ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Մեղադրանք, սպառնալիք, հեղափոխական․ Սեյրան Օհանյանի հարցազրույցի վելուծություն

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք վիճահարույց պնդումներ է արել «Հ2»-ի եթերում՝ անդրադառնալով ՀՔԾ մեղադրանքին, սպառնալիքներին և իր՝ հեղափոխական լինելուն։

18:39, 21 Փտր, 2019

Փետրվարի 20-ին «Հ2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի քանի վիճահարույց պնդումներ է արել, որոնց իսկությունը մենք փորձել ենք պարզել։

ՀՔԾ մեղադրանքը

Սեյրան Օհանյանը, հիշեցնենք, 2008թ․ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն էր, և Հատուկ քննչական ծառայության կողմից 2019թ․ հունվարին նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։ Օհանյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում՝ անհասկանալի համարելով, թե ինչպես են իրեն մեղադրում մի բանում, որը Մարտի մեկի ժամանակ՝ 2008 թվականին, քրեական հանցանք չի համարվել։

Նման պնդումներին, թե «սահմանադրական կարգի տապալումը» մեղադրանք չի կարող առաջադրվել Մարտի 1-ի գործով անցնողներին, քանի որ այն ժամանակվա օրենսդրությամբ նման հոդված նախատեսված չի եղել, մեր թիմն անդրադարձել էր դեռ անցած տարվա հուլիսին։

Ըստ այդմ, այժմ գործող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքը՝ սահմանադրական կարգը տապալելը, որպես առանձին հոդված, ավելացվել է 2009 թվականի մարտին, սակայն 2008թ․ գործած Քրեական օրենսգրքում եղել է «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածը, որը պարունակում էր հետևյալ կետը․ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ․․․ ուղղված գործողությունները՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ նախատեսված հանցանքը նախատեսված է եղել նաև այն ժամանակվա ՔՕ-ով։

Սպառնալիք՝ ելույթում

«Հ2»-ի եթերում Օհանյանը պնդում է նաև, որ 2008 թվականի մարտի 2-ի իր հայտնի ելույթում չկա ոչ մի սպառնալիք, այլ միայն «նախազգուշացում»։ Օհանյանը նաև տալիս է «սպառնալիք» բառի իր սահմանումը՝ «երևույթներ, գործողություններ, որոնք պարունակում են վտանգ, վախ»։

Այդ ելույթում, սակայն, Օհանյանը, հանդես գալով Զինված ուժերի անունից, հայտարարում է․ «Խնդրում եմ մասնավորապես զերծ մնալ Երևանում թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից։ Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ ՀՀ զինված ուժերը պարտավոր են սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»: Հենց իր իսկ առաջարկած սահմանումով Օհանյանի այս ելույթը սպառնալիք է պարունակում իր մեջ։

Հեղափոխության աջակից

«Հ2»-ի հաղորդման ժամանակ, սակայն, վիճահարույց պնդումներ անում է ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլ հարցազրուցավարը։ Այսպես, վերջինս պնդում է, թե Օհանյանը հեղափոխության օրերին փողոցում է եղել, այնինչ դրա մասին վկայող որևէ հրապարակում կամ տեղեկություն ուղղակի չկա։ Օհանյանը, իր հերթին, հայտարարում է, որ կանգնած է եղել հեղափոխության կողքին։

Նշենք, որ Սեյրան Օհանյանը հեղափոխությանը միացել է միայն ապրիլի 28-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հինգ օր անց։ Օհանյանը, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել Հանրապետական կուսակցության ղեկավարներին և պատգամավորներին կանգնել ժողովրդի կողքին և քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 83
  • 83
  • 0

Հարակից հոդվածներ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում
Սխալ

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

11:42, 19 Հնս, 2025

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա...

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens