ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Երևանում օդի աղտոտվածությունը նվազել է. Արմեն Սարգսյանը ճիշտ է

11:13, 21 Ապր, 2020
ՃԻՇՏ

ՃԻՇՏ

Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 19-ին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման եթերում հայտարարել էր, որ Երևանում օդը ներկայում ավելի մաքուր է, քան կորոնավիրուսից առաջ։ 

Նախագահը, մասնավորապես, նշել էր. «Այսօր ես իմ տնից Երևանի հեռավոր ծայրամասերը տեսնում եմ: Նախկինում չէի տեսնում: Տրանսպորտն էնքան մեծ էր, արտադրական որոշ միավորներն էնպիսի աղտոտում էին բերում Երևանին …Այս քաղաքը 2-3 անգամ ավելի մաքուր օդ ունի, քան մինչև կորոնավիրուսը»: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Հայաստանում հայտարարված կարանտինը նպաստել է Երևանի օդի մաքրմանը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրություն: Ապրիլի մեկից ամբողջ հանրապետությունում սահմանափակվել է ազատ տեղաշարժի իրավունքը, դադարել է գործել հանրային տրանսպորտը: Որոշ արտադրամասների և գործարանների աշխատանքը ևս արգելվել է: 

Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնող «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ Երևանի օդում փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և տնտեսական գործունեության սահմանափակմամբ կամ արգելմամբ:

2020 թ. փետրվարի համեմատ մարտին Երևանում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում:

Ավելին՝ մարտի 22-31 ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով:

Օդի աղտոտվածության նվազման մասին են փաստում նաև կլիմայագիտական հետազոտություններով զբաղվող Berkeley Earth կայքի ուսումնասիրությունները: Կայքը վերջին օրերին օդի որակը Երևանում գնահատել էր որպես լավ:

Կայքի մոնիթորինգը ցույց է տալիս, որ մարտի 16-ից հետո օդի աղտոտվածությունը Երևանում սրընթաց անկում է գրանցել:

Հետաքրքիր է, որ օդում փոշու քանակը նվազել է ոչ միայն Երևանում: Ապրիլի առաջին իննօրյակում նախորդ ամսվա համեմատությամբ օդն ավելի մաքուր է դարձել նաև Վանաձոր, Ծաղկաձոր, Հրազդան և Արարատ քաղաքներում:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանի քաղաքացիների արտաքսումն ու վերադարձը․ ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի քաղաքացիների արտաքսումն ու վերադարձը․ ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

12:13, 10 Նյմ, 2026

Օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել, երբ այլևս չունեն տվյալ երկրում գտնվելու օրինական հիմք, օրինակ՝ լրացել է նրանց կեցության ժամկետը կամ...

Կուսակցությունից դուրս գալը բավարա՞ր է ՍԴ դատավորի անկախությունն ապահովելու համար
Տեսանյութեր

Կուսակցությունից դուրս գալը բավարա՞ր է ՍԴ դատավորի անկախությունն ապահովելու համար

17:12, 9 Նյմ, 2026

Կուսակցությունից դուրս գալը նշանակո՞ւմ է, որ քաղաքական կապերն էլ են վերացել Հրայր Թովմասյանից մինչև Վլադիմիր Վարդանյան․ նման ճանապարհ, բայց նույն...

ՀԷՑ-ի 64 միլիարդը․ կարո՞ղ է սեփականատերը վնասել իր ընկերությանը
Տեսանյութեր

ՀԷՑ-ի 64 միլիարդը․ կարո՞ղ է սեփականատերը վնասել իր ընկերությանը

20:38, 7 Նյմ, 2026

«Իմ ընկերությունն է, չեմ կարող չարաշահում անել»․ արդյո՞ք ճիշտ է Նարեկ Կարապետյանի պնդումը։ FIP.am-ը պարզել է՝ ինչու է այն սխալ,...

ՀՀԿ-ից՝ ՍԴ, ՔՊ-ից՝ ՍԴ․ նախկին քննադատությունն ու այսօրվա բացատրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀՀԿ-ից՝ ՍԴ, ՔՊ-ից՝ ՍԴ․ նախկին քննադատությունն ու այսօրվա բացատրությունը

10:20, 7 Նյմ, 2026

Նոյեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ Մինչև ՍԴ տեղափոխվելը նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր, ՔՊ ցուցակով...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens