ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Կենսաբանական զենքի մասին անհեթեթ տեղեկությունը հասավ Regnum

17:49, 17 Մյս, 2017

Օրերս ռուսական Regnum գործակալությունը ներկայացրեց մի ուսումնասիրություն, համաձայն որի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաները ունեն երկակի նշանակություն և կարող են կենսաբանական զենք ստեղծել:

Այս թեմային մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք՝ ապացուցելով նման պնդումների անհեթեթությունը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը հրապարակել էր մի «ուսումնասիրություն», որում նշում էր, որ այս լաբորատորիաները կարող են կենսաբանական զենք արտադրել և այն օգտագործել «ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ»:

Այս առումով մեկնաբանություն տարածեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, տեղեկությունները անվանելով քարոզչական և առաջարկեց լաբորատորիաների գործունեության վերաբերյալ տեղեկանալ Հայաստանի Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարություններից, քանի որ դրանք գտնվում են վերջիններիս բալանսի վրա:

Մենք կապվել էինք նաև Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի հետ: Վերջիններս նման պնդումները անհեթեթ են անվանել:

Այվազյանի այս հրապարակումը առավել անհեթեթ դարձավ, երբ մենք հրապարակեցինք ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացված գրությունը, որի համաձայն ռեֆերենս լաբորատորիաները օժանդակություն են ստանում նաև Ռուսաստանից:

Այսպիսով, Հայկ Այվազյանը հայտնվել էր ոչ այնքան նախանձելի վիճակում: Համաձայն Այվազյանի մտքի թռիչքի՝ սույն լաբորատորիաները լծված էին Ռուսաստանի դեմ «կենսաբանական դավադրություն» կազմակերպելով, այնինչ անգամ Ռուսաստանն է օժանդակում վերջինիս աշխատանքին:

Զարմանալի է միայն այն, որ ռուսական Regnum գործակալությունը, անտեսելով բազմաթիվ հերքող ապացույցներ, միանում է այս քարոզչությանը և հրապարակում նույնաբովանդակ մի վերլուծություն: Պատկերը սակայն իր ամբողջական տեսքն է ընդունում, երբ պարզվում է, որ հրապարակման հեղինակը նույն Հայկ Այվազյանն է:

Փաստորեն, Այվազյանը չի դադարում պահանջված լինել ռուսական քարոզչամեքենայի կողմից, և եթե ամիսներ առաջ իր այս «վերլուծությունը» հրապարակվում էր տեղական կայքերում, ապա այսօր կարող ենք փաստել, որ գործի է անցել ռուսական քարոզչության ծանր հրետանին՝ Regnum գործակալության տեսքով:

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Biological WeaponsGyumriHayk AyvazyanIjevanRA Ministry of Healthreference laboratoriesRegnumYerevanАйк Айвазянбиологическое оружиездравоохранениелабораторияապատեղեկատվությունառողջապահությունբիոլոգիական լաբորատորիալաբորատորիակենսաբանական զենքՀայկ Այվազյան

Հարակից հոդվածներ

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)

22:39, 3 Օգս, 2026

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է տեղեկություն, թե Եվրոպական Միությունը քննարկում է ԵՄ սահմանների ներսում գտնվող անօրինական միգրանտներին  Հայաստան տեղափոխելու...

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը
Մանիպուլյատիվ

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը

12:41, 28 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկվանից պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, տեքստեր (1, 2, ), որոնցում օտագործվում են համատեքստից կտրված խոսքեր,...

«Պատերազմի շքանշանները հետ են վերցնում»․ պրոկրեմլյան թուրք լրագրողը հերթական սուտն է տարածել ՀՀ-ի մասին
Ֆեյք

«Պատերազմի շքանշանները հետ են վերցնում»․ պրոկրեմլյան թուրք լրագրողը հերթական սուտն է տարածել ՀՀ-ի մասին

13:33, 26 Մրտ, 2026

Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավների առաջամարտիկ, ազգությամբ թուրք լրագրող Օքայ Դեփրեմը հերթական կեղծ տեղեկությունն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, որն ակտիվորեն շրջանառվել...

Կիվիրյանը և news.am-ը սխալ են․ Ճապոնիայի վարչապետը ծաղիկ չի խոնարհել ատոմային ռումբ նետած ամերիկացի օդաչուի գերեզմանին
Սխալ

Կիվիրյանը և news.am-ը սխալ են․ Ճապոնիայի վարչապետը ծաղիկ չի խոնարհել ատոմային ռումբ նետած ամերիկացի օդաչուի գերեզմանին

14:49, 24 Մրտ, 2026

Հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում Ճապոնիայի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ կապված սխալ տեղեկություն է տարածել, որն էլ ակամա...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens