ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

ԵԽԽՎ հայտարարությունը ներկայացվում է «ըստ ճաշակի»

18:41, 1 Փտր, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցողները հունվարի 31-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված «Հայաստան. ԵԽԽՎ մշտադիտարկողներն անհանգստություն են հայտնում ինստիտուտների միջև առկա լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ» վերնագրով նյութը քննարկման առկա է հանրության շրջանում։ 

Տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են մեկնաբանում այս հայտարարությունը՝ մասնակի ներկայացնելով հայտարարությունը:

Մասնավորապես, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հայտարարությանը՝ ողջունելով ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը. «Մինչ այս պահը կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Ըստ Եվրոպական ստանդարտների, ՎՀ-ն նշել է, որ վաղ թոշակի գնալը պետք է լինի բացառապես կամավոր, և այս սկզբունքը պետք է պահպանել։ Որպես համազեկուցողներ՝ մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ՝ նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015 թ․ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»,- մեջբերել էր տեքստի մի հատվածը նախարարը:

Որոշ լրատվամիջոցներ ևս ոչ ամբողջական են ներկայացրել հայտարարությունը։ Tert.am-ը, օրինակ, ներկայացնելով ԵԽԽՎ հաղորդագրությունը, գրեթե ամբողջական թարգմանել է տեքստը՝ բաց թողնելով մի քանի կարևոր պնդումներ: Օրինակ, թարգմանված նյութում ներառված չէ համազեկուցողների այն միտքը, որ դատական համակարգի հանդեպ մինչև այս պահը ևս վստահությունը ցածր էր (We are therefore worried about the long-term damage these tensions, that have reached an unprecedented level, could inflict on the judiciary as a whole, in which trust is already very low):

Նյութում առկա չէր նաև համազեկուցողների այն նկատառումը, որ մինչև այս պահը կառավարությունը և Ազգային ժողովը պահպանել են իրավական ընթացակարգերը՝ իրավիճակը կարգավորելու համար։ 

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունում «Հայլուր» հաղորդման հունվարի 31-ի թողարկման մեջ, անդրադառնալով թեմային, հաղորդավարն ասում է. «Պատգամավորները կարծում են, որ այս երկարատև լարվածությունն ազդում է ամբողջ դատական համակարգի վրա, իսկ վստահությունն այդ պրոցեսի նկատմամբ շատ ցածր է»։

Այս թարգմանությունը խեղաթյուրում է հայտարարությունում առկա միտքը: Իրականում համազեկուցողները նշել են, որ վստահությունը դատական համակարգի նկատմամբ է ցածր և ոչ թե դրա շուրջ տեղի ունեցող պրոցեսի, ինչպես ներկայացնում է «5-րդ ալիքը»։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, սակայն, անգլերենին չտիրապետելու մեջ մեղադրեց գործող իշխանության կողմնակիցներին. «Հետևելով ԵԽԽՎ համազեկուցողների այսօրվա «շագանակագույն» հայտարարությունը շոկոլադի տեղ ծախելու՝ իշխանական քարոզիչների անմարդկային ջանքերին, հանգում եմ եզրակացության, որ նրանք պարզապես անգլերեն չգիտեն»,- գրել էր Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում:

Ի՞նչ է իրականում գրված ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունում

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն ամբողջությամբ՝ առանց խմբագրման։

«Մենք անհանգստացած ենք Հայաստանում երկու պետական հաստատությունների՝ վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի ղեկավարության միջև առկա լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ»,- ասել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով մոնիթորինգի համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա) և Կիմո Կիլջունենը (Ֆինլանդիա):

«Զսպումներն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն օրենքի գերակայությամբ, հարգեն այն իրենց խոսքում և գործողություններում՝ ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքը: Եթե նրանք ձախողում են համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա քայքայում և վնասում են միմյանց: Այդ իսկ պատճառով մենք մտահոգված ենք այն երկարաժամկետ վնասով, որ աննախադեպ մակարդակի հասած այս լարվածությունը կարող է հասցնել դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն արդեն իսկ շատ ցածր է»,- ասել են նրանք:

«Մինչև այժմ, կառավարությունը և խորհրդարանը հարգել են իրավական ընթացակարգերն իրավիճակը լուծելու համար: Ավելին, իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի կարծիքն են հայցել՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ: Եվրոպական չափանիշների համաձայն՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամկետ կենսաթոշակը պետք է լինի խիստ կամավոր և որ այս սկզբունքը պետք է պահպանել: Որպես համազեկուցողներ՝ մենք ուշադիր հետևելու ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել այս ձևով, եթե նույնիսկ այդ մեխանիզմի նպատակը՝ պահպանել 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին, հիմնավոր է թվում»,- հավելել են նրանք:

«Մենք արդեն շեշտել ենք, որ քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում։ Ի հավելում, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը»,- ասել են համազեկուցողները: 

«Ի վերջո, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտությունը, անկախ նրանից՝ դրանք նախապատրաստական փուլում են, թե արդեն մեկնարկել են Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում»,- եզրակացրել են նրանք:

Այսպիսով, հունվարի 30-ին Հայաստանի մասին ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը քաղաքական գործիչները և լրատվամիջոցները ներկայացրել են մասնակի և ընտրողաբար, իսկ որոշ դեպքերում (օրինակ՝ «5-րդ ալիքը») աղավաղում են թարգմանությունը: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն
Սխալ

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն

11:36, 29 Մյս, 2025

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մայիսի 28-ին իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու...

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով

11:50, 27 Մյս, 2025

Երևանի գրեթե կենտրոնում ՀՀ ներքին գործերի նախարարության երբեմնի պահեստը՝ 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, և ընդհանուր 0.941095 հեկտար մակերեսով հողամասը...

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին
Մանիպուլյատիվ

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին

13:58, 26 Մյս, 2025

Ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցի մամուլի սրահում մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, խոսելով Հայաստանի կողմից...

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens