ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տեսակ-տեսակ պատմություններ․ Հայաստանի ծաղկի շուկան և կապը ֆուտբոլի հետ

11:40, 19 Փտր, 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը թողնելուց առաջ ֆեդերացիայի հաշվեկշռում գտնվող Հանրապետական մարզադաշտի հարակից տարածքը, որը շահագործվում է որպես ծաղկի շուկա, վարձակալության իրավունքով հանձնել էր իր հետ փոխկապակցված անձի։ 

Այս մասին անցյալ շաբաթ հրապարակում էր արել «Սիվիլնեթը»։ Մինչ տարածքը վարձակալության հանձնելը՝ հուլիսի 17-ին, Ռուբեն Հայրապետյանը ասել էր, որ պատրաստ է այլևս չառաջադրվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, եթե այն գլխավորի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

Թեև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել էր տրամադրել տարածքի վարձակալության պայմանագիրը, սակայն «Սիվիլնեթի» տրամադրության տակ է հայտնվել ՀՖՖ-ի և անհատ ձեռնարկատեր Գևորգ Սահակյանի միջև 2018-ի հուլիսին կնքված պայմանագիրը։ Ըստ դրա՝ ֆեդերացիան 10 տարի ժամկետով Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող տարածքը հանձնել է Գևորգ Սահակյանին՝ վարձավճարի չափ սահմանելով 1 միլիոն դրամը (հարկերը չներառված): Վարձակալված տարածքի մակերեսը կազմում է մոտավորապես 14,000 քմ, այսինքն՝ վարձակալված 1 քմ արժեցել է 71.4 դրամ։

Ծաղկի շուկան Երևանում գործում է ավելի քան 15 տարի. այն ծաղկի մանրամեծածախ վաճառքով զբաղվող ամենամեծ շուկան է։ ՀՖՖ-ում որևէ փաստաթուղթ շուկայի կազմակերպման վերաբերյալ չկա, առաջին պայմանագիրը կնքվել է հենց 2018-ին։ Շուկան գործում է վաղ առավոտյան, ըստ պայմանագրի՝ շուկայի կազմակերպիչ ձեռնարկատերը ամռանը և ձմռանը տարբեր ժամերով է շահագործում տարածքը։

Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձը՝ ծաղկի շուկայի վարձակալ

Գևորգ Սահակյանի նույնականացման տվյալներից և իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից պարզ է դառնում, որ վերջինս ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերության՝ «Դավիթ-Դ.Վ.Ս.» ՍՊԸ-ի տնօրենն է եղել։ Բաց աղբյուրների համաձայն՝ այս ընկերությանն է պատկանում Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրը։ Հենց «Դավիթ-Դ.Վ.Ս.»-ի աշխատակիցներ են եղել 2012-ին «Հարսնաքարում» ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով մահվան հասցրած, այնուհետև ազատազրկման դատապարտված անձինք։ 

Բացի այդ, ընկերությունը Բնապահպանության նախարարությանն է ներկայացրել վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ, որի փաստաթղթերում ևս նշված է, որ «Հարսնաքարը» պատկանում է «Դավիթ-Դ.Վ.Ս»-ին։ Նույն փաստաթղթում որպես ընկերության տնօրեն նշված է Հրաչյա Զոհրաբյանը, այնինչ պետական ռեգիստրի փաստաթղթում 2006-ից ի վեր տնօրեն է գրանցված Գևորգ Սահակյանը։ «Հարսնաքարից» հայտնում են, սակայն, որ իրենք Գևորգ Սահակյան անունով տնօրեն կամ աշխատակից չեն ունեցել։ «Դավիթ-Դ.Վ.Ս.»-ի միանձնյա բաժնետերը Ռուբեն Հայրապետյանն է։ 

Համաձայն իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Գևորգ Սահակյանը որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է 2002-ին։ Նա 2006-ին հիմնել է նաև «Գևորգ Սահակյան» ՍՊԸ-ն, որի գործունությունը հետագայում դադարեցվել է։ Սահակյանը գրանցված է Ավան վարչական շրջանում։

Արթուր Վանեցյանի հոր կապը ծաղկի շուկայի հետ

2019 թ. հոկտեմբերի 29-ին ոստիկանությունը ծաղկի շուկայի մոտից բերման էր ենթարկել մի քանի քաղաքացիների՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով։ Հետագայում ԶԼՄ-ները գրեցին, որ բերման ենթարկվածներն առնչություն ունեն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի ընտանիքին պատկանող ծաղկի բիզնեսի հետ։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ 2003 թ. նոյեմբերից 2018-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում մարզադաշտի տնօրինությունը, առանց Ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, զբաղվել է ձեռնարկատիրությամբ։ Ըստ այդ հաղորդագրության՝ ծաղկի առևտրով զբաղվող անձանցից հավաքագրվել է օրական մոտ 160 հազար դրամի չափով գումար, որը մասնակի է մուտքագրվել դրամարկղ։ Ոստիկանության տվյալներով՝ 2003-2018 թթ. հավաքագրվել է մոտ 850 միլիոն դրամ, որից 700 միլիոն դրամի շրջանառությունը թաքցվել է և չի վճարվել 98 միլիոն դրամի հարկ։ 

Ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքացիները հետագայում դիմել էին ՀՔԾ՝ ահազանգելով բերման ենթարկելու ընթացքում իրենց նկատմամբ կիրառված բռնության մասին։ Պարզ էր դարձել, որ բերման ենթարկվածների մեջ են եղել նաև Արման Ղազարյանն ու Կարեն Ղազարյանը։ Արման Ղազարյանը ժամանակին եղել է Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանին պատկանող «Էյ բի էքսպորտ» ընկերության տնօրենը։ «Հետքը» ավելի վաղ գրել էր, որ Գագիկ Վանեցյանին է պատկանում «ԱՎ գրուպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է Հայաստան ծաղիկներ և կոկոններ ներմուծելով։ Այս տարվա փետրվարի 6-ին Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ հայրն այլևս ծաղկի բիզնեսով և ներկրումով չի զբաղվում։

 Ովքե՞ր են ներկրում ծաղիկ 

Ծաղկի շուկայի աշխատակիցների հիմնական բողոքը կապված է ծաղկի ներկրումների հետ. ասում են՝ թուրքական մեխակը, հայկական շուկա մուտք գործելով, մեծ վնաս է հասցնում հայ ծաղկավաճառներին, քանի որ գնային մրցունակությամբ թուրքական մեխակը, օրինակ, շատ ավելի էժան է։ 

Վիճակագրական կոմիտեն ծաղկի արտահանման և ներմուծման վիճակագրությունը վարում է «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ» տողով, ու այդ  տվյալներից պարզ է դառնում, որ 2019-ին, 2018-ի համեմատ, ներմուծման ծավալները կտրուկ նվազել են։ Այսպես՝ եթե 2018-ին ներմուծվել էր 135 տոննա ծաղիկ, ապա մեկ տարի անց այդ թիվը հասել է հազիվ 44 տոննայի։ Իսկ, օրինակ, 10 տարի առաջ ներմուծման ծավալը հասել էր 60 տոննայի։ 1995 թվականից ի վեր՝ ամենամեծ ներմուծումը եղել է հենց 2018-ին։

Տպավորիչ են նաև Հայաստանից ծաղկի արտահանման ծավալները, հատկապես վերջին՝ 2017-2019 թվականներին։ 2017-ին արտահանվել է ավելի քան 1400 տոննա ծաղիկ, 2018-ին՝ 1290 տոննա, իսկ անցյալ տարի՝ 1315 տոննա։ Դոլարային արժեքով անցյալ տարվա ընթացքում 7.3 միլիոն դոլարի ծաղիկ է արտահանվել։

Պետեկամուտների կոմիտեում ներկայում քննվում է քրեական գործ՝ կապված ծաղկի շուկայի տարածքում ձեռնարկատիրական գործունություն իրականացնելու հետ։ ՊԵԿ-ը այս քրեական գործով հրաժարվում է մանրամասներ հաղորդել՝ հայտնելով, որ ընթանում է նախաքննություն։

Մկրտիչ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens