ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Արտակարգ դրությունը երկարաձգելու օրենսդրական խոչընդոտ չկա

11:16, 11 Ապր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Hraparak.am-ը ապրիլի 10-ին գրել էր, որ կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը 30 օրով՝ ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը: 

«Համապատասխան որոշման նախագիծը արդեն ներքին շրջանառության մեջ է դրված»,- գրել էր կայքը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս հայտարարել էր, որ առաջարկելու են կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը։

Նշենք, որ ապրիլի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշում է կայացվել։ 

Թերթի հրապարակումից հետո քննարկումներ եղան, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը թույլ չի տալիս երկարաձգել այդ ժամկետը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ օրենքի վիճելի դրույթին՝ նշելով, որ ըստ օրենքի՝ արտակարգ դրությունն ամբողջ երկրի տարածքում չի կարող գերազանցել 30 օրը։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ ամբողջ հանրապետության տարածքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, այն չի կարող գերազանցել 30 օրը, առանձին տարածքներում՝ 60 օրը, այսինքն՝ մենք հիմա, ըստ նշված օրենքի և նաև երկրորդ մասի, որին հղում է արվում, ունենք հնարավորություն միայն առանձին տարածքում երկարացնելու»,- գրել էր Մարուքյանը։

Մինչդեռ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ «Արտակարգ դրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ արտակարգ դրությունն ամբողջ ՀՀ-ում կարող է երկարաձգվել 30 օրով։  

Թույլատրվու՞մ է արդյոք երկարաձգել արտակարգ դրությունն ամբողջ ՀՀ տարածքում

«Արտակարգ դրության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է արտակարգ դրության գործողության ժամկետը։ Ըստ 1-ին մասի՝ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:  

Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Այսինքն՝ երկրորդ կետը նկարագրում է ընթացակարգը, որի միջոցով արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ ոչ ավել, քան 30 օր (հանրապետության ողջ տարածքում, առանձին տարածքներում՝ 60 օր) ժամկետով, առանց հստակեցնելու, թե քանի անգամ կարելի է երկարաձգել:

Ըստ էության, օրենքը հստակ ամրագրում է, որ արտակարգ դրությունը կարող է տևել ավելի երկար, բայց կառավարությունը պարտավոր է 30 օրը մեկ անդրադառնալ դրա հիմքերին և երկարացնել միմիայն դրանց առկայության (ծնող հանգամանքները չվերանալու) դեպքում։

Այս իրավակարգավորման տրամաբանությունն այն է, որ կառավարությունը որևէ դեպքում չկարողանա անորոշ կամ շատ երկար ժամկետով հայտարարել արտակարգ դրություն և նույնիսկ ընթացքում դրա հիմքերի վերացման դեպքում չդադարեցնի արտակարգ դրությունը՝ չարաշահելով արտակարգ դրության իրավական ռեժիմով տրվող լրացուցիչ լիազորությունները։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը պարտավոր է 30 օրը մեկ անդրադառնալ արտակարգ դրության հիմքերին և դրանց վերացման դեպքում չկարողանա այդ ժամկետից երկար պահպանել արտակարգ դրությունը։

Ավելին՝ ակնհայտ է, որ արտակարգ դրությունը կարող է տևել 30 կամ 60 օրից ավել, քանի որ դրա համար հիմք հանդիսացած բազմաթիվ հնարավոր հանգամանքներ (երևույթներ) կարող են ավելի երկար տևել։ 

Ընդ որում, եթե նույնիսկ կառավարությունը, ֆորմալ առումով, իրավունք չունենար էլ երկարացնել արտակարգ դրության ժամկետը, ապա կարող էր գործող արտակարգ դրության ավարտից (ապրիլի 14, ժամը 17։00) մեկ րոպե հետո (ապրիլի 14, ժամը 17։01) հայտարարել նոր արտակարգ դրություն։ Սակայն նման անհեթեթ սցենարներից խուսափելու համար օրենքով սահմանվել է երկարացման մեխանիզմը։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հանրային խորհրդի անդամները խախտել են չեզոքության սկզբունքը
Առանց վճռի

Հանրային խորհրդի անդամները խախտել են չեզոքության սկզբունքը

18:28, 9 Ապր, 2021

Հանրային խորհրդի անդամները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով՝ խախտելով չեզոքության սկզբունքը: Սակայն դա հակասում է կառույցի մասին...

Քոչարյանը դրական միգրացիայի «մենաշնորհ» չունի․ սխալ պնդումներ Պոզների եթերում
Տեսանյութեր

Քոչարյանը դրական միգրացիայի «մենաշնորհ» չունի․ սխալ պնդումներ Պոզների եթերում

16:12, 9 Ապր, 2021

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Պոզների հետ հարցազրույցում հայտարարել է, որ միայն իր նախագահության տարիներին է Հայաստանում ներգաղթ եղել։ Քոչարյանը, սակայն,...

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում
Սխալ

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում

11:22, 9 Ապր, 2021

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում են կադրեր բեռնատարի թափքում գտնվող աճյուններով։ «Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների...

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է
Մեծամասամբ սխալ

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է

19:09, 6 Ապր, 2021

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանից շարունակական արտագաղթին, հայտարարել է, որ միայն իր...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×