ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության չեն գալիս կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տեսությունների հարցում

12:12, 18 Մրտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Tert.am-ը մարտի 16-ին «Կորոնավիրուսը ստեղծվել է ԱՄՆ-ում դեռ 2015 թվականին. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ» վերնագրով հոդված էր հրապարակել, որում, հղում անելով  Medikforum.ru կայքին, գրել էր, թե կորոնավիրուսի նոր տեսակը չինական Ուհան քաղաք է բերվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից։

Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի պանդեմիան սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: Թոքաբորբի առաջին դեպքերը գրանցվել էին այն մարդկանց մոտ, որոնք այս կամ այն կերպ կապված էին տեղի շուկայի հետ: Այնտեղ, այլ կենդանատեսակների մսի հետ զուգահեռ, վաճառվում էին նաև չղջիկներ, որոնք համարվում են կորոնավիրուսը կրող օրգանիզմներ:

«Չինացի մասնագետները Nature Medicine գիտական ամսագրի արխիվային նյութերում հայտնաբերել են հոդված, որում նշվում է, որ ամերիկացի գիտնականներին հաջողվել է ստեղծել կորոնավիրուսի նոր տեսակ, որն ազդում է մարդու օրգանիզմի վրա: Ընդ որում՝ հոդվածը հրապարակվել է 2015 թվականին»,- գրել էր Tert.am-ը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել այն փաստարկները, որոնք ներկայացնում են չինական կողմը, ինչպես նաև ներկայացնել ամերիկյան կողմի տեսակետը:

Քննարկումները, թե նոր տեսակի կորոնավիրուսը հզոր կենսաբանական զենքի արդյունք  է, սկսվեցին և տարածվեցին COVID 19 բռնկմանը զուգընթաց:

Ամենալայն արձագանքը գտավ Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ, Տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Չժաո Լի Ցզյանի՝ մարտի 13-ին արված գրառումը Թվիթերում: Նա իր միկրոբլոգում բազմիցս մեղադրել է ամերիկյան պաշտոնյաներին վիրուսի տարածման մեղքը չինացիների վրա բարդելու համար: Չինացի պաշտոնյան մարտի 13-ին երկու նյութերի հղում է հրապարակել՝ կոչ անելով կարդալ և տարածել դրանք: Երկու հոդվածներն էլ հրապարակվել են կանադական globalresearch.ca կայքում: Հատկանշական է, որ կայքը բազմիցս աչքի է ընկել ԱՄՆ-ի դեմ հոդվածներով։ Օրինակ, նյութերից մեկում մեջբերել է Չինաստանի կառավարության զեկույցը, ըստ որի՝ ԱՄՆ-ում Մարդու իրավունքների խախտումներ են կատարվում: Այսինքն` կարելի է ենթադրել, որ կայքն ունի չին-ամերիկյան «մրցակցությունում» ի օգուտ Չինաստանին նյութեր հրապարակելու օրակարգ:

Ինչ վերաբերում է Լի Ցզյանի տարածած «Չինաստանի կորոնավիրուսը. ցնցող նորություն. վիրուսը առաջացել է ԱՄՆ-ո՞ւմ» հոդվածին, ապա այստեղ հեղինակը ներկայացնում է ճապոնական, չինական և թայվանական լրատվամիջոցների տեսությունները համաճարակի ծագման մասին:

Ըստ չինական աղբյուրների`վիրուսը չի առաջացել Ուհանում, այլ հայտնվել է այնտեղ անհայտ վայրից: Չինացի մասնագետները եզրահանգման են եկել, որ վիրուսը Ուհանում հայտնվել է նոյեմբերին՝ 2019 թ հոկտեմբերին Ուհանում կայացած Համաշխարհային ռազմական խաղերից կարճ ժամանակ անց, որին մասնակցել էին նաև հարյուրավոր ամերիկացի զինվորականներ: Չինացիները նաև մինչև հիմա չեն հայտնում կամ չեն հայտնաբերել, թե ով է եղել «զրոյական պացիենտը», այսինքն` առաջին վարակվածը: Այս հանգամանքը հոդվածում  ներկայացվում է որպես փաստարկ, թե համաճարակը չի սկսվել Ուհանում:

Հետաքրքիր է, որ նյութի ճապոնական աղբյուրները, որոնք հայտնում են, որ ԱՄՆ-ում 14 հազար մարդ արդեն իսկ մահացել է վարակից և պատճառը դեռևս որոշված չէ, հղում են անում Թվիթերի չինացի օգտատերերին, այսինքն` նրանց վստահելի աղբյուր հնարավոր չէ համարել: Մեջբերելով Թվիթերի չինացի օգտատերերից մեկի գրառումը` ճապոնական կայքը կրկին հավանական է համարում, որ վիրուսը Չինաստան է ներթափանցել Համաշխարհային ռազմական խաղերի ժամանակ ամերիկացի զինվորականների կողմից:

Այնուհետ հոդվածում ներկայացվում է թայվանցի համաճարակաբանի տեսությունը: Նրա հիմնական թեզերից մեկն այն է, որ Թայվանում տարածվող վարակի տիպը գոյություն ունի միայն Ավստրալիայում և ԱՄՆ-ում, և քանի որ Թայվանը չէր կարող վարակվել ավստրալացիներից, ապա վարակը կարող էր գալ միայն ԱՄՆ-ից:

«Հիմնական տրամաբանությունն այն է, որ վարակի ամենամեծ բազմազանությունը պետք է ունենա վարակի աղբյուրը, իսկ ԱՄՆ-ն միակն է, որ ունի բոլոր 5 տիպերի վիրուսը: … Թայվանում և Կորեայում տարածված է վիրուսի մի տիպ, որը տարբեր է Չինաստանից»,- գրված է հոդվածում։

Իրանն ու Իտալիան ներառված չեն թայվանցի գիտնականի տեսությունում, բայց հոդվածում նշվում է, որ նրանք նույնպես հայտնել են, որ այդ երկրներում տարածված վիրուսը նման չէ Չինաստանի վիրուսին: 

Թայվանցի գիտնականը նաև հայտնում է, որ կորոնավիրուսի դեպքեր ԱՄՆ-ում եղել են դեռևս 2019 թվականի սեպտեմբերին, սակայն ամերիկացի պաշտոնյաները թոքերի հետ կապված հիվանդությունները կապել էին էլեկտրոնային ծխախոտների օգտագործման հետ:

Մի քանի ճապոնացիներ սեպտեմբերին ճանապարհորդել են Հավայան կղզիներ և վերադարձել վարակված: Այդ անձինք երբեք չէին եղել Չինաստանում: Սա Չինաստանում գրանցված դեպքերից 2 ամիս առաջ էր, իսկ օգոստոսին ԱՄՆ-ում փակել էին կենսաբանական զենքերի լաբորատորիան` պատճառաբանելով, որ եղած համակարգերը բավարար չէր թափոնաջրերի ախտահանման համար:

Լաբորատորիայի փակման մասին գրել էր նաև հեղինակավոր New York Times-ը: Օգոստոսին թերթը հայտնել էր, որ «Մահացու մանրէի հետազոտությունը դադարեցված է բանակի լաբորատորիայում անվտանգության սպառնալիքի պատճառով»։ Հատկանշական է, որ լաբորատորիայում ուսումնասիրվում էին այնպիսի վտանգավոր օրգանիզմներ, որոնք կարող են առաջացնել էբոլայի, ժանտախտի և այլ վտանգավոր հիվանդությունների համաճարակներ:

Ամփոփենք չինացիների` կորոնավիրուսի տարածման տեսությունը. նրանք պնդում են, որ մինչև օգոստոս ԱՄՆ-ում գրանցվել են կասկածելի, թոքերի հիվանդությունների հետ կապված հիվանդությունից մահացության դեպքեր, որի պատճառը ամերիկացի պաշտոնյաները համարել են էլեկտրոնային ծխախոտները: Օգոստոսին ԱՄՆ-ն դադարեցրել է վտանգավոր մանրէի հետազոտությունը անվտանգության սպառնալիքի պատճառով: Ապա սեպտեմբերին Ճապոնիայի քաղաքացիները վարակվել են անհայտ վիրուսով ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո: Հոկտեմբերին չինական Ուհան քաղաքում տեղի են ունեցել Համաշխարհային ռազմական խաղերը, որից հետո նույն քաղաքում գրանցվել են Կորոնավիրուսի տարածման առաջին դեպքերը: 

ԱՄՆ-ի պատասխանը

Չինացի պաշտոնյայի հայտարարություններն անպատասխան չմնացին: ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը կանչվեց Վաշինգթոն՝ պաշտոնական բացատրություններ տալու:  Ըստ CNN-ի՝ սպառնալիքներ չեն հնչել, բայց երկու դիվանագետները անկեղծ զրույց են ունեցել: Այլ մանրամասներ հանդիպման մասին չկան: 

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն անվանում են վիրուսը «չինական» կամ «օտարածին վիրուս», կամ «Ուհանի վիրուս», ինչը, բնականաբար, առաջացրել է չինական կողմի զայրույթը: ԱՄՆ-ն, իր հերթին, մեղադրում է Չինաստանի կառավարությանը համաճարակի իրական իրավիճակի մասին ժամանակին չտեղեկացնելու և եղած դեպքերը թաքցնելու մեջ:

Nature Medicine-ի հոդվածը

Ինչ վերաբերում է Nature Medicine բժշկական գիտական ամսագրի հոդվածին, որի մասին նշվում է Tert.am-ի նյութում, ապա այն իսկապես գոյություն ունի և հրապարակվել է 2015 թվականին:

Հեղինակները գրել են այն մասին, որ սուր շնչառական համախտանիշի՝ կորոնավիրուսի (SARS-CoV) և Մերձարևելյան շնչառական համախտանիշի ի հայտ գալը սպառնում է մի տեսակից փոխանցվել մյուս տեսակներին, այսինքն` այն կարող է փոխանցվել նաև մարդկանց: Հոդվածում ուսումնասիրվել է ատիպիկ թոքաբորբի նման վիրուսը` SHC014-CoV, որն այդ պահին արդեն առկա էր չինական չղջիկների շրջանում: Այսինքն` գիտնականները չեն ստեղծել կորոնավիրուսի նոր տեսակ, այլ ուսումնասիրել են արդեն իսկ առկա վիրուսը չղջիկների մոտ: Նշանակում է, որ պնդումը, թե իբր ամերիկացիները ստեղծել են վիրուսի նոր տեսակ, ըստ գիտական ամսագրում տպագրված հոդվածի, սխալ է:

Այսպիսով, ինչպես ցանկացած այլ գլոբալ նշանակության իրադարձություն, այնպես էլ նոր տեսակի կորոնավիրուսը բազմաթիվ դավադրական տեսությունների հիմք է հանդիսացել: Այս դեպքում դա իրականացվել է նաև Չինաստանի կառավարության նախաձեռնությամբ և աջակցությամբ: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱՄՆկորոնավիրուսՉինաստան

Հարակից հոդվածներ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի

15:06, 15 Մրտ, 2023

Վրաստանում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի քննարկումները հայկական մեդիայում ակտիվացրին քննարկումները նմանատիպ երկու այլ օրենքներ վերաբերյալ, որոնք գործում են ԱՄՆ-ում...

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին
Սխալ

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին

18:27, 2 Դկտ, 2022

Նոյեմների 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին անդրադարձել է...

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

11:25, 27 Մյս, 2022

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

Հարակից հոդվածներ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի

15:06, 15 Մրտ, 2023

Վրաստանում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի քննարկումները հայկական մեդիայում ակտիվացրին քննարկումները նմանատիպ երկու այլ օրենքներ վերաբերյալ, որոնք գործում են ԱՄՆ-ում...

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին
Սխալ

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին

18:27, 2 Դկտ, 2022

Նոյեմների 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին անդրադարձել է...

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

11:25, 27 Մյս, 2022

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

fip.am

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens