ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Կորոնավիրուսով վարակված անձինք հարսանիքի չեն մասնակցել. կեղծ լուրերի հետքերով

11:38, 12 Մրտ, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ հայտարարելով կորոնավիրուսի երեք նոր դեպքի բացահայտման մասին: Վարակակիրներից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մյուսը՝ Իտալիայի, որը աշխատում է Հայաստանում: Երեքն էլ վերջերս են ժամանել Իտալիայից: 

Վարչապետի գրառումից հետո լրատվականները սկսեցին տարածել չճշտված տեղեկություններ: Մասնավորապես, լայն տարածում ստացավ տեղեկությունը, թե Էջմիածնում կորոնավիրուսի ևս երեք դեպք է բացահայտվել:

Տեղեկությունները սկսել են տարածվել ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող Վաչիկ Գրիգորյանի ուղիղ եթերից հետո, որում վերջինս ասել է, որ Իտալիայից ժամանած վարակակիրներից մեկը Էջմիածնի բնակիչ է և մի քանի օր առաջ ևս ունեցել է գանգատներ, սակայն բժշկի չի դիմել: Նա նշում է, որ այդ կինը «մասնակցել է ինչ-որ առիթի Էջմիածնում»: «Եվ որպեսզի հասկանաք, թե ինչ լրջությամբ են մոտենում գործին բժիշկները, այդ բոլոր մարդկանց նրանք ստուգել են, հանդիպել են..»,- ասել է օգտատերը:

Սրան հաջորդել է 2019-ին ստեղծված «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը: Նա էլ, անդրադառնալով Վաչիկ Գրիգորյանի հրապարակմանը, իր հերթին գրել է.  «Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից, և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ»: 

Գևորգ Գրիգորյանի հրապարակումն արտատպել են հայկական մի շարք մեծ լսարան ունեցող լրատվականներ, այդ թվում՝ Tert.am-ը, Yerkir.am-ը, 7or.am-ը, lurer.com-ը, armdaily.am-ը և այլն:

Առավոտյան արդեն Առողջապահության նախարարությունն անդրադարձավ տարածվող հրապարակումներին՝ նշելով, որ դրանք ապատեղեկատվություն են։ «Այս պահին, ընդհանուր առմամբ, Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին»: 

Լուրեր էին տարածվել նաև, որ վարակված երեք քաղաքացիները Էջմիածնում մասնակցել են հարսանիքի, սակայն մեզ հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նա հավելեց. «Անձնական տվյալներ չենք կարող հրապարակել, ինչպես նաև որոշ կոնտակտավորների շրջանակը հստակեցվում է, և աշխատանք է տարվում նրանց հետ` մի մասին մեկուսացնելով, մյուս մասին՝ ըստ անհրաժեշտության տնային մեկուսացում դնելով»,- ասաց Նիկողոսյանը:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ևս անդրադարձավ տարածված տեղեկություններին՝ գրելով. «Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել»: Մեզ հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ այժմ ճշտումներ են կատարվում և աշխատանքներ տարվում Առողջապահության նախարարության և ոստիկանության հետ: Ավելի ուշ Էջմիածնի քաղաքապետը հաստատեց, որ վարակակիր Էջմիածնի բնակիչ տղամարդը մարտի 8-ին մասնակցել է որդու նշանադրությանը: 

Հատկանշական է նաև, որ Վաչիկ Գրիգորյանը քիչ առաջ ևս մեկ ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ իր նախորդ եթերից հետո Գևորգ Գրիգորյանի կողմից տարածված ապատեղեկատվություններին՝ նշելով, որ իր հայտնած ու Գրիգորյանի տարածած գրառման մեջ առկա տեղեկությունները իրար հետ կապ չունեն: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տարածված տեղեկությունները, որոնք խուճապ են առաջացրել հայկական լրատվադաշտում, չեն համապատասխանում իրականությանը:

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսՀայաստան

Հարակից հոդվածներ

1 դաշույն և 4 ուղղաթիռ․ ինչ զենք է մատակարարել ՌԴ-ն ՀՀ-ին 44-օրյա պատերազմից հետո
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1 դաշույն և 4 ուղղաթիռ․ ինչ զենք է մատակարարել ՌԴ-ն ՀՀ-ին 44-օրյա պատերազմից հետո

18:34, 23 Նյմ, 2023

Հայաստանի անկախացումից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը եղել է հայկական բանակի սպառազինության հիմնական մատակարարը։ «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հրապարակումներում անդրադարձել...

Կրակե՞լ են, թե ոչ․ ԵՄ դիտորդները կոշտ հերքում են, ապա՝ հաստատում
Առանց վճռի

Կրակե՞լ են, թե ոչ․ ԵՄ դիտորդները կոշտ հերքում են, ապա՝ հաստատում

18:09, 15 Օգս, 2023

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցիալական մեդիայի իր օգտահաշիվներում (Facebook, Twitter) տեղեկություն տարածեց, որ նույն օրը...

#InterCheck. Զելենսկու կնոջ «հրեական անձնագիրը» և Ղուրանն այրողի Նոբելյան մրցանակը
Ֆեյք

#InterCheck. Զելենսկու կնոջ «հրեական անձնագիրը» և Ղուրանն այրողի Նոբելյան մրցանակը

18:23, 7 Հլս, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) հերթական...

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

11:25, 27 Մյս, 2022

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens