ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Վարչապետը ճիշտ է. ներկա խորհրդարանի պատգամավորները շուրջ 2 անգամ ավելի շատ օրենք են հեղինակել, քան նախորդները

20:16, 8 Ապր, 2020
ՃԻՇՏ

ՃԻՇՏ

ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի ընդունած օրենքների 30 տոկոսը հեղինակել է խորհրդարանը: Սա տասնամյա դիտարկումների ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կարիք չկա տուն ուղարկելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասին, քանի որ «անկապ դեմքեր» են, պատասխանել էր, որ գոհ է նրանց աշխատանքից։

«Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ, և դրա մասին է խոսում վիճակագրությունը։ ԱԺ մոնիտորինգ ծրագրի համաձայն` ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի ընդունած օրենքների 30 տոկոսը հեղինակել է խորհրդարանը: Սա ԱԺ մոնիտորինգի շուրջ տասնամյա դիտարկումների ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է: Պատգամավորների օրենսդրական գործունեությունը երբեք ավելի բարձր, արդյունավետ չի եղել»,- նշել էր վարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ արդյո՞ք գործող խորհրդարանի պատգամավորների օրենսդրական աշխատանքը նախորդներից ամենաարդյունավետն է։

Ընդունված օրենքների քանի՞ տոկոսն է հեղինակել խորհրդարանը միայն երրորդ նստաշրջանում

Ըստ Ազգային ժողովի կայքի՝ ընդհանուր առմամբ, ԱԺ 7-րդ գումարման երրորդ նստաշրջանում (09.09.19-19.12.19) ընդունվել է 172 նախագիծ, (փաթեթում ներառված նախագծերը ներկայացված են առանձին-առանձին)։ Դրանցից 116-ը հեղինակել է կառավարությունը, 56-ը՝ խորհրդարանը։ Այսինքն` ԱԺ 7-րդ գումարման երրորդ նստաշրջանի ընդունած օրենքների 32․5 տոկոսը հեղինակել է խորհրդարանը։

ԱԺ 6-րդ գումարման երրորդ նստաշրջանում (15.01.18-21.06.18, արտահերթ նստաշրջանները ներառված չեն) ընդունվել է 328 նախագիծ, որից 297-ը, այսինքն՝ 90․8 տոկոսը, հեղինակել էր կառավարությունը, 31-ը՝ խորհրդարանը։ Այսինքն՝ ընդունված օրենքների ընդամենը 9․4 տոկոսն էր հեղինակել խորհրդարանը։

ԱԺ 5-րդ գումարման երրորդ նստաշրջանում (04.02.2013-13.06.13) 84 օրենք է ընդունվել, որից 53-ը հեղինակել էր կառավարությունը, 17 կոնվենցիա և պայմանագիր՝ ՀՀ նախագահը (կոնվենցիաները, պայմանագրերը ներկայացվում էր նախագահի կողմից) և միայն 14-ն էին հեղինակել պատգամավորները։ Այսպիսով, ԱԺ 5-րդ գումարման երրորդ նստաշրջանում ընդունված օրենքների ընդամենը 16․6 տոկոսն էր հեղինակել խորհրդարանը։

ԱԺ 4-րդ գումարման երրորդ նստաշրջանում (04.02.08-12.06.08) ընդունված 153 օրենքից 111-ը հեղինակել էր կառավարությունը, 33-ը ներկայացվել էր ՀՀ նախագահի կողմից, պատգամավորների կողմից ներկայացվել էր 10 օրենք, այսինքն՝ ընդամենը 6․5 տոկոսը: 

ԱԺ 3-րդ գումարման երրորդ նստաշրջանում (02.02.04-09.06.04) ընդունված 106 հարցից 60-ը ներկայացրել էր կառավարությունը, 36-ը՝ նախագահը, 10 օրենք հեղինակել էին պատգամավորները։ Այսինքն՝ նախագծերի ընդամենը 9,4 տոկոսն էր հեղինակել խորհրդարանը։ 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի ժամանակ խորհրդարանը հեղինակել է թվով ավելի շատ օրենքներ, քան նախկինում գումարված խորհրդարանները, համապատասխանում է իրականությանը։

3-7-րդ գումարման խորհրդարաններում ընդունված օրենքներից քանի՞ տոկոսն է հեղինակել խորհրդարանը

Այսպես, վերևում ներկայացրեցինք միայն երրորդ նստաշրջանների պատկերը։ Այժմ անդրադառնանք, թե 3-7 գումարման խորհրդարաններում ընդունված օրենքների քանի տոկոսն են հեղինակել պատգամավորները։ 

3-րդ գումարման ԱԺ-ում (2003-2007) ընդունված 1241 օրենքից 891-ը հեղինակել էր կառավարությունը, 257-ը՝ նախագահը, 101-ը՝ ԱԺ-ն, որից 8-ը եղել էին կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունք։ Այսինքն՝ նախագծերի ընդամենը 8․1 տոկոսն էր հեղինակել խորհրդարանը։

4-րդ գումարման ԱԺ-ի (2007-2012) ընդունած 1636 օրենքից 1215-ը հեղինակել էր կառավարությունը, որից 12-ը մշակվել էր պատգամավորների հետ համատեղ։ Օրենքներից 215-ը ՀՀ նախագահի կողմից էր ներկայացվել և միայն 206-ն էին հեղինակել պատգամավորները։ Եթե կառավարության հետ համատեղ մշակված 12 նախագիծն էլ ներկայացնենք հօգուտ խորհրդարանի, ստացվում է, որ ընդունված օրենքներից 13 տոկոսն էր հեղինակել խորհրդարանը։ 

5-րդ գումարման խորհրդարանը (2012-2017) 6 հերթական և 13 արտահերթ նստաշրջաններում ընդունել էր 1342 օրենք, որից 1046-ը կառավարությունն էր հեղինակել, 197 միջպետական համաձայնագրեր, կոնվենցիաներ և պայմանագրեր ներկայացվել էին ՀՀ նախագահի կողմից, և միայն 99 օրենք էին հեղինակել պատգամավորները։ Այսինքն` խորհրդարանը հեղինակել էր միայն 7․3 տոկոսը։ 

6-րդ գումարման ԱԺ-ն (2017-2018) 4 հերթական և 8 արտահերթ նստաշրջաններում ընդունել էր 676 օրենք։ Ընդունված հարցերից 633-ը հեղինակել էր կառավարությունը, որից 19-ը կառավարության ու պատգամավորների համատեղ աշխատանքի արդյունքն էր։ ԱԺ պատգամավորները հեղինակել էին 43 նախագիծ։ Այսինքն՝ եթե համատեղ 19 նախագիծն էլ հաշվենք որպես զուտ խորհրդարանի նախաձեռնություն, ապա օրենքների միայն 9․1 տոկոսն էին հեղինակել պատգամավորները։ 

7-րդ գումարման Ազգային ժողովը 4 հերթական և 11 արտահերթ նստաշրջաններում, ընդհանուր առմամբ, ընդունել է 530 նախագիծ (փաթեթում ներառված նախագծերը հաշվվում են առանձին-առանձին)։ Դրանից 432-ը հեղինակել է կառավարությունը, 98-ը՝ խորհրդարանը։ Այսինքն` 7-րդ գումարման ԱԺ-ի ընդունած օրենքների 18․4 տոկոսը հեղինակել է խորհրդարանը։ 

Այպիսով՝ 7-րդ գումարման ԱԺ-ում ընդունված օրենքների 18․4%-ն է հեղինակել խորհրդարանը, 6-րդ գումարման ԱԺ-ում՝ 9․1 տոկոսը, 5-րդ գումարման ԱԺ-ում՝ 7․3 տոկոսը, 4-րդ գումարման ԱԺ-ում՝ 13 տոկոսը և 3-րդ գումարման ԱԺ-ում՝ 8․1 տոկոսը։ 

Այսինքն՝ յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորներն իրոք առավել ակտիվ են՝ ի համեմատություն նախորդ խորհրդարանների։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens