ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Միֆն ու իրականությունը 3. 5G ցանցերը «մեղավոր» չեն կորոնավիրուսի տարածման համար

13:53, 15 Ապր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

YouTube-ում, Ֆեյսբուքում և սոցիալական այլ ցանցերում հերթական դավադրության տեսությունն է շրջանառվում կորոնավիրուսի մասին:

Ըստ լայն տարածում ստացած տեսակետի՝ կորոնավիրուսի առաջացման պատճառը 5-րդ սերնդի հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն են:

Տեսության կողմնակիցները բաժանվում են երկու խմբի. մի մասն ասում է, որ 5G ցանցերն են առաջացնում Covid-19-ը կամ դրա ախտանիշները: Մյուս խումբն այդքան էլ ռադիկալ չէ. ըստ նրանց՝ 5G ցանցերը պարզապես թուլացնում են մարդու իմունային համակարգը՝ նրանց խոցելի դարձնելով վիրուսների առաջ:

Մինչ սոցցանցերի սեփականատերերը հայտնում են, որ հեռացնելու են նման բովանդակություն ունեցող նյութերը՝ տեսանյութերը, նկարներ, գրառումները, հոլիվուդյան որոշ աստղեր նպաստում են վարկածի տարածմանը՝ տեսությունն աջակցող գրառումներ կատարելով Թվիթերում: 

5G ցանցերի և Covid-19-ի կապի մասին նյութերն արդեն ակտիվացել են նաև համացանցի հայկական հարթակներում և Ֆեյսբուքի հայ օգտատերերի շրջանում: 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե ինչու է այս ինֆորմացիան ակնհայտ կեղծ և որևէ աղերս չունի իրականության հետ։

Ի՞նչ է 5G-ն

5-րդ սերնդի բջջային կապը՝ կամ 5G տեխնոլոգիան, այս պահի դրությամբ ամենաարագն է ամբողջ աշխարհում և ի վիճակի է ավելի մեծ քանակությամբ սարքերի միանալ, քան 4G LTE ցանցը: ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում այս կապը սկսել է օգտագործվել 2018 թվականից:

Մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում ՝ Samsung-ը, Motorola-ն, Huawei-ը և LG-ին, արդեն թողարկում են 5G հեռախոսներ: Apple-ը նախատեսում է նման հեռախոսներ թողարկել միայն աշնանը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ բջջային հեռախոսային հաղորդակցությունն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, որոնք տարածվում են ֆիքսված ալեհավաքների ցանցի միջոցով, այսպես կոչված՝ բազային կայաններից: Ռադիոալիքները էլեկտրամագնիսական ալիքներ են, որոնք, ի տարբերություն իոնացնող ճառագայթման, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները կամ գամմա ճառագայթները, ո՛չ կարող են կոտրել քիմիական կապերը, ո՛չ էլ մարդու մարմնում առաջացնել իոնացում: Հետևաբար՝ դրանք մեծ վտանգ մարդու առողջության վրա չեն կարող ունենալ:

Ուհանում 5G ցանցերը և կորոնավիրուսի տարածումը

Որպես տեսության ակնհայտ ապացույց՝ հեղինակները նշում են այն հանգամանքը, որ կորոնավիրուսը սկսել է տարածվել համավարակի սկզբնաղբյուր հանդիսացող Ուհան քաղաքում 5G ցանցերի տեղադրումից անմիջապես հետո: 

Ակտիվորեն տարածվում է նաև տեսանյութ, որում, իբրև, չինացիները ջարդում և հեռացնում են 5G կայանները: Իրականում տեսանյութը նկարահանվել է Հոնգ Կոնգի ցույցերի ժամանակ, երբ ցուցարարները փորձում էին հեռացնել փողոցային լուսամփոփները, որոնց վրա տեղադրված էին սմարթ տեսախցիկներ:

Ուհանը, իսկապես, չինական առաջին քաղաքներից է, որը մասամբ ապահովված է  5G ծածկույթով դեռևս 2019 թվականի օգոստոսից: Սակայն բացի Ուհանից, Չինաստանի մի շարք այլ քաղաքներ նույնպես ունեն նոր սերնդի կապ, այդ թվում՝ Պեկինը և Շանհայը: 

Հատկանշական է նաև, որ կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախներից մեկում՝ Իրանում, 5G ցանցեր համաճարակի ծագման պահին չեն եղել:

Այսպիսով, 5G ցանցերը կապ չունեն նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, քանի որ համավարակն առկա է անգամ այն երկրներում, որտեղ 5G կապ չկա: Բացի դրանից, ըստ ԱՀԿ տվյալների՝ բջջային կապը չի կարող անդառնալի ազդեցություն ունենալ մարդու իմունային համակարգի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք կորոնավիրուսային վարակի հետ կապված այլ միֆերի ևս, մասնավորապես՝ կապված տաք ջրի և իմբիրի «բուժիչ» հատկությունների հետ։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դավադրության տեսությունկորոնավիրուս

Հարակից հոդվածներ

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները

17:51, 20 Հնվ, 2021

2020 թվականի սկզբին, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել մի շարք պետություններում, պատկերացնել անգամ հնարավոր չէր, թե ինչ է սպասվում առաջիկայում ամբողջ...

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում
Առանց վճռի

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում

12:15, 5 Հնվ, 2021

2020 թվականի ընթացքում մեդիադաշտում հայտնվեցին բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային գլխավոր իրադարձությունների շուրջ:  Կորոնավիրուսային համավարակը...

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին
Առանց վճռի

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին

13:30, 31 Դկտ, 2020

2020 թվականին աշխարհի թիվ մեկ իրադարձությունը, թերևս, նոր կորոնավիրուսային համավարակն էր, որը թելադրեց նոր իրականություն ու կանոններ բոլոր պետություններում։ Նորահայտ...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×