ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Սարալանջի կանաչապատման վերաբերյալ քաղաքապետարանի հակասական հայտարարությունները

18:54, 11 Մյս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Մոտ մեկ տարի առաջ՝ 2019-ի մարտի վերջին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ սկսում են կանաչապատել Սարալանջի տարածքը։ Մարությանը, մասնավորապես, գրել էր․ «Այս տարի սկսում ենք Սարալանջի կանաչապատումը: Ընդամենը մեկ-երկու տարուց մեր քաղաքում ավելի քիչ փոշի ու ավելի շատ կանաչ տարածք կլինի»։ Նույնաբովանդակ գրառում էր կատարել նաև քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ քաղաքապետարանը սկսում է Սարալանջի համայնքապատկան հողերի կանաչապատումը։ 

Այս տարվա մարտի 21-ին Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց, որ Սարալանջի տարածքում սկսել են կաթիլային ոռոգման համակարգի անցկացման աշխատանքները։ Վերջին օրերին լրատվականները ևս ակտիվորեն լուսաբանում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները։

«Փաստերի ստուգման հարթակը» ևս հարցմամբ դիմել էր քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ փուլում են կանաչապատման աշխատանքները, որոնք նախատեսված էին սկսել այս տարվա գարնանը։ Հարցմանն ի պատասխան, սակայն, Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության վարչությունից հայտնեցին, որ «Սարալանջի հատվածում գարնանը պետք է իրականացվեին ոչ թե կանաչապատման, այլ տարածքի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ, որոնք էլ ընթանում են հաստատված ժամանակացույցի համապատասխան»։

Fip.am-ը որոշել է գնալ քաղաքապետարանից ստացած պատասխանի հետքերով և ներկայացնել Սարալանջի տարածքի կանաչապատման վերաբերյալ քաղաքապետարանի՝ մինչ այս արված հայտարարությունները։

Նախորդ տարվա ընթացքում աշխատանքների իրականացումը հետաձգելու մասին 

Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նախորդ տարվա հունիսին հայտարարել էր․ «Հիմա նախագծում ենք Սարալանջի հատվածը, մոտակա շաբաթներին մրցույթ կհայտարարվի, որպեսզի այնտեղ ունենանք ոռոգման  կաթիլային ցանց, որտեղ ծառատունկ կիրականացնենք աշնանը»: 

Իսկ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը թեմայի վերաբերյալ գրառմամբ հանդես էր եկել նաև սեպտեմբերին՝ նշելով, որ Սարալանջի տարածքում կանաչապատում իրականացնելը բարդ և ժամանակատար գործընթաց է։ Եվ մարտին՝ քաղաքապետի արված հայտարարությունից հետո, ըստ խոսնակի, կայացել էր ոռոգման համակարգի նախագծման աշխատանքների համար հայտարարված մրցույթը, իսկ նախագծման աշխատանքները ավարտական փուլում են։ «Այնուհետև մրցույթ կհայտարարվի բուն կաթիլային համակարգն իր կոմպոնենտներով հանդերձ անցկացնելու, կանաչապատումը իրականացնելու համար: Սրանք ևս, հասկանալի է, որոշակի ժամանակ կպահանջեն: Ի սկզբանե մենք նախատեսել էինք, որ բուն կանաչապատումը, ծառատունկը կլինի կա՛մ այս տարվա աշնան վերջին, կա՛մ հաջորդ տարվա գարնանը: Տեղեկացնում եմ, որ այս հարցում ոչինչ չի փոխվել և տարվա վերջին կամ հաջորդ տարվա գարնանը կսկսվի բուն կանաչապատման գործընթացը Սարալանջի հատվածում»,- գրել էր Կարապետյանը:

Կանաչապատման աշխատանքների մասին հիշատակումներ՝ պաշտոնական փաստաթղթերում

Երևան քաղաքի զարգացման 2019 թվականի ծրագրում Սարալանջի տարածքի կանաչապատման  ծրագրի մասին առկա է միայն մեկ նշում՝ «Փարոսի անտառ և Սարալանջ փողոցի հարակից տարածքներում համապատասխան ֆինանսավորման պայմաններում կենթարկվեն վերակառուցման գործող ոռոգման համակարգերը, կիրականացվի դարավանդավորում, կկառուցվեն այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ և կիրականացվի անտառվերականգման մեծ ծրագիր»։ Իսկ զարգացման հնգամյա՝ 2019-2023 թթ․ պլանում ասվում է, որ «ավարտված են Սարալանջի, Նուբարաշենի և Սիլիկյանի անտառպաշտպանիչ տարածքների հիմնման նախագծանախահաշվային աշխատանքները»։

Երևանի զարգացման այս տարվա ծրագրում Սարալանջի կանաչապատման վերաբերյալ առկա են որոշակի մանրամասներ, սակայն աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ միակ նշումն այն է, որ աշխատանքները կիրականացվեն 2020 թվականի ընթացքում։

Ինչ աշխատանքներ են իրականացվել

Այս օրերին Սարալանջի տարածքում իրականացվում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ։ Լրատվականներից մեկը նշում է, որ ծառատունկը կմեկնարկի աշնանը։

Ոռոգման ցանցի նախագծահաշվարկային աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարվել էր նախորդ տարվա հուլիսին։ Հաղթող մասնակցի՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է օգոստոսին։  

2019-ի դեկտեմբերին քաղաքապետարանը հայտարարել էր մրցույթ՝ նաև անտառապաշտպանիչ գոտու ստեղծման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։ Գնումների համակարգի կայքում, սակայն, մրցույթի վերաբերյալ այլ տեղեկություններ՝ հրավերից բացի, առկա չեն։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը, թեպետ մեկնարկել է Սարալանջի տարածքի ոռոգման համակարգի աշխատանքները, սակայն խոստումները, թե կանաչապատման աշխատանքները կիրականացվեն մինչև 2020 թ․ գարուն, մնացել են անկատար։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
Ֆեյք

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

12:13, 17 Հնվ, 2021

Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել...

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը
Տեսանյութեր

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը

20:25, 16 Հնվ, 2021

«Փաստերի ստուգման հարթակի» «Փաստաչափ» հաղորդումը ներկայացնում է հունվարի 1-15-ը հայկական մեդիադաշտում տեղ գտած կեղծ լուրերը՝ ադրբեջանական ապրանքների ու ադրբեջանցիների` ՀՀ-ում...

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու
Մանիպուլյատիվ

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու

18:22, 15 Հնվ, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով,...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×