Երևանի սուպերմարկետներում և խոշոր առևտրային կենտրոններում քաղաքացիները հաճախ նույնիսկ չնկատելով՝ ենթարկվում են խաբեության: Ապրանքի գինը տաղավարում դրված է x դրամով, իսկ արդեն դրամարկղի մոտ այն դառնում է x+y դրամ: Մարդկանց մի մասը դա չի նկատում, մյուսը պարզապես ամաչում է բարձրաձայնել՝ կարծելով, որ իր աչքն է վրիպել: Խնդիրը բազում անգամներ բարձրաձայնվել է թե´ քաղաքացիների, թե´ մամուլի կողմից, սակայն այսօր էլ մնում է արդիական:
Խաբեության մեկ այլ հարաբերական անվնաս ձևերից է նաև այսպես կոչված «ակցիաները»: Ապրանքի վրա գրվում է իր իրական արժեքից ավելի բարձր գին, այնուհետև այն ջնջվում և գրվում է իրական արժեքը:
Մարքեթինգային այս խաբեությանը հանդիպեցինք Երևանի «Կայզեր» և «Երևան Սիթի» սուպերմարկետներում, որտեղ «Ակցիա» պիտակի տակ ներկայացված էին իրականում չզեղչված ապրանքներ:
Սուպերմարկետի բոլոր տաղավարները զարդարված են դեղին թղթերով, որոնք հուշում են, որ տվյալ ապրանքը վաճառվում է զեղչված գնով : Դեղին թուղթը մի փոքր բարձրացնելով՝ հայտնաբերեցինք տվյալ ապրանքի նախկին գինը: Պարզվում է, որ նախկին և այդ պահին արդեն «զեղչված» գները նույնն են:
Լուսանկարներն այստեղ։