ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հանցագործությունների ցուցանիշները ներկայացնում է ընտրողաբար

18:14, 28 Դկտ, 2018

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2018 թվականին Հայաստանում գրանցվել է սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ։ Փաշինյանը, սակայն, ներկայացնելով այս դրական ցուցանիշը, չի խոսում երկրում նկատվող բացասական դինամիկայի մասին։

Սպանություններ

Ուսումնասիրելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը՝ տեսնում ենք, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում երկրում արձանագրվել է սպանության 34 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 41 դեպքի համեմատ։ Ընդ որում, ըստ նույն վիճակագրության, այս տարվա նոյեմբերին Հայաստանում ընդհանրապես սպանություն չի գրանցվել, այնինչ անցած տարվա նոյեմբերին կատարվել է 5 սպանություն։

Հատկանշական է, սակայն, որ մամուլի հրապարակումների համաձայն, այս տարվա նոյեմբերին արձանագրվել է առնվազն 1 սպանության դեպք։ Նոյեմբերի 9-ին «Արմենիա» ՀԲԿ էր տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝  կտրած-ծակած վնասվածքներով, որը հետո մահացել էր: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն։

Նույն ամսվա ընթացքում հիվանդանոց էր տեղափոխվել նաև 20 ամյա մի կին, որը ամուսնու դաժան ծեծի արդյունքում այդպես էլ գիտակցության չգալով մահացել էր։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ ծանր մարմնական վնասվածքների հասցնում, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

Արձանագրված այս երկու դեպքերից և ոչ մեկը, ըստ էության, չի ներառվել վիճկոմիտեի հրապարակած ցուցանիշներում՝ հակառակ պարագայում հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշը պետք է լիներ առնվազն 35 և ոչ 34։

Այլ հանցագործություններ

Հատկանշական է նաև, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է միայն սպանությունների նվազման մասին այն պարագայում, երբ այլ տեսակի հանցագործությունները արձանագրել են աննախադեպ աճ։

Օրինակ՝ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում արձանագրվել է պետական և հանրային գույքի հափշտակությունների 110 դեպք, մինչդեռ 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 445։

Համանման են նաև խարդախության և յուրացման դեպքերը․ 2017 թվականի դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 20 դեպք, 2018-ին՝ 180։ 2017 թվականին յուրացման դեպքերը կազմել էն 38, իսկ 2018-ին՝ 213։

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի ընթացքում աճել են բոլոր տեսակի հանցագործությունները՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր։ Եթե 2017 թվականին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 17898, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 20267։ Այսինքն՝ հանցագործությունների թիվը աճել է 2369-ով։

Հարկ ենք համարում նաև նշել , որ դատախազության հրապարակած թվերի համաձայն, 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստած նյութերով հարուցվել է 579 քրեական գործ, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել է 286։

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 105
  • 105
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens