ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդը չէ. Նիկոլ Փաշինյանը սխալ է 

18:36, 13 Փտր, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ. Նիկոլ Փաշինյան

Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ: 

Փաշինյանն այս հայտարարությունն արել է, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խնդրել էր Փաշինյանին մեկնաբանել փետրվարի 6-ին իր արած այն հայտարարությունը, թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ ժողովրդի կամաարտահայտմանը խոչընդոտ հանդիսացող մարդիկ ուժեղ հակահարվածի կարժանանան: 

Դրան ի պատասխան՝ վարչապետը ուշադրություն է հրավիրել մի քանի հանգամանքների վրա. «Երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ որ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստատեսություն  […]: Եվ Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ որ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ: Էդ ինչի՞ մասին են խոսում: Էդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, էդ ո՞ւմ մեքենան ենք մենք վառում»,— ասել է վարչապետը:

Վարչապետի պնդումը, սակայն, թե Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ, չի համապատասխանում իրականությանը։ 

Նախորդ տարի հրապարակվել էին «Լրագրողներ առանց սահմանների» և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները՝ մամուլի ազատության վերաբերյալ։ 

«Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» 

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը 2019 թվականի ապրիլին հրապարակել էր «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա (2019 World Press Freedom Index) զեկույցը:

180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում էր 61-րդ հորիզոնականը:

«Ազատություն և մեդիա-2019»

Freedom House-ը 2019 թվականի հունիսի 5-ին հրապարակել էր «Ազատություն և մեդիա-2019» զեկույցը:

Այս զեկույցում ցուցանիշների սանդղակ չի կազմվում: Երկրներին տրվում են 0-4 միավորներ՝ տարվա ընթացքում գրանցած արդյունքների հիման վրա: 2019-ին Հայաստանը ստացել էր 2 միավոր: 

Զեկույցում հեղինակները նշել էին. «Վերջին երկու տարում ժողովրդավարության ամենաոգևորիչ օրինակները՝ Հայաստանը, Եթովպիան, Մալազիան, Էկվադորը ու Գամբիան, զուգահեռ նվաճումներ են ունեցել նաև մամուլի ազատության հարցում: Նշված 5-ից միայն Հայաստանին չի հաջողվել մամուլի ազատության միավորների հարցում առաջընթաց գրանցել նույն ժամանակահատվածում, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում»։

Համացանցի ազատության զեկույց

Հատկանշական է, որ ամեն տարի Freedom House-ը հրապարակում է նաև համացանցի ազատության զեկույց (Freedom on the Net 2019 ):

Ըստ այդ զեկույցի՝ երկրները բաժանվում են երեք խմբի՝ ազատ, մասամբ ազատ, ոչ ազատ համացանց ունեցողներ: Ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները: 

Համաձայն 2019 թվականի զեկույցի՝ համացանցն ազատ էր 15 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, որին տրվել էր 76 միավոր: 

Նույնքան միավոր էր ստացել նաև Ֆրանսիան: Արդյունքում՝ այդ երկու երկրները 15 երկրների շարքում զբաղեցրել էին 8-րդ հորիզոնականը:

Ենթադրաբար՝ հենց այս զեկույցն է նկատի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսել է Ֆրանսիայի հետ: Սակայն խոսքը ոչ թե մամուլի ազատության, այլ համացանցի ազատության մասին է, և այդ հասկացությունները նույնը չեն։ 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսել է Ֆրանսիայի հետ, սխալ է:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանի ամենաբարեկամական երկի՞րը, թե՞ Ադրբեջանի տնտեսական գործընկերը․ Իտալիայի մասին Մինասյանի պնդման հետքերով
Մանիպուլյատիվ

Հայաստանի ամենաբարեկամական երկի՞րը, թե՞ Ադրբեջանի տնտեսական գործընկերը․ Իտալիայի մասին Մինասյանի պնդման հետքերով

19:10, 22 Հնվ, 2021

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունվարի 20-ին անդրադարձել էր Իտալիայի՝ Ադրբեջանին G20 գագաթնաժողովին հրավիրելու...

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց
Առանց վճռի

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց

18:42, 21 Հնվ, 2021

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել...

Երևանում վճարովի ավտոկայանատեղերի վճարը 2021-ին չի թանկանա
Առանց վճռի

Երևանում վճարովի ավտոկայանատեղերի վճարը 2021-ին չի թանկանա

15:05, 21 Հնվ, 2021

Համացանցում քննարկումներ են ծավալվել, որ ավտոկայանման վճարները բարձրացվում են աստղաբաշխական գների՝ տարեկան 12,000 դրամից դառնալով 300,000 դրամ։ Միաժամանակ տարածվում է...

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները

17:51, 20 Հնվ, 2021

2020 թվականի սկզբին, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել մի շարք պետություններում, պատկերացնել անգամ հնարավոր չէր, թե ինչ է սպասվում առաջիկայում ամբողջ...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×