ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը «Արմենիա» ԲԿ-ում չի շարունակվել. Hraparak.am-ի տեղեկությունը սխալ է

22:42, 29 Ապր, 2020
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Hraparak.am-ն ապրիլի 29-ին հրապարակված հոդվածում գրել էր, որ իր տեղեկություններով՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած  արյունահեղությունը շարունակվում է Երևանի հանրապետական հիվանդանոցում («Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն)։

«Փաստորեն Գավառում վիրավորվածներին տեղափոխել են հանրապետական հիվանդանոց՝ Արմենիա ԲԿ, և նորատուսցի վրիժառուները շտապել են Երևան։ Հիվանդանոցի աշխատակիցը մեզ ասաց, որ բժիշկի վրա են հարձակվել, այս պահին տարածքը շրջափակել են քրեական ոստիկանության աշխատակիցները: «Հրապարակի» նկարահանող խումբը մեկնել է հիվանդանոց, զարգացումների մասին կտեղեկացնենք հընթացս»,- մասնավորապես, գրել էր կայքը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց տեղեկությունը ճշտել՝ նյութի հրապարակումից անմիջապես հետո այցելելով «Արմենիա» հանրապետական բժշկական  կենտրոն, որտեղ իրավիճակը, ի տարբերություն կայքի նկարագրության, բավական հանգիստ էր։

Հիվանդանոցում ծառայություն էին իրականացնում թվով 5 ոստիկան, որոնք Fip.am-ի հետ զրույցում ասացին, որ նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։  

«Արմենիա» ԲԿ-ի ընդունարանի հերթապահ բժիշկը ևս նշեց, որ որևէ արտառոց դեպք չի գրանցվել և որևէ բժիշկի վրա հարձակում չի եղել։

Ոստիկանությունից նույնպես հերքում են

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Fip.am-ի հետ զրույցում նույնպես հերքեց կայքի տեղեկատվությունը։ «Ոստիկանությունը նման ահազանգ չի ստացել, տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում երեկվա արյունալի իրադարձությունները սկսվել են Գավառ քաղաքում։ Նորատուսի և Գավառի մի խումբ բնակիչների փոխհրաձգության հետևանքով երկու մարդ սպանվել է, մեկը Նորատուսի բնակիչ, մյուսը՝ Գավառի։ Եվս վեց մարդ վիրավորվել է։ Սպանվածների մարմիններն ու վիրավորները տեղափոխվել են Գավառի հիվանդանոց, որտեղ ժամեր անց հաշվեհարդարի նպատակով ներխուժել են մի խումբ անձինք։ Վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։ 

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Hraparak.am կայքի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Գավառում տեղի ունեցած  արյունահեղությունը «Արմենիա» ԲԿ-ում չի շարունակվել, որևէ բժիշկի վրա հարձակում չի եղել։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens