ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչո՞ւ են քաղաքացիները ստացել 68 հազար դրամից պակաս աջակցություն

12:05, 10 Մյս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, դրանց շրջանակում կատարված հատկացումները և շահառուների ընտրությունը վերջին շրջանում բուռն քննարկումների պատճառ են դարձել։

Միջոցառումներից 8-րդը և դրա շրջանակում տրամադրված աջակցությունը հատկապես քննարկվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Խնդրահարույց էր համարվում հատկապես միջոցառման շահառուներին տրամադրված աջակցության չափը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 8-րդ միջոցառման իրականացման կարգը, շահառուների ընտրության մեխանիզմները և առկա խնդիրները։

Միջոցառման շահառուները

Այս միջոցառման նպատակը կորոնավիրուսից տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին սոցիալական աջակցություն հատկացնելն է։ Միջոցառումը նպատակ ունի մեկանգամյա դրամային աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք 2020 թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են ծրագրի համար ընտրված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր: Ընտրված ոլորտներից են հյուրանոցային և հյուրատնային բիզնեսը, հանրային սննդի ոլորտը, զբոսաշրջային ծառայությունների մատուցման ոլորտը, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները և այլն: Նախապես հաստատված ցանկն ընդլայնվեց ապրիլի 30-ին՝ կառավարության որոշմամբ:

Որքա՞ն գումար է հատկացվել շահառուներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքյան իր էջում, իսկ ավելի ուշ նաև Ազգային Ժողովում հայտարարեց, որ տուժած ոլորտների աշխատակիցները կստանան 68-136 հազար դրամի չափով աջակցություն, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ եռամսյակային շրջանառության 10%-ի չափով:

Մայիսի 8-ի դրությամբ 8-րդ միջոցառման շահառու է շուրջ 95 հազար անձ, սակայն հրապարակված ցանկում անհատ ձեռնարկատերերը և աշխատողները որևէ կերպ առանձնացված չեն։ 

Սոցիալական ապահովության ծառայություն online.ssa.am կայքում հրապարակված պաշտոնական տվյալներից տեղեկանում ենք, որ տրամադրված աջակցության ընդհանուր չափը կազմել է շուրջ 6 միլիարդ 660 միլիոն դրամ։ 

Ուշագրավ է, սակայն, շահառուների մի մասին հատկացված գումարների չափը։ Այսպես, շուրջ 8000 շահառուի հատկացվել է 1000-ից 25 հազար դրամի աջակցություն, որից 815-ին հատկացված աջակցության չափը կազմել է 1000-5000 դրամ: Այս խմբի պարագայում, եթե շահառուն անհատ ձեռնարկատեր է, ապա ստացվում է, որ վերջիններիս եռամսյակային շրջանառությունը կազմել է 10,000 — 50,000 դրամ։ 

Untitled infographic
Infogram

25,000-40,000 դրամ աջակցություն ստացողների թիվը 11 հազար է։ Մոտ 12,600 քաղաքացի էլ ստացել է 40,000-68,000 դրամ աջակցություն։ 

Ինչ վերաբերում է Բաբկեն Թունյանի կողմից նշված 68-136 հազար դրամին, ապա այդ միջակայքում աջակցություն է հատկացվել մոտ 64,500 քաղաքացու։ Սա շահառուների ընդհանուր թվի շուրջ 67․8 տոկոսն է։ Նրանցից 11,700-ը ստանալու են առավելագույն՝ 136 հազար դրամ աջակցություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում աջակցության չափը

Ծրագրով նախատեսված է տրամադրվող աջակցության հաշվարկման մի քանի մեխանիզմ: Վարձու աշխատողներին տրամադրված աջակցության չափը հաշվվում է ըստ հունվար և փետրվար ամիսներին նրանց ստացած աշխատավարձերի: Այսպես՝ եթե երկու ամիսներին ստացած միջին աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը (68 հազար դրամ), ապա տրամադրվող աջակցությունը միջին աշխատավարձի 50 տոկոսի չափով է, սակայն ոչ պակաս, քան 68,000 դրամը: Առավելագույն շեմը 136 հազար դրամն է: Եթե վարձու աշխատողը հունվար ամսին ստացել է 65,000 դրամ աշխատավարձ, փետրվարին՝ 90 հազար դրամ, ապա վերջինիս միջին աշխատավարձը կազմում է 77,500 դրամ։ Ըստ աջակցության 8-րդ ծրագրի՝ աշխատողին պետք է տրվի այս աշխատավարձի 50 տոկոսի չափով փոխհատուցում։ Բայց քանի որ, ըստ ծրագրի, աշխատողին տրվող աջակցությունը չի կարող պակաս լինել 68,000 դրամից, ապա վերջինս ստացել է հենց 68,000 դրամ։ 

Իսկ այն աշխատողները, որոնց երկու ամիսների միջին աշխատավարձը չի գերազանցել 68,000 դրամը, ստացել են միջին աշխատավարձի չափով աջակցություն: Օրինակ՝ եթե վարձու աշխատողի աշխատավարձը հունվարին կազմել է 20,000 դրամ, փետրվարին՝ 30,000 դրամ, ապա աջակցության չափը կկազմի 25,000 դրամ:

Սակայն կառավարության հաստատած ծրագրում և դրա պարզաբանումներում ներկայացված և շահառուների ցուցակում հրապարակված թվերը որոշ հարցեր են առաջացնում։

Պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ միջոցառման շրջանակում տուժած ոլորտների աշխատակիցները միանվագ աջակցություն կստանան 68-136 հազար դրամի չափով, իսկ Ա/Ձ-ները՝ եռամսյակային շրջանառության 10%-ի չափով։

Պատգամավորի այս գրառումից տպավորություն էր ստեղծվում, թե աջակցության նվազագույն շեմը 68,000 դրամն է։

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն այս հարցի մասին խոսելիս պարզաբանել էր, որ այս ցանկում ընդգրկված են նաև այն աշխատողները, որոնց ամսական միջին աշխատավարձն ինչ-ինչ պատճառներով ցածր է նվազագույն աշխատավարձից, հետևաբար՝ ցանկում ընդգրկված անձանց մի մասին բաժին ընկած պետական աջակցությունը ցածր է 68 հազար դրամից։

Թե հրապարակված ցանկում մինչև 68,000 դրամ աջակցություն ստացած անձանցից քանի՞սն են համարվում աշխատողներ և քանիսը՝ անհատ ձեռնարկատերեր՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այս ծրագրում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը ստացել է նվազագույն աշխատավարձից պակաս աջակցություն։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens