ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

«Իմ քայլի» հակասահմանադրական փոփոխությունը․ ՍԴ-ն անհնար է շրջանցել

21:23, 5 Փտր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հունվարի 30-ին ներկայացրել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի կայքում տեղադրված նախագիծը սահմանում է Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգավորումները: Ըստ այդմ՝ նախատեսվում է Ազգային ժողովին  հնարավորություն տալ առանց Սահմանադրական դատարան դիմելու սահմանադրության փոփոխություններ իրականացնել:

Ըստ նախագծի հիմնավորման՝ սահմանադրական փոփոխությունների դեպքում ՍԴ դիմելու պարտադիր պահանջ Սահմանադրությունում չկա: Նախագիծը լուրջ քննադատությունների ենթարկվեց: Տարբեր շրջանակներում այն որակվեց նաև հակասահմանադրական:

Նշենք, որ ԱԺ նախագահի որոշմամբ փետրվարի 6-ին տեղի կունենա արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է նաև վերոնշյալ նախագիծը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է սահմանադրական օրենքի փոփոխությունները և նախորդ կարգավորումները:

Նախատեսվող Սահմանադրական փոփոխությունները

Վահագն Հովակիմյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում նշվում է, որ առկա կարգավորումներով՝ Սահմանադրության փոփոխությունների դեպքում Ազգային ժողովի համար պարտադիր չէ դիմել Սահմանադրական դատարան: Ըստ այդմ, առաջարկվում է օրենքում ավելացնել կետ՝ Սահմանադրության փոփոխություններն իրականացնելու Ազգային ժողովում՝ առանց նախագծերը ՍԴ ուղարկելու:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների իրավակարգավորումները սահմանվում են Սահմանադրության 15-րդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն» գլխով: Ըստ դրա՝ Սահմանադրական փոփոխություններ կատարել հնարավոր է երկու ճանապարհով՝ հանրաքվեի միջոցով կամ Ազգային ժողովի ձայների երկու երրորդով:

Մեջբերում է կատարվում նաև Սահմանադրության 168-րդ հոդվածից, որը սահմանում է Սահմանադրական դատարանի լիազորությունները, որի մեջ է մտնում նաև Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը որոշելը: Հատուկ անդրադարձ է կատարվում նրան, որ օրենքի այս կետն ավելացվել է Սահմանադրության 2015 թվականի խմբագրությամբ: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» գործող օրենքի 86-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը, քվեարկության պետք է դրվի այդ փոփոխությունների հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը: Որոշման ընդունման պարագայում ԱԺ նախագահն այդ որոշումը սահմանադրական փոփոխությունների հետ միասին ուղարկում է ՍԴ:

Հովակիմյանի առաջարկած փոփոխություններով նախատեսվում է ավելացնել օրենքի 2.1 կետ, որով ՍԴ դիմելու մասին որոշման չընդունվելու դեպքում որոշումը շարունակում է քննարկվել և ընդունվում է ԱԺ-ում: Սահմանադրության փոփոխություններն իրականացվում են երկու եղանակով՝ մի դեպքում հանրաքվեի միջոցով, մյուսում՝ պատգամավորների ձայների առնվազն երկու երրորդով:

Նախագծով հանվում է նաև սահմանադրական փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահին ուղարկելու մասին կետը:

Հակասություններ Սահմանադրության հետ

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ:

Նախագծի հեղինակի մեկնաբանությամբ՝ միայն այն փաստը, որ ՍԴ-ին սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, չի նշանակում, որ «այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները՝ առանց ՍԴ-ի լիազորության իրացման, չեն կարող տեղի ունենալ»: ՍԴ այս լիազորությունները սահմանվում են Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Օրենսդրական փոփոխությունների նախագծում, սակայն, չի նշվում, որ նման պահանջ կա Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասում: Այն սահմանում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում  (մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը) Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը՝  Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Եվ եթե հոդվածի առաջին մասում նշված են այն մարմինները, որոնք սահմանված դեպքերում կարող են դիմել Սահմանադրական դատարան, ապա երկրորդ մասով՝ Ազգային ժողովի դեպքում, ՍԴ դիմելը հայեցողական չէ:

Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախագիծը հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասին, որի մասին նախագծի հիմնավորման մեջ հիշատակումներ չկան:

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens