ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Հայկական կորոնավիրուսի սխտորն ու ապատեղեկատվությունը․ ամփոփ անդրադարձ

20:00, 13 Մրտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Նոր տիպի կորոնավիրուսի ի հայտ գալը, մինչև Հայաստան հասնելը, միջազգային մամուլում կեղծ լուրերի տարածման առիթ էր դարձել: Հայաստանի հարևան երկրներում և հենց Հայաստանում գրանցված առաջին դեպքերից հետո COVID-19 վիրուսի դեմ պայքարի ու տարածման չափերի մասին ապատեղեկատվություններ սկսեցին տարածել նաև հայկական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի հայ օգտատերերը:

Այն, որ կորոնավիրուսը չի վերանում ալկոհոլի ու սխտորի ազդեցությամբ, իսկ դիմակ կրելը կամ մորուքը սափրելը չեն օգնում պաշտպանվել վիրուսից, գրեցին միջազգային մի շարք հայտնի լրատվականներ ու փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպություններ, այդ թվում՝ PolitiFact.com-ը, Factcheck.org-ը և այլն: Ամենատարածված ապատեղեկատվությունների վերաբերյալ հայտարարություններ տարածեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Իսկ Ֆեյսբուք սոցիալական ցանցը հատուկ կարգավորումների միջոցով փորձում է հեռացնել կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող դավադրության տեսություններն ու ապատեղեկատվությունը:

Վերջին օրերին կորոնավիրուսով վարակված լինել-չլինելու մասին լուրերի կենտրոնում հայտնվեցին մի շարք հայտնի դեմքեր: Արդեն հաստատվել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ, դերասան Թոմ Հենքսի և կնոջ, Իրանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրերը: Մյուս կողմից՝ հերքվեցին Հռոմի պապի և Բրազիլիայի նախագահի վարակման մասին տեղեկությունները: 

«Փաստերի ստուգման հարթակը» հավաքել է վերջին օրերին կորոնավիրուսի վերաբերյալ հայկական մեդիայում տարածված ապատեղեկատվությունները:

Պատմություն Արմենիկումի մասին

Չնայած նրան, որ մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ կորոնավիրուսի բուժման համար դեռևս ստեղծված դեղամիջոց չկա, տարբեր մասնագետներ ու փորձագետներ փորձում են առաջարկել սեփական եղանակները: Հայաստանի Հանրային ռադիոն մարտի 4-ին հրապարակում տարածեց՝ անդրադառնալով կորոնավիրուսի բուժման համար հայկական Արմենիկում դեղամիջոցի հնարավոր դերակատարության մասին: Նյութում, մասնավորապես, ասվում էր, որ Արմենիկումը, որը ստեղծվել էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման նպատակով, կարող է օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում: Ավելի ուշ Հանրային ռադիոն իր կայքից ջնջեց այս հրապարակումը, սակայն նյութի արխիվացված տարբերակը հասանելի է որոնողական համակարգերում:

Սա, սակայն, միակ հրապարակումը չէր Արմենիկումի՝ կորոնավիրուսի բուժման հնարավոր տարբերակ լինելու վերաբերյալ: Այս մասին, վերլուծաբան Դավիթ Ասլանյանին հղում անելով, գրել էին news.am-ը, 24news.am-ը և այլ կայքեր:

Դեղատոմսեր Ուկրաինայից

Մի քանի օր շարունակ հայկական, ռուսական և ուկրաինական լրատվականները հրապարակումներ էին տարածում կորոնավիրուսի բուժման ուկրաինական եղանակի մասին՝ նշելով, որ այնտեղ այժմ սոխը, սխտորն ու սալը կորոնավիրուսի բուժման «լավագույն միջոցներն» են:

Նշենք նաև, որ այս և այլ սննդամթերքներ, որոնք ներկայացվում են որպես կորոնավիրուսը բուժելու միջոցներ, իրականում դրական են ազդում մարդու իմունային համակարգի վրա և ավելի դիմացկուն դարձնում վիրուսների նկատմամբ: Սակայն այս մեթոդները չեն կանխում կորոնավիրուսը և չեն բուժում վարակված մարդուն:

Խորհուրդներ Ֆեյսբուքից

Վերջին օրերին Ֆեյսբուքի հայ օգտատերերի շրջանում լայնորեն տարածվեց նաև կորոնավիրուսի մասին «փաստերի» մի ամբողջ շարք: Սա, սակայն, տարածվել է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, իսկ աղբյուրը եղել է ֆեյսբուքյան մի օգտատերի գրառում: 

Փաստերից մեկը, օրինակ, այն է, որ հազալու կամ փռշտալու դեպքում վիրուսը տարածվում է երեք մետր, մինչդեռ ԱՀԿ հրապարակումներում խորհուրդ է տրվում ախտանշաններ ունեցող անձից հեռու կանգնել մեկ մետրի չափով: Մեկ այլ կետում նշվում է, որ արտաքին միջավայրում վիրուսը ապրում է 12 ժամ, մինչդեռ ԱՀԿ-ն նշել է, որ այն կարող է կենսունակ ու վարակիչ մնալ մի քանի ժամից մինչև մի քանի օր: 

ԱՀԿ-ն հորդորում է չհավատալ ապատեղեկատվություններին

Կորոնավիրուսի «բուժման» համար ամենից շատ քննարկվեցին ալկոհոլի և սխտորի հնարավոր ազդեցությունները: Որոշ լրատվականներ էլ երեխայի մեզը նշում էին որպես կորոնավիրուսի բուժման եղանակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, հերքեց բուժման բոլոր այս տարբերակները. Սխտորը, մեզն ու ալկոհոլը չեն սպանում կորոնավիրուսը: Անգամ կոկաինի ընդունումը չի օգնի խուսափել վարակից կամ բուժվել: ԱՀԿ-ն անդրադարձել է նաև մեկ այլ միֆի, ըստ որի՝ կորոնավիրուսը կմահանա, եթե սառը եղանակին հիվանդը երկար ժամանակ մնա դրսում։ ԱՀԿ-ն պարզաբանում է, որ սառը եղանակը և ձյունը չեն կարող ոչնչացնել կորոնավիրուսը։ Բացի այդ՝ տաք ցնցուղը ևս չի կանխում կորոնավիրուսը։  

Ծխողները կորոնավիրուսով չեն վարակվո՞ւմ

Կորոնավիրուսի բռնկման առաջին օրերին լայնորեն տարածվեցին տեղեկությունները, թե իբր չծխող մարդիկ ավելի շատ են վարակվում կորոնավիրուսով, քան ծխողները: Ծխող մարդիկ, սակայն, ավելի հաճախ են ունենում սիրտանոթային համակարգի և թոքերի խնդիրներ, ինչը մեծացնում է նրանց՝ կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը, իսկ սկսել ծխել կորոնավիրուսից պաշտպանվելու համար, թերևս, անիմաստ է:

Մարինա Խաչատրյանը խորհուրդ է տալիս կծու ուտել

Փետրվարի 25-ի ուղիղ հեռարձակման ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանն ասել է, որ հարևան Իրանում այս միջոցը սկսել են օգտագործել և այն բավական արդյունավետ է: Մարինա Խաչատրյանը հորդորում էր Հայաստանում ևս սկսել շատ օգտագործել կծու և իմանալ, որ հեշտությամբ կարելի է ազատվել ցանկացած արհեստածին վիրուսից, իսկ կորոնավիրուսը, ըստ նրա, հենց այդպիսին է: 

Իրանում կծու ուտելու արդյունքների մասին հրապարակումները համացանցում շատ չեն, իսկ կորոնավիրուսի արհեստածին լինելը խնդրահարույց է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության՝ կորոնավիրուսները կենդանածին են: 

«Փաստերի ստուգման հարթակը» կշարունակի հետևել լրատվամիջոցներում և սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող լուրերին և ապատեղեկատվությունների հայտնաբերման դեպքում հանդես կգա հրապարակումներով։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսՀայաստանսերժ արմենիկում

Հարակից հոդվածներ

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել
Big Slider

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել

08:04, 26 Մրտ, 2025

Մարտի 24-ին ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «28 րոպե» հաղորդմանը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի մասսայական ցույցերի թեմայով քննարկմանը ցուցադրվել է...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է
Սխալ

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է

14:16, 26 Մյս, 2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների...

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների տարբերությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների տարբերությունը

14:13, 23 Մյս, 2024

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանին հսկողությունն իրականացնելու են ՀՀ սահմանապահները։ Ուսումնասիրությունները ցույց են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens