ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ուղիղ ժողովրդավարությու՞ն, թե՞ անգրագետ Պողոս․ «Իմ քայլի» փոփոխական կարծիքը հանրաքվեների մասին

13:25, 8 Փտր, 2020
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովի փետրվարի 6-ի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման մասին։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այդ ընթացքում նշում էին, որ կատարում են ուղիղ ժողովրդավարության մասին իրենց նախընտրական խոստումը։ 

«Սիրելի ժողովուրդ, ինչպես և խոստացել ենք, այո՛, նույնիսկ փոքրիկ մի խնդիր լուծելիս ձեր կարծիքը հաշվի է առնվելու»,- մասնավորապես, հայտարարեց պատգամավոր Լուսինե Բադալյանը (2:23:15)։

Չնայած այս հայտարարությունը համապատասխանում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կետերին, սակայն հատկանշական է, որ նախկինում և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ «Իմ քայլի» պատգամավորները հարցականի տակ են դրել հանրաքվեների նպատակահարմարությունը։

«Իմ քայլի» նախընտրական ծրագիրը

2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների նախօրեին «Իմ քայլը» դաշինքի կողմից ներկայացված նախընտրական ծրագրում կարևորվում էր հանրաքվեների ինստիտուտը։ Այսպես, «Իմ քայլի »«50 քայլ դեպի երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» նախընտրական ծրագրի 23-րդ կետում նշվում էր. «Զարգացնելու ենք ուղիղ ժողովրդավարության մշակույթը տեղական և համապետական հանրաքվեների ինստիտուտի միջոցով»։

Իսկ «Արդյունավետ կառավարում և օրենքի գերակայություն» բաժնի 6-րդ կետում ասվում էր, որ դաշինքը «…հատկապես կարևորելու է ուղիղ ժողովրդավարության մշակույթի զարգացումը տեղական և համապետական հանրաքվեների ինստիտուտի միջոցով»։

Ի՞նչ են ասել «Իմ քայլի» պատգամավորները

2019-ի օգոստոսին «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու կոչերին, հայտարարել էր. «Որ ասում են՝ հանրաքվե լինի, հանրաքվե լինի։ Հանրաքվե եղել է և բոլորովին վերջերս է եղել՝ Ազգային ժողովի ընտրությունների տեսքով։ Եվ ասում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը նորություն ասեր ընտրություններից հետո և բոլորի մոտ առաջանար կոգնիտիվ դիսոնանս, ես դա կհասկանայի, որ էս ոնց փոխվեց այս մարդը։ Բայց  իրականում այս մարդը ասել է ամիսներ առաջ մի բան և շարունակում է պնդել նույն բանը։ Էն մարդիկ, որ էն ժամանակ դեմ են եղել, հիմա էլ են դեմ… »,- ասել էր Թևոսյանը։

Նմանատիպ հայտարարություն արել էր նաև Հովիկ Աղազարյանը՝ նշելով, թե Ամուլսարի հանքի շահագործումը քաղաքացու քվեով լուծվելիք հարց չէ, բարդ է:

Թևոսյանը նշում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ հայտնել է իր կարծիքն Ամուլսարի խնդրի վերաբերյալ, ստացել է ձայների 70 տոկոսը։ Եվ այն քաղաքացիները, որոնք ձայն էին տվել «Իմ քայլին», փաստացի կողմ էին նաև Ամուլսարի վերաբերյալ նրանց մոտեցմանը։ Եվ հանրաքվե անցկացնելու և քաղաքացիների կարծիքը ճշտելու իմաստ այլևս չկա։ 

Նույն օրերին «Իմ քայլը» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հայտարարելով, որ հանրաքվեն պատասխանատվությունից վախեցող իշխանության համար ամենահեշտ տարբերակն է։ «Որոշումը թողնում ես ժողովրդին ու դրա հետևանքների պատասխանատվությունն էլ՝ ժողովրդի ուսերին»,- հավելել էր Թունյանը։

Պատգամավորը նույն գրառման մեջ նաև գրել էր. «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։ Այնուհետև նա գրել էր, որ հանրաքվեն, այնուամենայնիվ, տարբերակներից մեկն է, և «անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի վարչապետը՝ ինքնուրույն, թե հանրաքվեի միջոցով, կիսում է իր հետ այդ պատասխանատվությունը»։

Փաշինյանը՝ հանրաքվեների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի սեպտեմբերի 16-ին Լոռիում կայացած ասուլիսում անդրադարձել էր հանրաքվեներ անցկացնելու խոստման մասին հարցին։ «Հանրաքվեներ անցկացնելուց առաջ պետք է համոզված լինել, որ հանրությունը մանիպուլյացիաներից պաշտպանված է»,- ասել էր նա։ 

Փաշինյանը նաև հայտարարել էր. «Հանրաքվեները չեմ բացառում։ Ես ասում եմ, որ մենք բոլոր հարցերում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից և ճշմարտությունը բացելու ենք մեր հանրության համար»։

Այսպիսով, «Իմ քայլը» դաշինքը հստակ կարևորել է հանրաքվեների ինստիտուտի միջոցով ուղիղ ժողովրդավարության զարգացումը, սակայն, կախված խնդրից, դրսևորում է տարբերակված մոտեցում։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

10:54, 18 Սպտ, 2026

Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում...

Ապօրինի գույքի գործերով 11 անձ հաշտվել է պետության հետ․ վերադարձվել է 5,5 մլրդ դրամի գույք և միջոցներ
Տվյալների լրագրություն

Ապօրինի գույքի գործերով 11 անձ հաշտվել է պետության հետ․ վերադարձվել է 5,5 մլրդ դրամի գույք և միջոցներ

13:00, 17 Սպտ, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի իր հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ հանձնարարել է խմբագրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի...

Ֆարմանյանը սխալ է․ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան արձագանքել ու դատապարտել են Հայաստանի սպառազինության աճը
Սխալ

Ֆարմանյանը սխալ է․ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան արձագանքել ու դատապարտել են Հայաստանի սպառազինության աճը

16:53, 16 Սպտ, 2026

Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 16-ին ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից զենքի մատակարարումների դիվերսիֆիկացմանը, հայտարարել...

Ռուսական գազի հնարավոր թանկացումից մինչև «ապոկալիպսիս»․ ինչպես փոխվեց ԿԲ նախագահի խոսքը ռուսական մեդիայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսական գազի հնարավոր թանկացումից մինչև «ապոկալիպսիս»․ ինչպես փոխվեց ԿԲ նախագահի խոսքը ռուսական մեդիայում

15:03, 16 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԿԲ-ն դիտարկում է գազի գնի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens