ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Էդմոն Մարուքյանը ճիշտ է՝ Բաբկեն Թունյանն անձամբ է իր հեռախոսահամարը հնչեցրել ԱԺ ամբիոնից

16:18, 8 Մյս, 2020
ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Ազգային ժողովի մայիսի 8-ի նիստն արտակարգ էր, իսկ պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը՝ աննախադեպ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ, և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ապտակեց ԼՀԿ պատգամավորին, որից հետո նիստերի դահլիճում իրարանցում առաջացավ։  

Մինչ ծեծկռտուքը ելույթով հանդես էր եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը, անուղղակիորեն, բութ և սրիկա էր անվանել բոլոր այն անձանց, որոնք բարձրաձայնել էին, թե Հայաստանում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ եղել են քաղաքացիներ, որոնք թեև բանկերում մի քանի միլիոն դրամի ավանդ ունեն, բայց սոցիալական աջակցություն ստանալու համար դիմել են կառավարությանը։ 

Այնուհետև Բաբկեն Թունյանը հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանն» իր հեռախոսահամարն է տարածում։ «Կանգնում ասում եք՝ զանգում են Սոցիալական հարցերի նախարարություն աջակցության ծրագրերի համար, «Լուսավոր Հայաստանի» համարն են տալիս։ Ես տենց դեպք չգիտեմ, բայց ես դեպքեր գիտեմ, որ «Լուսավոր Հայաստանից» իմ համարն եք տալիս։ Զանգում են ձեզ՝ օգնե՛ք, իմ համարն ինչի՞ եք տալիս։ Ես ձեզ ավելի հեշտ տարբերակ ասեմ՝ միանգամից վերահասցեագրեք իմ համարի վրա, համ ձեր ժամանակը կխնայեք, համ ձեր էներգիան»,- ասաց Թունյանը։ 

Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը պնդեց, թե նրա հեռախոսահամարն իրենք չեն տարածել։ «Ասում ենք, որ մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձևի, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք` սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, բան, էս էլ իմ համարն է ժողովուրդ՝ 090 ինչ, ինչ, ինչ, ինչ…դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես «Լուսավոր Հայաստա՞նն» է համարս տվել։ Մեծ մարդ ես…»,- նշեց Մարուքյանը և շարունակեց, որ երբ Թունյանն ամբիոնից սրիկա կամ նման բառեր է օգտագործում, դա լարվածություն է առաջացնում։ 

Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ճեպազրույցի ժամանակ Բաբկեն Թունյանը լրագրողներին խորհուրդ տվեց նայել և տեսնել, թե ինչից այդ ամենը սկսվեց։ «Ձայնագրությունը կա, ինքներդ լսեք, տեսեք ինչից սկսեց, ով անցավ անձնական վիրավորանքների և ով սադրեց այս ամենը»,- ասաց նա՝ չպատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք, իր կարծիքով, ԼՀԿ-ն է տարածել Թունյանի հեռախոսահամարը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյանի պնդումը, որ Բաբկեն Թունյանն ինքն է անձամբ հնչեցրել իր հեռախոսահամարը, համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ 

ԱԺ ամբիոնից Բաբկեն Թունյանն անձամբ է հրապարակել իր հեռախոսահամարը

Կառավարության՝ կորոնավիրուսի հակաճգնաժամային սոցիալական աջակցության ծրագրերը հրապարակելուց հետո ԼՀԿ-ն պարբերաբար հայտարարում էր, որ հազարավոր քաղաքացիներ իրենց են զանգահարում, քանի որ մարդիկ չգիտեն ինչպես դիմել աջակցության ծրագրերի։ 

ԼՀԿ խմբակցության պատգամավորների այս հայտարարությունից հետո իշխող ուժի պատգամավորները հեգնում էին, թե «Լուսավոր Հայաստանը» չափազանցնում է՝ քաղաքացիներն ինչո՞ւ պետք է զանգահարեն ԼՀԿ և ոչ թե իրավասու մարմիններ։ 

Ապրիլի 27-ին ԱԺ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ Բաբկեն Թունյանն էլ ամբիոնից առաջարկել էր անձամբ իրեն զանգահարել՝ հայտարարելով իր հեռախոսահամարը. «Առիթից օգտվելով՝ ուզում եմ իմ հեռախոսահամարը հնչեցնել՝ 094-036-046, մեր բոլոր քաղաքացիները, որոնք ունեն որոշակի խնդիրներ և չեն կարողանում կապ հաստատել պատկան մարմինների կամ ինձ հետ, կարող են ուղիղ զանգահարել ինձ նման խնդիրների դեպքում»։

Այս հայտարարությունից հետո Թունյանը Ֆեյսբուքյան իր էջում, դիմելով «Լուսավոր Հայաստանի» իր գործընկերներին, գրել էր. «Էդ որ տարածում եք, թե Բաբկեն Թունյանը համարը հնչեցրել է ու զանգերին չի պատասխանում։ Դեմ չեք լինի՞, եթե վերջին 48 ժամում ինձ զանգահարած 115 մարդկանց փոխանցեմ ձեր խմբակցության պատգամավորներից որևէ մեկի բջջային համարը։ Ուզում են ձեզ հետ խոսել։ Մանավանդ էն մարդիկ, որոնք ձեզ դիմել են ու հարցով զբաղվելու փոխարեն՝ իմ ձեռքի համարն եք փոխանցել»։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդումը, թե պատգամավոր Բաբկեն Թունյանն անձամբ է իր հեռախոսահամարը հնչեցրել ԱԺ բարձր ամբիոնից, ճիշտ է, սակայն չբացառենք, որ ԼՀԿ պատգամավորները ևս, հնարավոր է, իրենց դիմած քաղաքացիներին ուղղորդեին Բաբկեն Թունյանի մոտ։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens