ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Վարչապետի զարմուհին գեղեցկության սրահ չի բացել. «Իրավունք» թերթը ապատեղեկատվություն է տարածում 

14:53, 29 Հնվ, 2020
ՖԵՅՔ

ՖԵՅՔ

«Իրավունք» թերթը հունվարի 29-ի համարում ««Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները» վերնագրով հոդված է հրապարակել, որում պնդում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմուհին Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում գեղեցկության սրահ է գնել։ 

«Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 մի­լիոն ռուբլով (միլիոնուկես դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրա­հը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն է»,- գրված է հոդվածում։ 

Թերթը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ վերոնշյալ զարմուհին բավականին մեծ բիզ­նեսներ ունի նաև ՀՀ-ում, և մանրամասնում. «Նույն ինքը Դիանա Փաշի­նյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղա­քում ունի մեկ հյուրանոց և երկու ռեստո­րան»։

Հոդվածն ամբողջությամբ արտատպել են 7or.am , 168.am, analitik.am, tert.am, hayeli.am, times.am կայքերը և այլ լրատվականներ։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել հոդվածում առկա պնդումների իսկությունը։ 

Փաշինյանը Դիանա անունով զարմուհի չունի

Fip.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը նշեց, որ հոդվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք ոչ միայն Դիանա Փաշինյան անունով զարմուհի, այլ ընդհանրապես նման բարեկամ չունեն։ 

Դիանա Փաշինյանը ևս հերքում է

Բացի այդ, բաց աղբյուրներում փնտրելով՝ novorossiysk.zoon.ru կայքում գտանք տեղեկատվություն Նովոռոսիյսկ քաղաքում գործող «Դիանա Փաշինյան» գեղեցկության սրահի մասին (Instagram՝ @grimerka_nvrsk)։ Կապ հաստատեցինք սրահի տնօրեն Դիանա Փաշինյանի հետ (Instagram` @diana_pashinyan), որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Սրահի սեփականատերի խոսքով՝ ինքը նոր է ամուսնացել և ձեռք է բերել ամուսնու ազգանունը՝ Փաշինյան։ Դիանա Փաշինյանը նաև նշեց, որ Նովոռոսիյսկում իր գեղեցկության սրահը գործում է արդեն մեկ տարի, իսկ Հայաստանում որևէ բիզնես չունի։ Ինչ վերաբերում է Դիանայի ամուսնուն, ապա նրա անունը Վազգեն է և նա ևս որևէ կապ չունի վարչապետի հետ։

Այսպիսով, «Իրավունք» թերթի հոդվածը, որում պնդում է կատարվում, թե Նիկոլ Փաշինյանի զարմուհին Նովոռոսիյսկ քաղաքում գեղեցկության սրահ է բացել, ամբողջովին կեղծ է։

Քրիստիան Գինոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens