ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը հակասում են միմյանց. կա՞ն Հայաստանում արագ թեստեր, թե՞ ոչ

14:54, 26 Մրտ, 2020

ՍԽԱԼ

Մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում կորոնավիրուսի արագ թեստեր. Նիկոլ Փաշինյան

Կառավարության մարտի 26-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արդեն իսկ կան կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր և դրանք պետք է օգտագործվեն Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին Հայաստանից մեկնող դիտորդական առաքելությունների անդամներին մեկնումից առաջ թեստավորելու համար։

«Մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում կորոնավիրուսի արագ թեստեր»,- հայտարարեց Փաշինյանը։

Նշենք, որ դեռևս մարտի 16-ին հայտարարվել էր, որ Հայաստանը կորոնավիրուսի արագ ախտորոշման համար 2 տեսակի ռապիդ-թեստեր կստանա։ 

Արսեն Թորոսյանն այլ ժամկետներ է նշում

Հատկանշական է, որ ընդամենը մեկ օր առաջ՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստերը պատվիրվել են, բայց դեռևս հանրապետություն չեն հասել։ 

«Այո՛, մենք ձեռք ենք բերել այդ թեստերը ինքներս մեր սեփական փորձով համոզվելու համար՝ ինչպե՞ս պետք է կիրառենք, ո՞ր հաստատություններում…։ Թեստերը ճանապարհին են, մենք ամեն օր սպասում ենք։ Մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետն ամսի 27-ն է, բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան՝ ինքնաթիռների թռիչք, փակ ցամաքային սահմաններ…»,- ասել էր նա։

Արսեն Թորոսյանը նաև նշել էր, որ մինչև հիմա Հայաստանում կիրառվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված և խորհուրդ տրվող կորոնավիրուսի ախտորոշման՝ PCR պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Ըստ Թորոսյանի՝ այս մեթոդով ախտորոշումը տևում է մոտ 5 ժամ, սակայն այն գերճշգրիտ է։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե արդյո՞ք մի քանի ժամում կորոնավիրուսի արագ ախտորոշման ռապիդ-թեստերն արդեն Հայաստան են հասել։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Fip.am-ի հետ զրույցում վերահաստատեց, որ արագ թեստերը դեռևս Հայաստան չեն հասել։

Նա նշեց, որ նման թեստերի խմբաքանակ չի ներկրվել Հայաստան մինչ այժմ։ «Պատվիրել ենք, բայց դեռ չի հասել Հայաստան»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը վերահաստատում է

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանը կրկին խոսեց արագ թեստերի մասին։ Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանը կորոնավիրուսի ստուգման թեստերի պակաս ունի, նախարարը նշեց, որ ունեն բավարար քանակի թեստեր։

«Եթե խոսքը կամ ենթատեքստը վերաբերում է արագ թեստերին, դրա մասին բազմիցս խոսել եմ, այդ թվում երեկ, շատ մանրամասն ԱԺ ամբիոնից, եթե հետաքրքիր է, կարող են դիտել… Ռապիդ-թեստերը ոչ ճիշտ կողմնորոշիչ և կրկնման կարիք ունեցող թեստեր են, և նույնիսկ այն երկրները, որոնք մեծաթիվ թեստեր են արել՝ 50,000-100,000, կամ նույնիսկ 500,000, դրանք բոլորը PCR թեստեր են՝ պոլիմերաշղթայական ռեակցիայով հիմնված, որը գտնում է վիրուսի ՌՆԹ-ն օրգանիզմի հյուսվածքներում, կոնկրետ այս դեպքում՝ բկանցքից և քթանցքից վերցրված քսուկներում։ Իսկ ռապիդ-թեստերի արդյունավետությունը վերջնական որոշված չէ, հատկապես այս հիվանդության համար, ուրիշ հիվանդությունների համար էլ ռապիդ-թեստերը միայն կողմնորոշիչ են և վերջնական ախտորոշում չեն դնում »,- հայտարարեց Թորոսյանը։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե այսօր արդեն հանրապետությունում ունենք կորոնավիրուսի արագ թեստեր, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք դրանք Հայաստան կհասնեն նախատեսվող օրը։ Իսկ ռապիդ-թեստերի արդյունավետությունը և հավաստիությունը, ըստ առողջապահության նախարարի, դեռևս պարզված չէ։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens