ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վահագն Հովակիմյանի պնդումը հակասում է մանդատաբաշխման հաշվարկներին

Արեն Նահապետյան Արեն Նահապետյան
19:23, 19 Հնս, 2026

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Factor TV-ին տված հարցազրույցում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան չանցնելուն, հայտարարել է․ «Մենք ունենք իրավիճակ, 3 տեղամասի քվեարկության արդյունքները չեն ազդել…էն ինչ-որ ընտրական օրենսգիրքը պահանջում է ԿԸՀ-ից, ասում է` տալ հարցի պատասխան՝ արդյոք անվավեր ճանաչված տեղամասերի քվեարկության արդյունքները ազդե՞լ են ընդհանուր ընտրությունների վրա, թե ոչ։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ պատասխան՝ չեն ազդել»։

ԿԸՀ նախագահի խոսքով, միևնույն է իրականացված վերահաշվարկների արդյունքներով նույնիսկ, 3 տեղամասերում քվեարկության արդյունքները վճռորոշ չեն եղել ԲՀԿ-ի համար, որպեսզի այս կուսակցությունը կարողանար մուտք գործել խորհրդարան։

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այս արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 58․287 ձայն կամ ընտրողների ձայների շուրջ 3,9% և չի անցնում խորհրդարան։...

«Փաստերի ստուգման հարթակի» կատարած հաշվարկները, սակայն, ցույց են տալիս, որ այս պնդումը չի հաստատվում ընտրական օրենսդրությամբ առաջարկվող մանդատների հաշվարկման բանաձևերով։

Այսպես, Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մանդատների բաշխմանը մասնակցում են այն կուսակցությունները, որոնք ստացել են կողմ քվեների և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքները՝ առնվազն 8 տոկոսը։

Ըստ ԿԸՀ հրապարակած վերջնական արդյունքների՝ 

  • ընտրություններին մասնակցել է 1 476 769 ընտրող,
  • անճշտությունների թիվը կազմել է 4 331։

Անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների և իրենց ստացած մանդատների թիվը՝ ստորև․

  • Քաղաքացիական պայմանագիր — 726 819 քվե — 64 մանդատ
  • Ուժեղ Հայաստան — 340 006 քվե — 29 մանդատ
  • Հայաստան Դաշինք — 144 983 քվե — 12 մանդատ

ԲՀԿ-ն, անվավեր ընտրատեղամասերի արդյունքները հանած, ստացել էր 58 287 քվե կամ 3.98%։ 

Ըստ քվեարկության նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ն ուներ 58 368 քվե։

Արտապատկերումը՝ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներից
Արտապատկերումը՝ ԿԸՀ հրապարակած վերջնական արդյունքներից + 3 ընտրատեղամասերը

Ավելի քան 600 ընտրատեղամասերում իրականացված վերահաշվարկից հետո ԲՀԿ-ն ստացել էր 58 509 թվե կամ 141 ձայնով ավելի, հատելով 4 տոկոսի շեմը և ունենալով 4.003%։

Հիմք ընդունելով այն թիվը, որով անվավեր ճանաչված 3 տեղամասերի արդյունքները պահպանվում են՝ ընտրություններում վերջնական թվական պատկերը կլիներ այսպիսին․ 

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 58 մանդատ (Հաշվարկ՝ (728,644 * 101) / 1,273,078 (շեմը հաղթահարած ուժերի ձայների թիվը)= 57.807: Ամբողջ թիվը 57 է, սակայն ամենամեծ մնացորդի շնորհիվ ավելանում է ևս 1 մանդատ)։
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք — 27 մանդատ (Հաշվարկ՝ (340,605 * 101) / 1,273,078 = 27.021: Բաժին է հասնում 27 մանդատ)։
  • «Հայաստան» դաշինք — 11 մանդատ (Հաշվարկ՝ (145,320 * 101) / 1,273,078 = 11.529: Բաժին է հասնում 11 մանդատ)։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 5 մանդատ (Հաշվարկ՝ (58,509 * 101) / 1,273,078 = 4.642: Ամբողջ թիվը 4 է, սակայն մեծությամբ երկրորդ մնացորդի շնորհիվ ավելանում է ևս 1 մանդատ)։

Ազգային փոքրամասնությունների մանդատները. Բացի վերոնշյալ 101 մանդատներից, ևս 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնությունների միջև՝ հատուկ գործակիցների հիման վրա: Ըստ հաշվարկի՝ այդ մանդատներից 3-ը բաժին է հասնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ 1-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին:

Վերջնական արդյունք.

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 61 մանդատ (58+3)
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք — 28 մանդատ (27+1)
  • «Հայաստան» դաշինք — 11 մանդատ
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 5 մանդատ

Այսպիսով

Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր չճանաչվեին, ԲՀԿ-ն կհաղթահարեր օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը՝ ստանալով 4.003 տոկոս, և կմտներ Ազգային ժողով՝ ունենալով 5 մանդատ։

Հետևաբար, Վահագն Հովակիմյանի այն պնդումը, թե երեք տեղամասերի արդյունքները «չեն ազդել» ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, չի համապատասխանում ներկայացված մաթեմատիկական հաշվարկներին, քանի որ այդ արդյունքների պահպանման դեպքում խորհրդարանի կազմը կփոխվեր։

Արեն Նահապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ2026Վահագ Հովակիմյան

Հարակից հոդվածներ

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել
Սխալ

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել

21:13, 30 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս...

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը
Մանիպուլյատիվ

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը

12:41, 28 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկվանից պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, տեքստեր (1, 2, ), որոնցում օտագործվում են համատեքստից կտրված խոսքեր,...

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝  Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ

21:54, 23 Մյս, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և...

Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ երկքաղաքացի է եղել ՀՀ Սահմանադրության խախտմամբ (բացառիկ փաստաթղթեր)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ երկքաղաքացի է եղել ՀՀ Սահմանադրության խախտմամբ (բացառիկ փաստաթղթեր)

12:29, 20 Մյս, 2026

«Փաստերի ստուգման հարթակը» «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշ տվյալների է տիրապետում, որոնք անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հանրությանը։  Այդ փաստաթղթերը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens