ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Միֆն ու իրականությունը 2. կոճապղպեղը կորոնավիրուսը չի կանխում ու չի բուժում

20:00, 4 Ապր, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Նոր կորոնավիրուսի տարածման արագությամբ տարածվում են վիրուսն այս կամ այն միջոցներով կանխելու կամ բուժելու մասին հակասական տեղեկություններ։ Վերջին շրջանում Հայաստանում (և ոչ միայն) քննարկվում է կոճապղպեղի (իմբիր) միջոցով կորոնավիրուսից պաշտպանվելու և բուժվելու հարցը։ 

Սրան զուգահեռ՝ լուրեր են տարածվում, որ Երևանի սուպերմարկետներում կտրուկ աճել է կոճապղպեղի գինը։ Մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչները ֆեյսբուքյան գրառումներով դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ պարզելու, թե ո՞րն է գնաճի պատճառը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչպես կարող է օգնել կոճապղպեղը կորոնավիրուսի դեմ պայքարում և ինչ է թաքնված կոճապղպեղի գնաճի հետևում։

Կոճապղպեղը կսպանի՞ կորոնավիրուսը

Համացանցում շարունակ տարածվում են տեղեկություններ, թե կորոնավիրուսից կարելի է պաշտպանվել՝ կոճապղպեղը եփելով և ջուրը խմելով։

«Ֆրանս Պրես» գործակալության փաստերի ստուգման կայքի համաձայն՝ մարդիկ հավատում են, որ մեծ քանակությամբ սխտոր և կոճապղպեղ օգտագործելը կօգնի պաշտպանվել կորոնավիրուսից։ 

Մինչդեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է հիշեցնել, որ մինչ օրս ապացույց չկա, որ այս կամ այն դեղամիջոցը բուժում է կորոնավիրուսը։ ԱՀԿ-ն հորդորում է վարակի կասկածներ ունենալու դեպքում չփորձել ինքնաբուժությամբ զբաղվել։

Իմբիրի՝ մարդու օրգանիզմի վրա ունեցող ազդեցությունների մասին ուսումնասիրություն կա հրապարակված նաև ԱՀԿ կայքում, սակայն իմբիրի՝ հակավիրուսային կամ իմունային համակարգի վրա մեծ ազդեցության մասին տեղեկություններ չկան։ Մյուս կողմից՝ մարդու դիմադրողականությունը հնարավոր չէ մեկ կամ մի քանի օրվա ընթացքում բարձրացնել, այսինքն՝ օգտակար սնունդ կամ այլ միջոցներ անհրաժեշտ է օգտագործել պարբերաբար։

Ինչու՞ է թանկանում կոճապղպեղը

Համացանցում իմբիրի թանկացման մասին հրապարակումներում նշված սուպերմարկետներից մեկում կոճապղպեղի մեկ կիլոգրամն արժեր 15,900 դրամ, մյուսում՝ 18,000։ Ի պատասխան ստացած բողոքների՝ ՏՄՊՊՀ-ն հայտնել էր, որ կուսումնասիրի խնդիրը։ Ապրիլի 3-ին կառույցը ներկայացրեց ուսումնասիրության ընթացիկ արդյունքները՝ նշելով, որ սուպերմարկետներից մի քանիսի կողմից կոճապղպեղի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մատակարար կազմակերպության կողմից գնի բարձրացմամբ: Ըստ հանձնաժողովի՝ խնդրո վերաբերյալ ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան:

Ուսումնասիրելով արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումները, սակայն, տեսնում ենք, որ խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում։ Թվիթերի ադրբեջանցի օգտատերերից մեկը, օրինակ, գրել էր, որ Ադրբեջանում մեկ կիլոգրամ կոճապղպեղն ավելի թանկ արժե (27 դոլար), քան տեղական Azeri light նաֆթը՝ 22-25 դոլար։

Բրիտանական հայտնի Financial Times-ը ևս անդրադարձել է միջազգային շուկայում կոճապղպեղի թանկացման հարցին՝ դեռ փետրվարի վերջին։ Ըստ պարբերականի՝ հիմնական պատճառն այն է, որ միջազգային շուկա կոճապղպեղի արտահանման առյուծի բաժինը պատկանում է Չինաստանին՝ շուրջ 80 տոկոս։ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման հետևանքով նվազել են կոճապղպեղի արտահանման ծավալները, ինչն էլ, իր հերթին, թանկացումների պատճառ է դարձել։

Այսպիսով, կոճապղպեղի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց լինելու մասին տեղեկությունները որևէ գիտական հիմնավորում չունեն, իսկ թանկացումները կապված են ոչ այնքան դրա «հատկությունների», որքան շուկայում առաջացած դեֆիցիտի հետ։

Ավելի վաղ գրել էինք կորոնավիրուսի դեմ պայքարում տաք ջրի նշանակության և դրա շուրջ տարածվող միֆերի մասին։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուս

Հարակից հոդվածներ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում

13:52, 16 Փտր, 2021

Շուրջ մեկ տարի է, ինչ Հարավային Կովկասում գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Չնայած սկզբնական փուլում Հայաստանն աշխարհում «ամենավատ» ցուցանիշներ ունեցող երկրների...

2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը

14:16, 10 Փտր, 2021

2020 թվականը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Նախ, տարեսկզբին բռնկված կորոնավիրուսի համավարակը, ապա՝ Արցախյան պատերազմը։ Հայաստանում գրանցված մահերի...

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները
Տվյալների լրագրություն

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները

17:51, 20 Հնվ, 2021

2020 թվականի սկզբին, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել մի շարք պետություններում, պատկերացնել անգամ հնարավոր չէր, թե ինչ է սպասվում առաջիկայում ամբողջ...

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×