ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Միքայել Մինասյանի 1 լայվի 4 ստերը

23:08, 19 Մյս, 2020

ՍԽԱԼ

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մայիսի 18-ին Ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հերթական տեսաուղերձը, որում խոսեց ՌԴ Վորոնեժ քաղաքում Երևանից մեկնած ինքնաթիռի մասին։ Ըստ Մինասյանի՝ ինքնաթիռը բարձված է եղել մոտ 18 տոննա մաքսանենգ ծխախոտով, ինչն էլ հիմք է հանդիսացել Ռուսաստանի իրավապահների կողմից դրա առգրավման համար։

Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը 5» տեսաուղերձում, սակայն, հանդես է եկել իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներով, որոնց «Փաստերի ստուգման հարթակը» կանդրադառնա ստորև՝ ներկայացնելով դրանց կեղծ լինելու փաստերը։

Թռիչքների համար կառավարության որոշում պետք չէ

Ըստ Մինասյանի՝ արտակարգ դրության պայմաններում բոլոր ինքնաթիռները, որոնք մեկնում են Հայաստանից կամ ժամանում են Հայաստան, պետք է ունենան կառավարության թույլտվությունը։

Որպես հիմնավորում՝ Մինասյանի տեսաուղերձում ցուցադրվում է պարետատան կողմից տարածված բացատրական ուղեցույցից մի կադր, որտեղ գրվում է քաղաքացիների՝ ցամաքային սահմանով մուտքի ու ելքի արգելքների մասին։

Բայց հիշենք, որ Մինասյանը խոսում է ինքնաթիռի մասին, և հետևաբար՝ արտակարգ դրության մասին որոշման այս հատվածը մեջբերելը տեղին չէ և մանիպուլյատիվ է։ Հասկանանք, թե ինչ կանոնակարգեր կան օդային սահմանների մասով։

Այսպես, ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման հավելվածի 5-րդ գլխի համաձայն՝ ՀՀ սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել պարետի որոշմամբ։

Սակայն չկա պարետի որևէ որոշում, որը կսահմանափակի օդային բեռնափոխադրումները կամ բեռնափոխադրող ինքնաթիռների մեկնումն ու ժամանումը, կամ կենթադրի, որ դրա համար պետք է որևէ հատուկ թույլտվություն։ Ինչպես այս, այնպես էլ որևէ այլ թռիչքի համար պետք է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թույլտվությունը, որի ստացման կարգը, ինչպես մեզ տեղեկացրին վարչությունից, արտակարգ դրության պայմաններում որևէ կերպ չի փոփոխվել:

Այսինքն, մայիսի 9-ի՝ Երևան-Վորոնեժ թռիչքի համար կառավարության կամ պարետատան որևէ թույլտվություն պետք չէր: Ավելին՝ օրական բազմաթիվ (հիմնականում՝ բեռնափոխադրող) թռիչքներ են իրականացվում «Զվարթնոց» օդակայանից՝ առանց կառավարության կամ պարետի թույլտվության:

«Товары народного потребления» ապրանքատեսակ գոյություն չունի

Մինասյանն իր խոսքում մի քանի անգամ նշում է, որ ինքնաթիռում եղած 18 տոննա ծխախոտը ձևակերպված է եղել որպես «товары народного потребления» (ժողովրդական օգտագործման ապրանքներ-խմբ.)։

Մինչդեռ մաքսային հայտարարագրման և վիճակագրության վարման նպատակով Հայաստանում (և ամբողջ ԵԱՏՄ-ում) կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ): Սա նշանակում է, որ ցանկացած ապրանքատեսակ ունի միայն իրեն բնորոշ ապրանքային ծածկագիր և անվանում։ ԱՏԳ ԱԱ-ում թվարկված են բոլոր հնարավոր ապրանքները՝ 97 խումբ և ավելի քան 11 հազար ապրանքատեսակ։ Սակայն այդ 11 հազարից և որևէ մի ապրանքատեսակի անվանումը նույնիսկ նման չէ Միքայել Մինասյանի կողմից մի քանի անգամ հիշատակված «товары народного потребления» եզրույթին։

Սա նշանակում է, որ տեղափոխվող ապրանքը որևէ կերպ չէր կարող ձևակերպված լիներ ԱՏԳ ԱԱ-ում գոյություն չունեցող «товары народного потребления» անվանմամբ։

Թռիչքի մասին ոչինչ չի «ջնջվել»

Միքայել Մինասյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մաֆիոզի վայել սկսում է հետքերը մաքրել և սկսում են հայկական բոլոր ռեգիստրներից… Ըստ հայկական ռեգիստրների՝ այդպիսի թռիչք չի եղել երբեք և չի եղել թռիչք Երևանից Վորոնեժ մայիսի 9-ին: Կարող եք հարցնել և տեսնել»: 

Նախ նշենք, որ հետևելով Սերժ Սարգսյանի փեսայի խորհրդին՝ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց Քաղավիացիայի գլխավոր վարչություն, և ստացված պատասխանը տրամագծորեն հակասում է Մինասյանի խոստացած ակնկալիքին: Քաղավիացիայի ռեգիստրներում հստակ երևում է, որ մայիսի 9-ին Երևանից եղել են թռիչքներ դեպի Մինսկ, Վորոնեժ, Լինչոպինգ և Էրբրիլ: Երևան-Վորոնեժ 9240 թռիչքը, ըստ Քաղավիացիայի ռեգիստրների, եղել է բեռնատար:

Սակայն նշված թռիչքը պարզապես բացակայում է «Զվարթնոց» օդակայանի չվացուցակից, և սրանում որևէ զարմանալի բան չկա, քանի որ «Հետքի» մեր գործընկերներն արդեն պարզել են, որ այդ չվացուցակում չկան բազմաթիվ թռիչքներ։ Չվացուցակում, ըստ էության, տեղ են գտնում միայն ոչ-չարտերային (կանոնավոր) ուղևորափոխադրող թռիչքները։ Բեռնափոխադրումներ իրականացնող թռիչքների՝ չվացուցակում լինելու որևէ տրամաբանություն չկա նույնիսկ։

Մաքսանենգ ծխախոտի սխալ ապացույցներ

Մինասյանը, շարունակելով «ջնջված» թռիչքի իր թեզը, նշում է, որ Փաշինյանը «գավառամիտ և մանկամիտ մաֆիոզ է, մոռանում է, որ կան նաև միջազգային թռիչքների ռեգիստրներ, որտեղ կա էտ թռիչքը, դուք կարող եք տեսնել, որ մայիսի 9-ին, այո, Վորոնեժ է վայրէջք կատարել Երևանից թռիչք, որում եղել է մաքսանենգ ծխախոտ»։ Մինասյանի պնդումը հիմնավորվում է FlightRadar24 կայքից արված լուսանկարով, որում երևում է Երևան-Վորոնեժ վերոնշյալ 9240 թռիչքը:

Չանդրադառնալով Փաշինյանի հասցեին Մինասյանի հնչեցրած որակումներին, ի լրումն այն փաստի, որ քաղավիացիայի ռեգիստրներում թռիչքի մասին տեղեկատվությունը ջնջված չէ, նշենք, որ FlightRadar24 կայքում, թեպետ կա այդ և այլ թռիչքների մասին տեղեկատվություն, սակայն որևէ հիշատակում չկա օդանավի բեռի կամ, առավել ևս, դրա օրինականության մասին:

FlightRadar24 կայքն ամեն թռիչքի մասին տալիս է տեղեկություններ ավիաուղու, թռիչքի և վայրէջքի կետերի, դրա համարի, ինչպես նաև ինքնաթիռի՝ ըստ ժամերի գտնվելու վայրերի ու բորտի արտադրության տարեթվի ու հաշվառման պետության մասին: Կայքը տեղեկությունները ստանում է դիսպետչերական ծառայություններից և չի ստանում ու երբեք չի պարունակում տեղեկություններ օդանավերի պարունակության մասին։

Այսպիսով, Միքայել Մինասյանը «Ստի վերջը 5» տեսաուղերձում դիմել է ապակողմնորոշող, մանիպուլյատիվ հնարքների՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և դրանց հիման վրա ստեղծելով պատրանք, թե իշխանությունները, չարաշահելով վարչական լծակները, ապօրինի գործողություններ են իրականացրել։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են
Ֆեյք

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են

19:12, 24 Հնս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

FipՓոդքասթ #11․ Ֆեյքերի գարուն-ամառ 2022 հավաքածուն
Տեսանյութեր

FipՓոդքասթ #11․ Ֆեյքերի գարուն-ամառ 2022 հավաքածուն

11:46, 23 Հնս, 2022

FipՓոդքասթները պատրաստվում են FIP.am-ի և Աուդիոբունի համագործակցությամբ:

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել
Առանց վճռի

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել

18:26, 22 Հնս, 2022

2021 թվականի հուլիսի սկզբին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը մայրաքաղաքի տրանսպորտը կունենա էլեկտրոնային վճարման համակարգ: ...

Մանիպուլյացիա․ Google-ը Փաշինյանին չի ընդգրկում Ալիևների «ընտանիքում»
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա․ Google-ը Փաշինյանին չի ընդգրկում Ալիևների «ընտանիքում»

16:01, 22 Հնս, 2022

Հունիսի 21-ին մի քանի լրատվական կայքեր «Google-ը Նիկոլին ընդգրկում է Ալիևների «ընտանիքում»» վերտառությամբ հոդված են հրապարակել, որտեղ կարճ տեսանյութով պատկերված...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens