ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Սորոսի» հիմնադրամի դրամաշնորհառուները հարկային արտոնություն չեն ստացել

19:30, 15 Հնվ, 2020

ՍԽԱԼ

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը հունվարի 14-ին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակից ֆինանսավորվող կազմակերպություններն ազատվել են մի շարք հարկերից:

«ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի N 86-Ա որոշմամբ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող հետևյալ կազմակերպությունները համարվել են «բարեգործական», ազատվել են մի շարք հարկերից»,- մասնավորապես, գրել է Մալյանը:

Նա ներկայացրել է հասարակական կազմակերպությունների անուններ, որոնց շարքում են հայտնվել «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Հանրային լրագրության ակումբը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և այլն: 

Գրառմանը Մալյանը կցել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մարտի 2-ին ստորագրած որոշումը: 

Մալյանի գրառումը տարածել են Politik.am, Tert.am, Zham.am, Yerevan.today.am և այլ լրատվականներ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Նարեկ Մալյանի գրառումը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:

Նշենք, որ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնությունները լիազորված մարմնի կողմից բարեգործական որակված ծրագրերին տրամադրվում են 2002 թվականին ընդունված «Բարեգործության մասին» օրենքով: Բարեգործական ճանաչված կազմակերպություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից և մաքսային տուրքից:

Համաձայն կառավարության N 66-Ն որոշման, որն ուժի մեջ է մտել 2003 թվականին, բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպությունների  հետ աշխատանքը վերահսկում, ինչպես նաև ԱԱՀ-ից ազատելու գործընթացը կատարում է կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը:

2018 թվականի օգոստոսի 21-ի N 908-Ն որոշմամբ կառավարության կողմից լիազորված մարմին է ճանաչվել ՀՀ առաջին փոխվարչապետը, իսկ 2019 թվականի մեկ այլ որոշմամբ բարեգործության ոլորտը համակարգում է  փոխվարչապետը:

Հատկանշական է, որ ոչ թե ցուցակում նշված կազմակերպություններն են ազատվել հարկերից, այլ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»։

Կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամը չէ, որ ԲՀՀ Հայաստանը նման արտոնություն է ստանում։ Նա ասաց, որ ամեն տարի, իսկ կարգի փոփոխությունից հետո՝ երկու տարին մեկ հայտ են ներկայացնում բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով՝ բարեգործական կարգավիճակը ստանալու նպատակով: Ընդ որում՝ ԱԱՀ-ից ազատվում են միայն ծրագրում նշված ծախսերը և գործողությունները:

««Բաց հասարակության հիմնադրամները» ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ 15-րդ անգամ է այդ արտոնությունները ստանում: 1998 թվականից սկսած՝ ամեն տարի ԲՀՀ-ն որակվել է որպես բարեգործական կազմակերպություն՝ ներկայացնելով և հիմնավորելով իր գործունեությունը: Նախորդ բոլոր կառավարությունները դիտարկել են և շնորհել են այդ կարգավիճակը»,- ասաց Լարիսա Մինասյանը՝ տրամադրելով նաև նախորդ տարիների որոշումները։ 

Նա հայտնեց նաև, որ Նարեկ Մալյանի ներկայացրած ցուցակում հայտնված կազմակերպությունները չեն ազատվել հարկերից, քանի որ այն կազմակերպությունները, որոնց իրենք դրամաշնորհ են տրամադրում, բարեգործական չեն ճանաչվում: Այդ կազմակերպությունների ցանկը հայտնվել է որոշման մեջ, քանի որ այն եղել է ԲՀՀ-ի ներկայացրած ծրագրում, բայց դա չի նշանակում, որ այդ կազմակերպություններն արտոնություններ են ստացել:

Այսպիսով, Նարեկ Մալյանը, ներկայացնելով մեկ տարվա վաղեմություն ունեցող փաստաթուղթ, խեղաթյուրել է փաստերը՝ տպավորություն ստեղծելով, թե նշված բոլոր ընկերությունները ստացել են հարկային արտոնություններ միայն հետհեղափոխական իշխանությունների օրոք: Այնինչ՝ ԱԱՀ-ից, որպես բարեգործական կազմակերպություն, ազատվել է միայն «Բաց հասարակության հիմնադրամները»։ Ընդ որում՝ ԲՀՀ-ն այս արտոնությունները ստացել է մի քանի անգամ՝ 1998 թվականից ի վեր:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Տատիկ-պապիկ» հուշարձանի քանդման լուսանկարը ունի թվային մանիպուլյացիայի հետքեր․ աղբյուրը՝ ադրբեջանական
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Տատիկ-պապիկ» հուշարձանի քանդման լուսանկարը ունի թվային մանիպուլյացիայի հետքեր․ աղբյուրը՝ ադրբեջանական

13:38, 22 Հնս, 2026

Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի ոչնչացումը պատկերող լուսանկար: Հոդվածի հրապարակման պահին լուսանկարը...

Վահագն Հովակիմյանի պնդումը հակասում է մանդատաբաշխման հաշվարկներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վահագն Հովակիմյանի պնդումը հակասում է մանդատաբաշխման հաշվարկներին

19:23, 19 Հնս, 2026

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Factor TV-ին տված հարցազրույցում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան չանցնելուն, հայտարարել է․ «Մենք ունենք իրավիճակ, 3...

Ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Տեսանյութեր

Ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

15:29, 19 Հնս, 2026

Ընտրողների թվի 18,439-ով տարբերությունը ոչ թե նոր ընտրողների ավելացում է, այլ օրենքով նախատեսված հատուկ ցուցակների ներառում։ Մանրամասները՝ https://fip.am/49756

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը
Առանց վճռի

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը

15:14, 18 Հնս, 2026

Հունիսի 17-ին մեր գործընկեր Factor.am լրատվամիջոցը հրապարակել է «ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens