ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Ռուստամ Բադասյանի կինն օրենք չի խախտել   

20:01, 15 Հնվ, 2020

ՍԽԱԼ

«Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ» ներկայացող կառույցը հունվարի 13-ին հայտարարությունն էր տարածել, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շահերի բախման առերևույթ խախտում է թույլ տվել։ «Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ նկարագրվող պատմության մեջ օրենքի խախտում չկա:

«Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ» հիմնադրամը (ԱՀԽ) հայտարարել է, որ «… Արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին՝ Տաթևիկ Սարգսյանը), աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում (ԱԺ նախագահի տեղակալի փորձագետ), միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում և, բացի ԱԺ աշխատակազմից, միաժամանակ ստացել է վարձատրություն նաև այդ ընկերությունից»։ Բացի այդ, խորհուրդը նաև նշել է, որ Տաթևիկ Սարգսյանն ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի: Ընդ որում՝ հիմնադրամը նաև պնդում է, որ Տաթևիկ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը «զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ»;

Խորհուրդը նաև նշել էր, որ արդարադատության նախարարի արարքն առաջացրել է շահերի բախում՝ արգելված «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով:

«Ազգային հակակոռուպցիոն խորհրդի» «եզրակացությունը», որը ներկայացվել է որպես նախնական ուսումնասիրություն, տարածվել է մի շարք կայքերում՝ News.am, Tert.am, hraparak.am և այլն։ 

Թեմային անդրադարձել է նաև «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը հայտարարել է. «Ռուստամ Բադասյանը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ է բարձրացրել, այսինքն՝ այդ ուղղությամբ իր վարքագիծը պետք է անբիծ լինի, բայց նրա տիկնոջ աշխատավայրերի հարցում իսկապես խախտում կա»։ 

ԱԺ նախագահի տեղակալի փորձագետը նշանակվում է առանց մրցույթի

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանո՞վ է հիմնավոր «Ազգային հակակոռուպցիոն խորհրդի» եզրակացությունը, թե Ռուստամ Բադասյանի կինն ԱԺ–ում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի։ 

«Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքով սահմանվում են Ազգային ժողովում պետական ծառայության հիմնական սկզբունքները, իսկ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով հստակեցվում է, որ օրենքը չի տարածվում Աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա: 

Բացի այդ, 2018-ի փետրվարի 23-ին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի  կարգադրությամբ հաստատվել է Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը, ըստ որի՝ ԱԺ նախագահի տեղակալի փորձագետի պաշտոնը զբաղեցնողը հանդիսանում է քաղաքացիական աշխատանք կատարող։ 

Այսինքն, ԱԺ նախագահի տեղակալի փորձագետի պաշտոնը զբաղեցնողը չի հանդիսանում պետական ծառայող և նրա վրա չեն տարածվում «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ «Ազգային հակակոռուպցիոն խորհրդի» կողմից վկայակոչած դրույթները: Այլ կերպ ասած՝ որևէ օրենսդրական պահանջ չկա, որ ԱԺ նախագահի տեղակալի փորձագետը նշանակվի մրցույթի միջոցով, և ԱՀԽ-ի պնդումները սխալ են։

Հատկանշական է, որ թեև ԱՀԽ-ն վկայակոչում է ԱԺ նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի՝ ԱԺ հաստիքացուցակը հաստատելու մասին որոշումը, սակայն Տաթևիկ Սարգսյանը ոչ միայն ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական է դարձել դրանից առաջ, այլև նույնիսկ դրանից 4 օր (հուլիսի 9-ին) առաջ է լքել այդ պաշտոնը: Հետևապես, Տաթևիկ Սարգսյանի՝ այդ պաշտոնին նշանակումը կանոնակարգվում է դրան նախորդող՝ 2018 թվականին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից ստորագրված կարգադրությամբ:

Ընդ որում՝ քանի դեռ ԱՀԽ-ն իր եզրակացության մեջ նշում է, որ «խորհուրդն այս փուլում չի պարզել, թե արդյո՞ք ԱԺ աշխատակազմը իրավունք ուներ ընդհանրապես, ինչպես նաև առանց մրցույթի, ներգրավել փորձագետի», սակայն դա, ինչպես նշեցինք, կատարվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ: Եվ եթե այն հակասում է օրենքին, ապա դրա մեղավորը Ազգային Ժողովի նախկին ղեկավարությունն է։ Ընդ որում՝ ԱՀԽ հիմնադիր Արսեն Բաբայանն այդ ժամանակ զբաղեցնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 

Հարկ է նկատել, որ թեև «եզրակացություն» կոչվող առավել երկար տեքսում ԱՀԽ-ն չի պնդել Տաթևիկ Սարգսյանի նշանակման պրոցեսում օրենքի խախտման մասին, սակայն Զանգվածային լրատվամիջոցներին տարածված կարճ տարբերակում և դրա վերտառությունում այնպիսի ձևակերպումներ են տեղ գտել, որոնք ընթերցողի մոտ տպավորություն են ստեղծում, որ Տաթևիկ Սարգսյանի նշանակումը զուգորդվել է ապօրինություններով։

Վարձատրությունը խախտում չէ

ԱՀԽ-ն պնդում է նաև, որ Տաթևիկ Սարգսյանը, աշխատելով ԱԺ նախագահի տեղակալի փորձագետ, միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում և, բացի ԱԺ աշխատակազմից, միաժամանակ ստացել է վարձատրություն նաև այդ ընկերությունից: Fip.am-ն ավելի վաղ անդրադարձել էր այս թեմային՝ պարզելով, որ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի աշխատակազմի փորձագետ Տաթևիկ Սարգսյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2019 թվականի հուլիսի 9-ին, ըստ այդմ էլ՝ Տաթևիկ Սարգսյանն ընդամենը 2 ամիս է միաժամանակ աշխատել որպես փորձագետ Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակում և հանդիսացել մասնավոր ընկերության բաժնետեր։ 

Ընդ որում՝ հաշվի առնելով, որ Տաթևիկ Սարգսյանը քաղաքացիական աշխատանք կատարող էր, ուստի իր վրա չէր տարածվում ոչ միայն մասնավոր ընկերության բաժնետեր հանդիսանալու, այլև այլ տեղից վարձատրություն ստանալու արգելքը, որն ամրագրված է «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածով: Այլ կերպ ասած՝ այստեղ ևս Տաթևիկ Սարգսյանի կողմից որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է ԱՀԽ-ի այն պնդմանը, որ Ռուստամ Բադասյանի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի  ընկերությունը զբաղվում է արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ, ապա հարկ է նկատել, որ դա որևէ իրավակարգավորման խախտում չէ: Դա կարող էր խախտում լինել, եթե շահերի բախում լիներ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով, ըստ որի՝ շահերի բախման իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդված: 

ԱՀԽ-ն չի վկայակոչել որևէ իրավիճակ, երբ Ռուստամ Բադասյանն իր լիազորություններն իրականացնելիս կատարել է գործողություն կամ ընդունել որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի անձնական շահերով պայմանավորված: Օրինակ, այդպիսի իրավիճակ կարող էր լինել, եթե Տաթևիկ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը որևէ մեկի շահերը ներկայացներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կամ Արդարադատության նախարարության դատական վեճում: Նման դեպք, սակայն, ԱՀԽ-ն չի վկայակոչում, և ուրեմն՝ շահերի բախման մասին պնդման հիմքեր չկան: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ի հեճուկս «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ» հիմնադրամի, ինչպես նաև «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հայտարարությունների, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի գործողություններում և ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական նշանակվելու գործընթացում օրենքի խախտում առկա չէ:

Ի դեպ, «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը» 2018 թ․-ի սեպտեմբերից հիմնադրվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կողմից։ Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: 

ԼՐԱՑՈՒՄ. Արսեն Բաբայանը 2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետի պաշտոնը: Նա ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար է դարձել 2018-ի մարտի 6-ին:

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի  հեղինակը
Ֆեյք

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի հեղինակը

17:12, 17 Մրտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը
Մանիպուլյատիվ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը

14:25, 17 Մրտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին,...

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը
Սխալ

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը

16:34, 15 Մրտ, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» հարց էր ուղղել պաշտոնյաների կողմից լրագրողների մասնագիտական...

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի

15:06, 15 Մրտ, 2023

Վրաստանում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի քննարկումները հայկական մեդիայում ակտիվացրին քննարկումները նմանատիպ երկու այլ օրենքներ վերաբերյալ, որոնք գործում են ԱՄՆ-ում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens