ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Թերաճ, թերսնված և դպրոց չհաճախող. Հայաստանում երեխաները «պաշտպանված» են

16:10, 1 Հնս, 2017

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Տարբեր պետական այրեր շնորհավորական ուղերձներ են հղում, որոնցում սակայն շրջանցում են երեխաների իրավունքների պաշտպանության պետական քաղաքակության խնդիրներն ու իրավունքների պաշտպանվածության իրական վիճակը:

Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր երրորդ երեխան, իսկ յուրաքանչյուր երկրորդը խոցելի է բազմաչափ աղքատության տեսանկյունից: Սա է փաստում 2016 թվականի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Մանկական աղքատությունը Հայաստանում» համատեղ զեկույցը: Ընդ որում, երեխաների դեպքում աղքատ լինել նշանակում է ոչ միայն ունենալ դրամական միջոցների կարիք, այլև զրկված լինել կյանքի համար վճռորոշ պայմաններից՝ սննդից, կրթությունից, կոմունալ, կացարանային և ժամանցի պայմաններից: Իրավիճակն առավել ողբերգական է գյուղական համայնքներում ապրող երեխաների համար` այստեղ նրանց խոցելիությունը հասնում է 82%-ի:

Սննդի առումով խոցելի են 0-5 տարեկան երեխաների գրեթե 1/3-ը, և դա արտացոլվում է երեխաների աճի վրա: ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով` Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19%-ը ցածրահասակ է (թերաճ) կամ պարբերաբար թերսնված, իսկ 10%ը` ծայրահեղ թերաճ:

Թեև կրթություն ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, տարեցտարի ավելի քիչ թվով երեխաներ են ստանում տարրական կամ միջնակարգ կրթություն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015-2016 ուսումնական տարում դպրոց չի հաճախել տարրական դասարանի տարիքի երեխաների 8,4%-ը: Մինչդեռ 2011-2012  ուսումնական տարում այդ թիվը կազմել էր ընդամենը 1%: Սակայն, տարրական դասարաններում դպրոց հաճախելը դեռևս կրթություն ստանալու երաշխիք չէ, քանի որ բազմահազար երեխաներ դուրս են մնում դպրոցից աղքատության պատճառով: Դարձյալ ԱՎԾ պաշտոնական տվյալներով՝ 2007-2012  թթ. դպրոցներից հեռացել և որևէ տեղ ուսումը չի շարունակել ավելի քան 22,3 հազար աշակերտ:

Նրանց մեծամասնությունը ստիպված է եղել հեռանալ դպրոցից՝ չունենալով համապատասխան հագուստ և գրենական պիտույքներ, մի մասն էլ ստիպված է եղել տարատեսակ աշխատանքներ կատարել իր գոյությունն ապահովելու համար:  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում տարբեր տեսակի աշխատանքերում  ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի:

Հայաստանը թեև վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն 1/3 չափով է կատարում կոնվենցիայի շրջանակներում հանձնառած իր պարտավորությունները:  «Երեխայի պաշտպանության ինդեքս-2016»-ի տվյալներով՝ Հայաստանը կարողացել է  օրենքներում և իրավական ակտերում ամրագրել այն, ինչ պարտավորվել է, սակայն թերացել է արդեն նաև ազգային օրենսդրությամբ ամրագրված պարտավորությունների կիրառման հարցում:

Երեխայի պաշտպանության ինդեքսն իրականացվել է 9 երկրներում (Հայաստան, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Կոսովո, Մոլդովա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան), որոնցից Հայաստանը մի քանի ցուցանիշներով զբաղեցրել է վերջին հորիզոնականները: Երեխայի տնտեսական շահագործման և խոցելիության ինդեքսում Հայաստանը վերջին՝ 9-րդ հորիզոնականում է, իսկ երեխաներին առևանգումից, վաճառքից կամ թրաֆիքինգից և սեռական շահագործումից պաշտպանելու ինդեքսում նախավերջին՝ 8-րդ հորիզոնականում է:

Արման Ղարիբյան

  • Total: 59
  • 59
  • 0
Թեգեր` աղքատություն

Հարակից հոդվածներ

«Մեր ձևով»-ի «187 հազար ընտանիք՝ առանց եկամտի» պնդումը  մանիպուլյատիվ է
Մանիպուլյատիվ

«Մեր ձևով»-ի «187 հազար ընտանիք՝ առանց եկամտի» պնդումը մանիպուլյատիվ է

10:50, 4 Փտր, 2026

«Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում ակտիվորեն տարածվում է արհեստական բանականության միջոցով գեներացված մի տեսանյութ, որտեղ որպես փաստ ներկայացվում է, թե...

Սերժ Սարգսյանը՝ թոշակների և աղքատության մասին․ պաշտոնական վիճակագրությունը հակադարձում է
Սխալ

Սերժ Սարգսյանը՝ թոշակների և աղքատության մասին․ պաշտոնական վիճակագրությունը հակադարձում է

13:45, 10 Նյմ, 2025

«2007-ից 2017 թվականներին Հայաստանում թոշակը բարձրացել է 4 անգամ․․․Հայաստանում աղքատությունը ավելացել է մեր ժամանակի (նկատի ունի իր պաշտոնավարման ժամանակահատվածը-խմբ․) հետ...

Ոչ թե 29.8, այլ 55%. Հայաստանում աղքատության ցուցանիշի սուտը
Պաշտոնական

Ոչ թե 29.8, այլ 55%. Հայաստանում աղքատության ցուցանիշի սուտը

15:21, 5 Հնս, 2017

Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. առաջին եռամսյակում ՀՀ պարենային ապահովության և աղքատության վերաբերյալ մի զեկույց, ըստ որի՝...

Սարգսյանի տնտեսական խոստումներն ու իրականությունը
Պաշտոնական

Սարգսյանի տնտեսական խոստումներն ու իրականությունը

20:42, 20 Մյս, 2017

Օրերս, վեցերերոդ գումարման ԱԺ առաջին նիստի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Հայաստանի երկարաժամկետ զարգացման տեսլականը ներկայացնող ծավալուն ելույթով, որտեղ...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens