ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը որևէ կերպ չի դադարեցվել. Կարեն Վարդանյանի հայտարարությունը սխալ է

19:31, 14 Հնվ, 2020

ՍԽԱԼ

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Lratvakan.am ռադիոյի եթերում հայտարարել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում սաբոտաժ են անում. դադարեցվել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը։ 

Կարեն Վարդանյանը նշել է, որ 2019-ին «Արմաթ» լաբորատորիաներով համալրվել են Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բոլոր դպրոցները, որտեղ սովորում է 33-ից ավելի աշակերտ: Ըստ նրա՝ ցուցանիշը ռեկորդային է: «Մեր համար առաջին սյուրպրիզն այն էր, որ կառավարության որոշումը՝ 860 մլն դրամ տրամադրելու մասին, 284 խմբակի վերաբերյալ, վերաբերում էր միայն սարքավորումներին։ Ծրագիրը միայն սարքավորումը չէ, պետք է վերապատրաստում անես խմբակավարների համար, զբաղվես խմբակավարների ընտրությամբ…»,- մասնավորապես, նշել է նա։ 

Հարցազրուցավարի դիտարկմանը, թե կա՞ հստակ բացատրություն, թե ինչո՞ւ է ֆինանսավորումը դադարում, Կարեն Վարդանյանը պատասխանել է. «Ոչ, ոչ մի խոսակցություն չկա, շփում չկա, իրենք համարում են, որ իրենց քաշի բան չի մեզ հետ խոսելը»։ 

Արայիկ Հարությունյանը հերքում է

Կարեն Վարդանյանի այս հայտարարությանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս նշել է, որ Կարեն Վարդանյանն ընդամենը վեց աշխատանքային օր առաջ է ստացել ավելի քան 800 միլիոն դրամ երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար և «իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում»: 

««Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ-ի նախկին անվանումը-խմբ․) հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար: ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:

Հ.Գ. ստորև բերված հայտարարությունների «լրջության» մասին խոսում է այն փաստը, որ եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն»,- գրել է նախարարը։  

Կարեն Վարդանյանը պարզաբանում է

Fip.am-ի հետ զրույցում Կարեն Վարդանյանը նշեց, որ ավելի ճիշտ է ամբողջ հարցազրույցը լսել, քանի որ իր պնդումները խմբակավարների վերապատրաստման և ընտրության ֆինանսավորմանն են վերաբերում։ 

«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը նշեց, որ որևէ կերպ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը չի դադարեցվել։ 

Կառավարության հիմնավորումը

Անժելա Կժդրյանը Fip.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ 2020 թվականին կառավարությունը տրամադրել է 671,7 մլն դրամ, որը 126 միլիոնով ավելի է, քան անհրաժեշտ է խմբակների գործունեության համար։  

«Ավելին՝ կառավարությունը, ի դեմս նախարարության, առաջնահերթություն է համարում դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, և երբ ծրագրի մոնիտորինգ կամ գնահատում կարվի, նոր լաբորատորների ստեղծման համար կորոշեն և՛ ֆինանսավորման չափը, և՛ ֆինանսավորման հատկացման մեխանիզմները»,- ասաց նա։  

Անժելա Կժդրյանի խոսքով՝ 2019-ին 422 խմբակի գործունեության համար նախարարությունը հատկացրել է 352 մլն դրամ, դրան գումարած նախատեսել է 834 մլն դրամ գումար՝ 284 լաբորատորիաների ստեղծման համար։ «Բայց 2019-ի բյուջեն ԱՏՁՄ-ն շուրջ 60 մլն դրամով թերակատարել է»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է այն շեշտադրմանը, որ վերապատրաստումների բյուջեն է դադարեցվել, խոսնակը նշեց, որ կառավարությունը երբեք որևէ տարի չի տրամադրել գումար վերապատրաստումների ճամբարների ստեղծման համար։ «Այսինքն՝ նման ֆինանսավորում երբևէ չի էլ եղել, որ դադարեցվի․ նախկինում իրենք ստեղծել են լաբորատորիաներ, ու այդ լաբորատորիաների աշխատանքն ապահովելու համար իրենք խմբակավարներին վարձատրել են կառավարության հատկացրած միջոցներով․ մեր կառավարությունը ոչ միայն գումար է  տրամադրել խմբակավարների վարձատրության համար, այլև գումար է հատկացրել լաբորատորիաների ստեղծման համար»,- ասաց նա։ 

Ի դեպ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք դիտարկում են «Արմաթ» լաբորատորիաների աշխատանքն առանց ԱՏՁՄ-ի հետ համագործակցության։ Ըստ նրա, իրենք այս պահին որևէ ծրագիր չունեն, թե ինչպես են շարունակելու աշխատել, և այդ մասին տեղյակ է նաև ԱՏՁՄ-ն։ 

«Մենք շարունակելու ենք աշխատել, համենայն դեպս մոտավորապես 600 լաբորատորիաները, որ կան, դրանք գործելու են, և լրացուցիչ ներդրումներ լինելու են։ Եթե այս տարվա բյուջեն նայեք, արդեն նախատեսել ենք խմբավարների համար գումարները՝ ոչ այնքանով, որքան լաբորատորիաներ կան, այլ նաև լրացուցիչ լաբորատորիաների համար»,- նշել է նա։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի  հեղինակը
Ֆեյք

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի հեղինակը

17:12, 17 Մրտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը
Մանիպուլյատիվ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը

14:25, 17 Մրտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին,...

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը
Սխալ

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը

16:34, 15 Մրտ, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» հարց էր ուղղել պաշտոնյաների կողմից լրագրողների մասնագիտական...

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի

15:06, 15 Մրտ, 2023

Վրաստանում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի քննարկումները հայկական մեդիայում ակտիվացրին քննարկումները նմանատիպ երկու այլ օրենքներ վերաբերյալ, որոնք գործում են ԱՄՆ-ում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens