ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ալեն Սիմոնյանը մանիպուլացնում է. ինչպես է Էդմոն Մարուքյանը քվեարկել պետական բյուջեների մասին օրենքին

19:01, 8 Մյս, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովում մայիսի 8-ի նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ապտակեց Մարուքյանին, ինչից հետո Ազգային ժողովում ծեծկռտուք սկսվեց։ Նիստն ընդհատվեց։

Ընդմիջման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով միջադեպին, դատապարտեց բռնությունը, սակայն իր խոսքում Էդմոն Մարուքյանին մեղադրեց սադրելու մեջ և նշեց, որ Մարուքյանի վրա «նախկին իշխանության մնացորդների հետ կապված մեծ ճնշումներ կան»։

Որպես հիմնավորում՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց․ «Տեսեք՝ մարդը (Էդմոն Մարուքյանը- խմբ․)  չի քվեարկում ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված օրինագծին, քվեարկում է բոլոր Սերժ Սարգսյանի կառավարությունների բերած բոլոր բյուջեներին, չի քվեարկում մեր բյուջեներին»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե Էդմոն Մարուքյանը պատգամավոր լինելու ողջ ընթացքում ինչպես է քվեարկել պետական բյուջեների մասին օրենքներին։ 

Ինչպես է քվեարկել Մարուքյանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Կառավարության կողմից առաջարկված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից այս տարվա մարտի 5-ին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս նախագծին կողմ էր քվեարկել՝ պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում հաշվի առնեն իրենց շուրջ երեք տասնյակ առաջարկները։ 

Ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այս նախագիծն ընդունվեց, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեծամասնությունը և, մասնավորապես, Էդմոն Մարուքյանը ձեռնպահ քվեարկեցին՝ պատճառաբանելով, որ իրենց կողմից առաջարկված փոփոխությունները արտահայտված չեն օրենքի նախագծում։

Ինչպես է Էդմոն Մարուքյանը քվեարկել պետական բյուջեների նախագծերին

Էդմոն Մարուքյանն առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում, մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 30 ընտրատարածքից: Հետևաբար՝ վերջինս մասնակցել է պետական բյուջեի մասին օրենքների քվեարկություններին՝ սկսած 2013 թվականից։

Այս ընթացքում պատգամավորը կողմ է քվեարկել 2013, 2014, 2015, 2016 թվականների պետական բյուջեների մասին օրենքներին։

Սակայն ի հեճուկս Ալեն Սիմոնյանի հայտարարության՝ Էդմոն Մարուքյանը դեմ է քվեարկել 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքին, իսկ 2018 թ․ բյուջեի քվեարկությանը պատգամավորը բացակայել է։

2018 թ․ հեղափոխության արդյունքում կառավարության ղեկավար դարձավ Նիկոլ Փաշինյանը, և հետևաբար՝ վերջին երկու տարիների պետական բյուջեի մասին օրենքների նախագծերի հեղինակը հենց Փաշինյանի կառավարությունն է։

Եվ հենց նոր կառավարության հեղինակած՝ 2019 թ․ պետական բյուջեի մասին օրենքի քվեարկությանը Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել, իսկ արդեն 2020 թ․ պետական բյուջեի քվեարկությանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը չի քվեարկել։

Այսպիսով՝ փաստենք, որ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի իշխանության տարիների կառավարությունների բերած բոլոր բյուջեների նախագծերին և դեմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից բերված բյուջեներին՝ սխալ է, քանի որ Էդմոն Մարուքյանը և՛ դեմ է քվեարկել նախկին իշխանությունների կազմած բյուջեի նախագծերին, և՛ կողմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հեղինակած բյուջեին։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens