ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արմավիրում խոստացված և չբացված աղբի վերամշակման գործարանի հետքերով

12:30, 24 Մյս, 2020

Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցելու անհրաժեշտության և դրա էկոլոգիական ու սոցիալական նշանակության մասին բազմիցս է խոսվել, բազմաթիվ անգամներ տարբեր քաղաքական ուժերի ու պաշտոնյաների նախընտրական ծրագրերի ու խոստումների շարքում եղել է նաև հենց աղբի վերամշակման գործարանի կառուցումը։ 

Սակայն այս խոստումներն իրականությանը մոտ չեն եղել, բացառությամբ, թերևս, Արմավիր քաղաքում կառուցվելիք աղբի վերամշակման գործարանի։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչպես սկսվեց և որտեղ ավարտվեց աղբի վերամշակման գործարանի պատմությունը։

Ինչպես սկսվեց

2014 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Չեխիա։ Պատվիրակության կազմում էր նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Այցի ընթացքում ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը բարեկամական կապեր էին հաստատել կառավարման, տնտեսական, գյուղատնտեսության և այլ բնագավառներում փոխհամագործակցությունը զարգացնելու նպատակով:

Տարվա ընթացքում մի քանի փոխադարձ այցերի արդյունքում սեպտեմբերին, ի թիվս այլ պայմանավորվածությունների, որոշում էր կայացվել չեխական կողմի մասնագիտական աջակցության, ինչպես նաև հնարավոր մասնակցության միջոցով Արմավիրի մարզում հիմնել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն։

Մարզպետի եղբայրը՝ աղբ վերամշակող 

Հաջորդ տարի՝ 2015 թվականի հուլիսին, ստեղծվեց «Գրինէկո կաս» ՍՊԸ-ն, որի մասնակիցներն էին Չեխիայի Հանրապետության քաղաքացի Պավել Դուրչակն ու Արմավիրի այդ ժամանակվա մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբայրը՝ Արամ Ղահրամանյանը, որը նաև զբաղեցնում էր մարզպետի խորհրդականի պաշտոնը։

Նույն թվականի հոկտեմբերին կառավարությունը հավանություն տվեց Արմավիրի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 15 հա հողամասը կադաստրային արժեքով հայ-չեխական «Գրինէկո Կաս» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարելու՝ համայնքի առաջարկությանը։ 

Ընդհանուր 17․5 մլրդ դրամ (մոտ 33 մլն եվրո) արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը պարտավորվում էր Արմավիր քաղաքի աղբավայրի հարակից 15 հա մակերեսով հողատարածքում կառուցել աղբի վերամշակման գործարան և հիմնել ջերմոցային տնտեսություն, որի շնորհիվ կստեղծվեր 100-120 նոր աշխատատեղ։

Գործարանն ու ջերմոցային տնտեսությունը պետք է կառուցվեին 3 տարվա ընթացքում։ 

Ընդ որում՝ օտարվող հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում սահմանված կարգով պետք է ներկայացվեր որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծ:

Անցավ 2 տարի

Աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության թեման վերաբացվեց նաև 2017-ի գարնանը, երբ հայտնի դարձան դրա մանրամասները։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել էին, իսկ աղբի վերամշակումն իրականացվելու էր 3 փուլով։ 

Առաջին փուլում շուրջ 22,000 կոնտեյներներ էին տեղադրվելու Արմավիրի և Արագածոտնի մարզերում, որտեղ տեսակավորվելու էր աղբը։ Ըստ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ կոնտեյներների վրա տեղադրված էին լինելու չիպեր, որոնք ցույց էին տալու կուտակված աղբի ծավալը յուրաքանչյուր կոնտեյներում և հնարավորություն էին տալու ճիշտ ժամանակին տեղափոխել աղբը։

Երկրորդ փուլով արտադրվելու էր բիոգազ։

Երրորդ փուլով աղբի մնացորդը նորից վերամշակվելու էր, որի արդյունքում ստացվելու էր եվրոդիզել-6 վառելանյութը։

4.5 տարի անց

«Գրինէկո Կաս» ընկերության հետ պայմանագրի ստորագրումից անցել է ավելի քան 4.5 տարի, սակայն Արմավիրում աղբի վերամշակման գործարանն ու ջերմոցային տնտեսությունն այդպես չեն հիմնվել։ 

Արմավիրի քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Հարությունյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հայտնեց, որ քաղաքում մի քանի տարի առաջ աղբի վերամշակման գործարան կառուցելու մասին լուրեր իսկապես շրջանառվել են, սակայն պաշտոնական որևէ քայլ չի արվել, և իրենք որևէ տեղեկություն չունեն, թե ինչպես սկսվեցին և ավարտվեցին գործարանի կառուցման մասին խոսակցությունները։

Աղբավայրի պահակ Սամվել Թովմասյանն էլ հայտնեց, որ մոտ 2 տարի առաջ մի քանի հոգի այցելել են աղբավայր, թվով 5 փոսեր փորել աղբավայրի տարբեր հատվածներում և հեռացել։ 

Թովմասյանի խոսքով՝ փոսերը փորվել են աղբի շերտի հաստությունը չափելու համար, և հավանաբար՝ ստացված տվյալները չեն բավարարել ներդրող կողմին։ Ամեն դեպքում, ըստ պահակի, դա միակ և վերջին այցն է եղել աղբավայր։

previous arrow
next arrow
Slider

Արմավիրի մարզպետարանից էլ Fip.am-ին հայտնեցին, որ չնայած պայմանագրով նախատեսված 3 տարի վերջնաժամկետը լրացել է դեռևս 2018-ի հոկտեմբերին, սակայն դեռ չի կազմվել և ներկայացվել այդ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նոր որոշման նախագիծը: Մարզպետարանից նաև հայտնեցին, որ կապված նոր կորոնավիրուսի համավարակի հետ՝ այս գործընթացը սառեցված էր, և միայն մայիսի 21-ին է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկվել համապատասխան հիմնավորում, որի հիման վրա նախարարությունում կպատրաստվի և կառավարություն կներկայացվի 2015 թ․ հոկտեմբերի 8-ի 1268 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը։

Արմավիրի համայնքապետարանից էլ տեղեկացրեցին, որ այս պահին հողատարածքը չի օգտագործվում, իսկ հողի տարեկան հարկը՝ 5176 դրամ, մինչ օրս վճարված չէ։ Ընդհանուր առմամբ, հողի հարկը՝ տույժերով ու տուգանքներով, կազմում է 35,800 դրամ։

«Գրինէկո Կաս» ընկերության ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ամփոփում

Այսպիսով, փաստենք, որ տարիներ առաջ Արմավիրի մարզում խոստացված աղբի վերամշակման գործարանն ու ջերմոցային տնտեսությունները չկառուցվեցին, մինչ օրս սեփականատիրոջ կողմից չի վճարվել տարիներ ի վեր կուտակված հողի հարկը, իսկ 2015-ին կառավարության կողմից դրված՝ 3 տարի անց ծրագիրը չիրականացվելու դեպքում որոշումն անվավեր ճանաչելու պահանջը կատարելու աշխատանքները մեկնարկել են միայն վերջերս։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի

17:33, 30 Նյմ, 2023

Յուրաքանչյուր տարի պետական գերատեսչությունները հաջորդ տարվա բյուջեն ծրագրելիս կազմում են նաև այդ տարվա համար նախատեսված գնումների պլանը, համաձայն որի՝ նշում...

«ՀԱՊԿ-ը չի օգնել, քանի որ ՀՀ-ն սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ռազմական դրություն չի մտցրել»․ կեղծ պնդում՝ 24TV-ի եթերում
Սխալ

«ՀԱՊԿ-ը չի օգնել, քանի որ ՀՀ-ն սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ռազմական դրություն չի մտցրել»․ կեղծ պնդում՝ 24TV-ի եթերում

14:57, 28 Նյմ, 2023

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը 24TV-ի տաղավարում պնդել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում...

ՀՀ-ն Ղազախստանից զենքի ներկրման ծրագրերի մասին չի հայտարարել
Տեսանյութեր

ՀՀ-ն Ղազախստանից զենքի ներկրման ծրագրերի մասին չի հայտարարել

20:20, 27 Նյմ, 2023

Ղազախական սունկ կայքի տարածած լուրը, որը հայտնվել է ադրբեջանական քարոզչական ռեսուրսներում, ապա՝ հայաստանյան տեղեկատվական տիրույթում, ակնհայտ կեղծ է․ ՀՀ-ն Ղազախստանից...

Ղազախական սունկ կայքից՝ Haqqin.az, ապա Mamul.am. Ղազախստանից զենք ներկրելու ՀՀ մտադրության մասին կեղծ լուրի ոդիսականը
Ֆեյք

Ղազախական սունկ կայքից՝ Haqqin.az, ապա Mamul.am. Ղազախստանից զենք ներկրելու ՀՀ մտադրության մասին կեղծ լուրի ոդիսականը

15:29, 24 Նյմ, 2023

Ղազախական սունկ կայքերից մեկը նոյեմբերի 21-ին տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը պատրաստվում է սպառազինություն ձեռք բերել Ղազախստանից։  Կայքը տեղեկության աղբյուր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens