ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Էմինեմը և Jay-Z-ը ռեփ չեն գրել Ղազախստանի նախագահի մասին

16:01, 2 Հնս, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge-ն) ստուգել է ֆեյսբուքում  տարածված սքրինշոթը, որում նշված է, թե ավիաընկերություններից մեկը Մոսկվա-Բեռլին ուղիղ չվերթ է իրականացնում:  Տեղեկությունը իսկապես տեղադրված է Avia Charter կայքում, սակայն դա ճիշտ չէ. ռուսական ավիաընկերություններին արգելված է մուտք գործել Եվրամիության օդային տարածք։ Ռուսաստանի Դաշնային տրանսպորտի գործակալությունը (Ռոսավիացիա) իր հերթին արգելել է ԵՄ-ում գրանցված ինքնաթիռների թռիչքը դեպի Ռուսաստան: Հետևաբար Մոսկվայից Բեռլին իրականացվող թռիչքների մասին տեղեկությունը կեղծ է:

Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է  օգտատերերի և մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված  տեսանյութը, որում հայտնի ռեփեր Jay-Z-ն գովերգող ռեփ է կարդում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մասին: Ավելի ուշ տարածվել է նմանատիպ մեկ այլ երգ՝ արդեն ամերիկացի ռեփեր էմինեմի կատարմամբ: Jay-Z-ի և Էմինեմի պաշտոնական ալիքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք Տոկաևի մասին որևէ երգ չեն թողարկել։ Տեսահոլովակի համար օգտագործված կադրերը վերցված են կատարողների այլ հոլովակներից և համերգներից։ Իսկ բառերն ու ձայնը, ըստ երեւույթին, ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։

Ռուսական Provereno.media-ն ստուգել է համացանցում շրջանառվող մի նկար, որն իբր արված էր Ուկրաինայի դպրոցներից մեկում։ Դրանում երևում է, որ Ուկրաինայի նախագահի դիմանկարի կողքին պատից կախված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լուսանկարը։  Ըստ օգտատերերի՝  սա ապացույց է, որ երկիրը դարձել է ԱՄՆ գաղութ։ Կայքը գտել է, որ գրառումը կեղծ է: Որպես հիմք առաջին հերթին նշվում է, որ գրառումը հիմնականում տարածել են ռուսամետ տելեգրամյան ալիքները, որոնք հայտնի են ապատեղեկատվության տարածմամբ: Բացի այդ, ռուս փաստեր ստուգողները նկատել են, որ որևէ  մանրամասն չկա՝ նկարը որտեղ է արվել և որ դպրոցի մասին է խոսքը: Հատկանշական է նաև, որ նկարների կողքին կախված է երկու շնորհակալագիր, որոնք շնորհվել են երկու տարբեր ուսուցիչների՝ Ուկրաինայի երկու տարբերի շրջաններից, ընդ որում՝ նրանք առնչություն չունեն տվյալ դպրոցին:

Աշխարհ

Բրիտանական Reuters Fact Check-ը ստուգել է համացանցում տարածված տեղեկությունը, թե Միացյալ Թագավորությունում ուսուցչին աշխատանքից ազատել են տրանսգենդեր աշակերտի մասին խոսելիս վերջինիս գենդերային ինքնությունը չարտացոլող՝ սխալ եզրույթներ օգտագործելու համար: Սակայն իրականում ուսուցչի ազատման համար հիմք են ծառայել դպրոցի ուսուցչական էթիկական նորմերի և մասնագիտական պարտականությունների շրջանակների խախտումը՝ ըստ հրապարակված հաշվետվության: Մասնավորապես, մաթեմատիկայի ուսուցիչ լինելով՝ նա դասերը նվիրել է գեյ ամուսնությունների և հոմոսեքսուալության բացասական կողմերի մասին թեմաներին: 

Ամերիկյան Politifact-ը ստուգել է Ինստագրամում տարածված գրառում, ըստ որի՝ Եվրոպական միությունը խորհուրդ է տվել հղի կանանց խուսափել կորոնավիրուսի դեմ պատվաստումից վիժման վտանգի պատճառով:  Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը, որը կարգավորում է դեղերի անվտանգությունը ԵՄ-ում, իր կայքում հայտնել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերը չեն մեծացնում հղիության բարդությունների հավանականությունը: Գործակալության աշխատանքային խումբը մի քանի անգամ հայտարարել է, որ պատվաստանյութերն անվտանգ են և որևէ ռիսկ չեն ներկայացնում պտղաբերության տեսանկյունից:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens