ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կենտրոնի թաղապետարանը վերանորոգվում է, բայց ոչ մայթերի սալիկապատման հաշվին. «Հրապարկի» պնդումը սխալ է

16:41, 12 Փտր, 2020

ՍԽԱԼ

Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակն է վերանորոգում. «Հրապարակ» օրաթերթ

«Հրապարակ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում «Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում» վերնագրով հոդված էր հրապարակել։

««Հրապարակը» տեղեկություն ունի, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոնի թաղապետարանի շենքի վերանորոգման վրա»,- մասնավորապես, գրել էր թերթը` հոդվածում հղում անելով Երևանի քաղաքապետի հունվարի 31-ի կարգադրությանը, որով մրցույթի հայտում «մայթերի վերանորոգման՝ սալիկապատման» բառերը փոխարինվել էին «Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի վերանորոգման» բառերով։

Հրապարակումը տեղ էր գտել նաև «Հրապարակի» կայքում, որտեղ վերնագիրը հետագայում փոխվել էր, և պնդումը վերաձևակերպվել հարցի. «Քաղաքապետարանը սալիկապատման փողը կտրելու է տա կենտրոնի թաղապետարանի՞ն»։

Մամուլի հրապարակումը տեղ էր գտել մի շարք կայքերում՝ tert.am, 168.am, pastinfo.am, news.am, ankakh.com, zham.am և այլն։

Հոդվածին անդրադարձել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ գրելով, որ նյութը՝ սկսած վերնագրից, պարունակում է ապատեղեկատվություն և փաստերի մանիպուլյացիա։ «Քաղաքապետի հունվարի 31-ի կարգադրությունը ոչ թե բյուջեի վերաբաշխում է՝ սալիկապատման փոխարեն վարչական շենքի վերանորոգում, այլև նախագծման մրցույթի (մոտ 350 հազար դրամանոց) հայտի մեջ կատարված տեխնիկական շտկում։ […] Ընդհանրապես, քաղաքի փողոցների սալիկապատման բյուջեն այս տարի աննախադեպ մեծ է՝ 636 միլիոն դրամ»,-  գրել էր Կարապետյանը: 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ արդյո՞ք քաղաքի փողոցների սալիկապատման համար նախատեսված բյուջեում փոփոխություն եղել է, և որքա՞ն գումար է նախատեսվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքի վերանորոգման համար։

Կենտրոն վարչական շրջանի շենքի վերանորոգումը փողոցի մայթերի համար հատկացված միջոցների հաշվին չի արվի

Երևանի քաղաքապետարանից Fip.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի վերանորոգման համար 2020-ին նախատեսվում է ուղղել 20 մլն դրամ: «Միջոցները կծախսվեն սանհանգույցների և աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանը (բացառությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակի)»,- ասված է պատասխանում։ 

Քաղաքապետարանից նաև պարզաբանում են, որ վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման համար Երևանի քաղաքապետարանի կողմից 2020 թ. հունվարի 20-ին հայտարարվել էր ընդամենը գնման ընթացակարգը։ Իսկ կարգադրության մեջ նշված Երևան քաղաքի փողոցների մայթերի վերանորոգման (սալիկապատման) եզրույթը հանդիսացել է  տեխնիկական վրիպակ, որը ուղղվել է՝ Երևանի քաղաքապետի 2020 թ. հունվարի 31-ի կարգադրությամբ: 

Ինչքա՞ն գումար է ուղղվել մայթերի վերանորոգմանը

Ինչ վերաբերում է Երևանի փողոցների մայթերի վերանորոգման աշխատանքներին, ապա քաղաքապետարանից նշում են, որ 2019 թ. դեկտեմբերի 11-ին, գնումների մասին օրենքի համաձայն, հայտարարվել է մրցույթ՝ համապատասխան աշխատանքները ձեռք բերելու համար։ Շուտով կկնքվի պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 49 մլն դրամ։ 

2020-ին Երևանում նախատեսվում է վերանորոգել 3800 քմ բետոնե, 100 քմ բազալտե և 50 քմ տրավերտինե սալիկներ, իսկ փողոցների մայթերի վերանորոգման ծրագրով միայն սալիկների վերանորոգման համար նախատեսվում է ծախսել 98 մլն դրամ։

Նշենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր, որ ընդհանրապես՝ քաղաքի փողոցների սալիկապատման բյուջեն այս տարի աննախադեպ մեծ է՝ 636 միլիոն դրամ։ Սակայն Երևանի 2020-ի բյուջեի համաձայն՝ մայրուղիների և փողոցների վերակառուցմանն ու հիմնանորոգմանն է ուղղվել 696 մլն դրամ (և ոչ 636 մլն դրամ), իսկ այս գումարից միայն 98 միլիոնն է ուղղվելու փողոցների սալիկապատմանը, մնացյալ գումարը տրամադրվելու է Արարատյան էստակադայի հիմնանորոգմանը և մի շարք մայթերի կառուցմանը։ 

Ի դեպ, 2017-ին 42 մլն դրամ էր ուղղվել քաղաքի փողոցների՝ 5250 քմ բետոնե սալիկներով վերանորոգմանը։ 2018-ին հատկացվել էր 32 մլն դրամ, որով տեղադրվել էին 5270.2 քմ բետոնե, 93.9 քմ բազալտե և 7.3 քմ տրավերտինե սալիկներ։ Իսկ 2019-ին 47 մլն դրամ բյուջեով վերանորոգվել են 3202 քմ բետոնե սալիկներ։ 2020-ին նախատեսվում է վերանորոգել 3800 քմ բետոնե, 100 քմ բազալտե և 50 քմ տրավերտինե սալիկներ, որի համար կծախսվի 98 մլն դրամ։  

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Հրապարակ» օրաթերթի հոդվածում տեղ գտած պնդումը, որ քաղաքապետարանը փողոցների սալիկապատման գումարն ուղղել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակի նորոգմանը, չի համապատասխանում իրականությանը։ 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)
Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է...

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

11:23, 7 Հլս, 2025

2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական...

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens