmonitoring.am-ը, քանի որ այդ վիճակագրության մեջ հաշվի չի առնված որոշ պատգամավորների ակտիվությունը։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens