ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Փչացած հեռախոսի էֆեկտը հայկական մեդիայում․ կորոնավիրուսային 100 հազարների հետքերով

16:43, 29 Ապր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վերջին օրերին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե ինֆարկտից մահացած մարդու հարազատներին առաջարկել են 100 հազար դրամի դիմաց ստորագրել փաստաթուղթ, որով կարձանագրվի, որ անձը մահացել է կորոնավիրուսից։ 

Տեղեկության աղբյուրը ֆեյսբուքյան օգտատեր Նունե Ներսիսյանն էր, որի գրառումը վերատպել էին լրատվականները, ինչի հետևանքով թեման մեծ հնչեղություն էր ստացել։

«Փաստերի ստուգման հարթակն» ընթերցողների խնդրանքով փորձեց պարզել դեպքի մանրամասները և հասկանալ՝ արդյո՞ք օգտատիրոջ գրածը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ։ Կապ հաստատեցինք Նունե Ներսիսյանի հետ։ 

Ո՞վ է Նունե Ներսիսյանը

Նշենք, որ Նունե Ներսիսյանը բժիշկ է, 2019-ին ստեղծել է «Պարացելսուս» հասարակական կազմակերպությունը։ Ի դեպ՝ Ներսիսյանը երկու տարի առաջ կրկին հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում, երբ, լինելով Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն, հիվանդանոցի լաբորատորիայի աշխատողներին ստուգելու նպատակով լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն էր հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան։ Այս դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ներսիսյանը Fip.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հետագայում Արարատի մարզպետի հրամանով ինքն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ իր կողմից հեռացված լաբորատորիայի աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատանքին։ Ներկայում Ներսիսյանը հանդես է գալիս առողջապահության ոլորտի պատասխանատուների վարած քաղաքականության քննադատությամբ և կորոնավիրուսի՝ արհեստածին լինելու մասին կասկածելի թեզերով։

Որտեղի՞ց է Ներսիսյանը ստացել տեղեկությունը

Նունե Ներսիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքի մասին իրեն տեղեկացրել է իր ֆեյսբուքյան ընկերներից մեկը՝ Էլմիրա Այվազյանը։

Կապ հաստատեցինք Էլմիրա Այվազյանի հետ, որը հայտնեց, որ մահացածն 83 տարեկան կին է եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ Երևանի դիահերձարաններից մեկում։

Հարցին, թե որտեղի՞ց այս տեղեկությունը, Այվազյանը նշեց, որ դրա մասին տեղեկացել է իր ծանոթներից մեկից, իսկ մահացած կինն իրեն պատմողի մորաքրոջ հարևանն է եղել։

Խնդրեցինք տրամադրել որևէ կոնտակտային տվյալ՝ հաջորդ օղակի հետ կապ հաստատելու համար, ինչին ի պատասխան՝ Էլմիրա Այվազյանը հայտնեց, որ իր ծանոթն այս պահին գտնվում է Վրաստանում (հանդիսանում է Վրաստանի Հանրապետության քաղաքացի․- խմբ․) և հնարավոր չէ կապ հաստատել նրա հետ։

Որպես հավելում՝ Էլմիրա Այվազյանը խոստացավ, որ լրացուցիչ տեղեկության դեպքում անպայման իմաց կտա։

Այսպիսով՝ ի՞նչ ունենք

Փաստացի, բժիշկ Նունե Ներսիսյանն իր գրառման մեջ նշել էր, որ տեղեկության աղբյուրը հայտնել է իր հարազատի հետ տեղի ունեցած դեպքի մասին, մինչդեռ, ինչպես տեղեկանում ենք տվյալ աղբյուրից, մահացածն աղբյուրի ծանոթի մորաքրոջ հարևանն է եղել։ Ծանոթի հետ էլ, ըստ աղբյուրի, հնարավոր չէ կապ հաստատել։ Արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ «փչացած հեռախոսի» մի պատմություն է կամ ուղղակի բամբասանք՝ հնարավոր չէ հստակ ասել։ 

Սակայն հատկանշական է, որ նմանատիպ տեղեկություններ հայտնվել էին նաև ռուսական և ղազախական մամուլում, սակայն հերքվել էին պաշտոնյաների ու իրավապահ մարմինների կողմից։ 

Ի դեպ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ևս հերքել է Ներսիսյանի տարածած տեղեկությունները՝ նշելով, որ տարածվող լուրերն իրականության հետ որևէ առնչություն չունեն։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դավադրության տեսությունկորոնավիրուսՆունե Ներսիսյան

Հարակից հոդվածներ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

11:25, 27 Մյս, 2022

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck. Ռուս տիեզերագնացները չեն աջակցել ուկրաինացիներին, իսկ COVID-19-ը «Մոդեռնան» չի ստեղծել

19:20, 25 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի...

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին

15:22, 25 Փտր, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը օրերս հայտնեց երկրում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի նոր ենթատեսակի՝ BA.2-ի դեպքերի մասին։ Ըստ Առողջապահության նախարարության՝ այս ենթատեսակը համարվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens