ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Պարեկային ծառայության մեքենաների մասին կեղծիք՝ «5-րդ ալիքի» եթերում

20:07, 11 Մրտ, 2022

ՍԽԱԼ

Մարտի 10-ին «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվական ծրագրում անդրադարձ կատարվեց Պարեկային ծառայության համար ձեռք բերված և ձեռք բերվող ավտոմեքենաներին, որի ընթացքում ռեպորտաժի հեղինակը մի շարք մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ արեց։

«Շկոդաները» «Տոյոտաներով» փոխարինելու մասին

Բուն ռեպորտաժից առաջ թողարկման հաղորդավարը, նախաբանում խոսելով Պարեկային ծառայության մեքենաների ձեռքբերման մրցույթում վերջերս «Տոյոտա» ընկերության հաղթելու մասին, հայտարարում է․ «Բանն այն է, որ Պարեկային ծառայության համար անցած տարի տենդերով ձեռք բերված «Շկոդաները» սկսել են ժամանակից շուտ շարքից դուրս գալ, և գործադիրը նոր մրցույթ է հայտարարել, որը հաղթել է «Տոյոտա Երևանը»»։

Հաղորդավարի ներածական խոսքից հեռուստադիտողը կարող է եզրահանգում անել, որ «Տոյոտա» մակնիշի մեքենաներ ձեռք բերելու անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ ավելի վաղ ձեռք բերված «Շկոդաները» «շարքից դուրս են եկել»։

Իրականում, սակայն, նոր մրցույթը, որի արդյունքում գնվել են «Տոյոտաները», հայտարարվել է ոչ թե «Շկոդաներին» փոխարինելու, այլ գարնանը Շիրակի ու Լոռու մարզերում մեկնարկող Պարեկային ծառայությանը մեքենաներով ապահովելու նպատակով։ 

«Շկոդաների» «շարքից դուրս գալու» մասին

Արդեն ռեպորտաժի ընթացքում հեղինակը, խոսելով խափանված մեքենաներից, հղում է անում ոստիկանության կողմից լրատվականներից մեկին տրամադրած տեղեկությանն այն մասին, որ «Շկոդաներից» 32-ի փոխանցման տուփերը շարքից դուրս են եկել։ Ինչից հետո լրագրողը հռետորական հարց է հնչեցնում․ «Ստացվում է՝ ավելի քան 400 մլն պետական դրամը ջու՞րն է ընկել»։

Իրականում, մեքենաների սպասարկման հետ կապված ծախսերը պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ չեն առաջացնում։ Մեքենաների գնման պայմանագրով նախատեսված է երաշխիքային սպասարկման ծառայություն, այսինքն, փոխանցումատուփի կամ այլ դետալի խափանման դեպքում մատակարար ընկերությունն ինքն է հոգում վերանորոգման ծախսը։ 

«Շկոդա» մեքենաները մատակարարող «Չեխ Ավտո» ընկերության հետ կնքված պայմանագրի 4-րդ կետով ևս նախատեսված է մեքենաների երաշխիքային սպասարկում։ 

Բացի դրանից, հնչեցված 400 միլիոն դրամը 32 «Շկոդա» մեքենաների, ոչ թե դրանց փոխանցումատուփերի արժեքն է, հետևաբար՝ եթե անգամ փոխանցման տուփերը վերանորոգելը պետության համար լրացուցիչ ծախս լիներ (ինչը այդպես չէ), լրագրողի հնչեցրած թիվը էլի մանիպուլյատիվ և ուռճացված կլիներ։  

150, թե՞ 50 հազար դոլար

Անդրադառնալով օրերս Պարեկային ծառայությունում փորձարկված «Տեսլա» մեքենային՝ ռեպորտաժի հեղինակը մեջբերում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ փորձարկված մեքենան 170 կմ վազքի դեպքում ծախսել է ընդամենը 32 կՎտ/ժ էլէներգիա։ Հաջորդիվ ռեպորտաժի հեղինակը խոսում է փորձարկված մեքենայի գնի մասին․ «Մասնագետներն ասում են, որ այս մեքենաների գինը շուրջ 150 հազար դոլար է»։

Լրագրողը չի ասում, թե ի՞նչ մասնագետի հետ է զրուցել, սակայն «Տեսլա» մեքենաների գներին ծանոթանալու համար կարելի է պարզապես այցելել ընկերության պաշտոնական կայքը։

Պարեկային ծառայությունում փորձարկվել էր «Տեսլա 3» մոդելը։ Այս մոդելի մեքենաների գները ոչ թե «շուրջ 150 հազար դոլար» են, այլ 45-59 հազար դոլար։

Իսկ կոնկրետ մոդիֆիկացիան, որը փորձարկվել է Պարեկային ծառայությունում, Tesla Model 3 Long Range մոդելն է, որի գինը շուրջ 52 հազար դոլար է, այսինքն՝ լրագրողի հնչեցրած թվից մոտ 3 անգամ պակաս։

Այսպիսով փաստենք, որ Պարեկային ծառայության համար ձեռք բերված «Շկոդաների» փչանալը պետությունից լրացուցիչ ծախս չի պահանջում, նոր գնված «Տոյոտաները» ոչ թե «Շկոդաներին» են փոխարինելու, այլ լրացնելու են Պարեկային ծառայության ավտոպարկը Շիրակի ու Լոռու մարզերում, իսկ «Տեսլա» մոդելի գնի վերաբերյալ որոշ «մասնագետների» պնդումները մի քանի անգամ չափազանցված են։

Սևադա Ղազարյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիքՊարեկային ծառայություն

Հարակից հոդվածներ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

Պետական միջոցների վատնման մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն հանցանք չի գտել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական միջոցների վատնման մեջ Հակակոռուպցիոն կոմիտեն հանցանք չի գտել

12:48, 19 Փտր, 2024

2022 թվականին ոստիկանությունը գնումների կազմակերպման, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացներում թույլ էր տվել մի շարք էական խախտումներ, որի հետևանքով պետությունը...

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 
Սխալ

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 

16:03, 1 Փտր, 2024

«5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման եթերում վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում էթնիկ...

Ինչպես է Ոստիկանությունն իր մրցույթները հարմարեցնում ցանկալի ընկերությանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Ոստիկանությունն իր մրցույթները հարմարեցնում ցանկալի ընկերությանը

16:43, 26 Հնվ, 2024

2021 թվականի նոյեմբերի 18-ին ոստիկանությունը հայտարարել էր Երևան քաղաքում Պարեկային ծառայության մեքենաների ավտոլվացման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ 2022 թ․ հունվարի 5-ին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens