ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Երևանի քաղաքապետարանի առանց մրցույթի գնումները․ «ավանդույթը» շարունակվում է

13:02, 2 Փտր, 2020
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Պետական գնումների ոլորտում կոռուպցիոն դրսևորումները նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին մշտապես է բարձրաձայնվել։ Հատկապես առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգը համարվում է խնդրահարույց։ Գնման այս ձևը թեև օրինական է, սակայն մասնագետների կարծիքով՝ մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Պետական մարմինները, սակայն, ոչ միայն չեն հրաժարվում մեկ անձից գնումներից, այլ շարունակում են այդ ընթացակարգի չհիմնավորված կիրառումը։ 

Քննադատությունների կենտրոնում հաճախ հայտնվում է Երևանի քաղաքապետարանը: Քաղաքային ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանություններին մեղադրում են «սիրելի» մատակարարներ ունենալու մեջ: Այս ամենին ֆոնին, կառավարության որոշմամբ, թույլ է տրվում մշակութային միջոցառումներն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Երևանի քաղաքապետարանի գնումների պատմությունն ու դրանցում մեկ անձից կատարված գնումների «չափաբաժինը»: 

Գնման ընթացակարգերի մասին

Պետական ու հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները և գերատեսչությունները գնումները կազմակերպում են համաձայն «Գնումների մասին» օրենքի: Գնման գործընթացները կազմակերպվում են մի քանի ընթացակարգերով՝ մրցույթ, էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մեկ անձից գնում:

Օրենքը սահմանում է, որ գնումների կատարման նախընտրելի եղանակը մրցույթն է՝ բացառությամբ որոշ դեպքերի և ապրանքների: Օրենքը թույլ է տալիս մեկ անձից գնումներ կատարել, եթե, օրինակ, տվյալ ապրանքը կարող է մատակարարել միայն մեկ ընկերություն կամ առաջացել է գնման հրատապ պահանջ, որի ժամկետները հնարավորություն չեն տալիս մրցույթ կազմակերպել:

Եվ, ինչպես արդեն նշվեց, կառավարությունը, 2019 թ. նոյեմբերին ուժի մեջ մտած որոշմամբ, թույլատրեց նաև մշակութային միջոցառումների կազմակերպման գնումներն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով: 

Այս որոշմանը հաջորդեց նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի այն հայտարարությունը, որ քաղաքապետարանն այսուհետ մշակութային միջոցառումների գնումներն իրականացնելու է մեկ անձից:

Քաղաքապետարանի՝ մեկ անձից կատարած գնումները

Ըստ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ 2019-ին մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է 130 պայմանագիր, ևս 2 պայմանագիր կնքվել է հրատապ մեկ անձից ընթացակարգով: Սա քաղաքապետարանի՝ նախորդ տարի կնքած 805 պայմանագրերի մոտ 16 տոկոսն է: Կարևոր է նշել, որ թեպետ գնումների բոլոր պայմանագրերը պետք է հրապարակվեն gnumner.am և armeps.am կայքերում, սակայն առաջին կայքի որոնման համակարգը հնարավորություն չի տալիս ստանալ վիճակագրություն, իսկ armeps.am-ում առկա տվյալները որոշ դեպքերում չեն համապատասխանում քաղաքապետարանի տրամադրած տվյալներին: Այսպես, armeps.am-ում առկա Է նախորդ տարվա ընթացքում «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով կնքված գնումների 9 պայմանագիր, որից 6-ը մշակութային միջոցառումների, 3-ը՝ սպորտային միջոցառումների ձեռքբերման պայմանագրեր են: Նույնն է նաև մեկ անձից կատարված գնումների պարագայում․ կայքում հրապարակվել է մեկ անձից գնման միայն 18 պայմանագիր: 

Հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված գնումների նշված ցանկում  ամենաթանկարժեքը մայրության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման համար կնքված 7 միլիոն դրամ ընդհանուր արժեքով պայմանագիրն է։ Ընտրված մասնակիցը «Տեխնո սիթի» ՍՊԸ-ն է, որը գրանցվել է 2013-ին։ Ի դեպ, այս կազմակերպությունն առաջին անգամ է մշակութային միջոցառում կազմակերպելու ծառայություն մատուցում։ Պետական եկամուտների կոմիտեում այս ընկերությունը գրանցված է որպես գրասենյակների և խանութների կահավորման արտադրություն: Այլ պետական կառույցների այս կազմակերպությունը մատակարարել է միայն կենցաղային պարագաներ ու կահույք: 

Համաձայն Armeps-ի՝ մեկ անձից գնման ընթացակարգով կնքված պայմանագրերից ամենաթանկարժեք պայմանագիրը՝ շուրջ 138 միլիոն դրամ, կնքվել է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ՝ Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար։ Այս կազմակերպությունը, կրկին առանց մրցույթի, ստացել էր Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու պատվերը: Երևանի քաղաքապետարանը 2018-2019 թթ. «Ֆակտորի փրոդաքշնի» հետ կնքել է շուրջ 162 միլիոն դրամի 4 պայմանագիր: Քաղաքապետարանն այս ընկերությանն է պատվիրել նաև 2018-ին Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերի վառման արարողությունը կազմակերպելու, «Երևանյան ամառ 2019», «Էրեբունի-Երևան 2800» միջոցառումները և այլն: Ընկերությունը պատկանում է Վազգեն Պետրոսյանին և Ռուդիկ Տեր-Գալստյանին։ Վերջիններս նախկինում աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում և Հանրային հեռուստաընկերությունում: 

Մրցութային ընթացակարգերով կնքված պայմանագրերի մասին

Քաղաքապետարանի կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ 2019 թ. ընթացքում կատարված 805 գնումից 673-ը կամ մոտ 84 տոկոսը կատարվել են մրցութային կարգով: Դրանցից 499 պայմանագիր կնքվել է գնանշման հարցումով, 156-ը բաց մրցույթով, իսկ հրատապ բաց մրցույթով՝ 15 պայմանագիր: 

Հետաքրքիր է, որ քաղաքապետարանի կնքած պայմանագրերում առկա են մի շարք ընկերություններ, որոնց հետ կապված աղմկահարույց դեպքեր էին տեղի ունեցել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ: Այսպես, նախորդ տարի մի քանի պայմանագիր է կնքել «Էլիտ Էսվե» ՍՊԸ-ի հետ։ Այս ընկերությունը հայտնվել էր քննարկումների կենտրոնում՝ քաղաքապետարանի հետ կոնյակների մատակարարման, հյուրասիրության կազմակերպման թանկարժեք պայմանագրեր կնքելուց հետո։ Ընկերությունը, որից նախորդ տարիներին քաղաքապետարանը ձեռք էր բերում խմիչքներ, հուշանվերներ ու ներկայացուցչական ծառայություններ, 2019-ի ընթացքում մատակարարել է շինարարական, ավտոմեքենաների պահպանման և նմանատիպ ծառայություններ:

Քաղաքապետարանի գնումները նախորդ տարիներին

Armeps.am կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից կնքվել է 820 պայմանագիր, որոնց արդյունքում գեներացված գումարը կազմել է շուրջ 8 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 8 մլրդ դրամը բաշխվել է 283 հաղթող ճանաչված մասնակիցների միջև: 2017-ին մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է 120 պայմանագիր։ Ինչ վերաբերում է 2018-ին, ըստ Armeps.am-ի՝ քաղաքապետարանն այդ տարի կնքել է 899 պայմանագիր՝ ընդհանուր 10,5 միլիարդ դրամ արժեքով: Պայմանագրերը կնքվել են 350 կազմակերպությունների հետ: Մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրերի թիվը մոտ 19 տոկոս է՝ 899-ից 174-ը։

Այսպիսով, համեմատելով վերջին երեք տարիների տվյալները, նկատում ենք, որ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, թե՛ կնքված պայմանագրերի թվի և թե՛ դրանցում մեկ անձից կատարված գնումների քանակի առումով: 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Կրթական հաստատությունների ֆեյսբուքյան էջերը քարոզել են Սևանի գործող համայնքապետին
Տեսանյութեր

Կրթական հաստատությունների ֆեյսբուքյան էջերը քարոզել են Սևանի գործող համայնքապետին

13:02, 14 Նյմ, 2026

Սևանի համայնքապետի քարոզչական հրապարակումները այլևս հասանելի չեն մեր ուսումնասիրած՝ դպրոցի, մանկապարտեզների ֆեյսբուքյան հաշիվներում։ Դրանք հեռացվել են նոյեմբերի 11-ին FIP.am-ի հոդվածի...

Ընտրություններից առաջ վախ տարածող համակարգված ցանցերը
Տեսանյութեր

Ընտրություններից առաջ վախ տարածող համակարգված ցանցերը

17:23, 13 Նյմ, 2026

«300 հազար ադրբեջանցի», «Արևմտյան Ադրբեջան»․ ո՞վ էր կանգնած վախ տարածող հրապարակումների հետևում։ FIP.am-ի և միջազգային գործընկերների հետաքննությունը բացահայտել է ընտրություններից...

20 մլն դրամ մեկ աշակերտի համար․ ԿԳՄՍՆ-ն չի ներկայացնում մանրամասն տվյալներ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

20 մլն դրամ մեկ աշակերտի համար․ ԿԳՄՍՆ-ն չի ներկայացնում մանրամասն տվյալներ

10:43, 12 Նյմ, 2026

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2026 թվականի օգոստոսի 17-ին խորհրդարանում, անդրադառնալով փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների միավորման շուրջ...

Իրանի փոխնախագահի վստահության խոսքերն ընդդեմ Վելայաթիի հոդվածի․ ինչպես ՀՀ-ում մանիպուլացվեց Թեհրանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ-ի մասին
Մանիպուլյատիվ

Իրանի փոխնախագահի վստահության խոսքերն ընդդեմ Վելայաթիի հոդվածի․ ինչպես ՀՀ-ում մանիպուլացվեց Թեհրանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ-ի մասին

15:21, 11 Նյմ, 2026

2026 թվականի նոյեմբերի 5-ին Իրանի նախկին արտաքին գործերի նախարար (1981-1997 թթ.), երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens