ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արարատ Միրզոյանը օրենք չի խախտել. «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը սխալ է

18:05, 22 Հնվ, 2020

ՍԽԱԼ

ԱԺ կանոնակարգ-օրենքի կետը հստակ սահմանում է, որ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոցները պետք է կիրառել մեղմից դեպի խիստը. «Ժողովուրդ» օրաթերթ

«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 22-ի համարում, անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հունվարի 21-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության չորս պատգամավորների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուն, գրել է.  «ԱԺ նախագահը երեկ խախտեց օրենքը»։ 

Թերթը, մասնավորապես, գրել է. «Իհարկե, ԲՀԿ-ական այս պատգամավորների՝ օրենսդիրին ոչ հարիր պահվածքն ամենևին արդարացնել պետք չէ, սակայն ընդունելի չէ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միակողմանի մոտեցումը և, առավել ևս, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումը: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 52 հոդվածի երրորդ կետում հստակ սահմանված են պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցները, և ընդգծված է, որ պետք է այն կիրառել մեղմից դեպի խիստը: Սակայն ԱԺ նախագահը միանգամից նախավերջին կարգապահական միջոցը կիրառեց»:

Հրապարկումը տարածել են 7or.am, Yerevan.today.am, zham.am կայքերը։   

Ի՞նչ է եղել Ազգային ժողովում 

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին վիճաբանություն, ապա քաշքշուկ էր եղել ԱԺ նիստերի դահլիճում՝ ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաշքշուկից հետո հայտարարել էր, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև օրվա ավարտը կայանալիք նիստից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից։ 

Թեժ վիճաբանության և քաշքշուկի պատճառը եղել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի անդրադարձը ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին, որով նա դահլիճում ներկա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, թե քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։ «Գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ պայքարեք»,— մասնավորապես ասել էր Պետրոսյանը, իսկ Արման Բաբաջանյանը նշել էր, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի այդ պահվածքի համար: 

Արարատ Միրզոյանը օրենք չի խախտել 

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պնդում է, որ Արարատ Միրզոյան պետք է առավել մեղմ կարգապահական միջոց կիրառեր ԲՀԿ պատգամավորների նկատմամբ։ 

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 52-րդ հոդվածում սահմանվում են Ազգային ժողովի նիստը նախագահողի լիազորությունները։

52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները՝

  1. նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով
  2. խոսափողի անջատում
  3. մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում
  4. հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից
  5. Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում:

Իսկ հոդվածի 4-րդ մասում նշվում է, որ կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը:

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ օրենքի 4-րդ մասում ընդգծված է, որ «պետք է այն կիրառել մեղմից դեպի խիստը»։ Մինչդեռ, ուսումնասիրելով  թերթի մեջբերած հոդվածը, պարզ է դառնում, որ այնտեղ նշված է՝ կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը։ Այսինքն՝ «որպես կանոն» չի նշանակում «պարտավոր է», իսկ «համաչափ լինի արարքին» պատիժը ենթադրում է, որ այն պետք է սահմանվի կոնկրետ դեպքում կոնկրետ արարքից կախված։

Անվիճելի է, որ ԱԺ նախագահը նկատողություն էր անում պատգամավորներին, բայց իրավիճակը չէր հանդարտվում։ Նա նաև Գևորգ Պետրոսյանի անուն-ազգանունն է տալիս՝ հարցնելով, թե «ռազբորկա՞ է ուզում անել», եթե ոչ, ապա թող նստի իր տեղը և չմոտենա նախորդ ելույթ ունեցողին։

Այսինքն, եթե ԱԺ նախագահն առաջնորդվեր մեղմից խիստ տարբերակով, ապա վերոնշյալ 3 կետերը՝ 1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով, 2) խոսափողի անջատում, 3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, այլևս տեղին չէին լինի, քանի որ պատգամավորները երկար ժամանակ չէին հանդարտվում, չէին վերադառնում իրենց տեղերի մոտ, և անհնար էր վերականգնել նիստի բնականոն ընթացքը։ 

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը, չի համապատասխանում իրականությանը։ 

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens