ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Հայաստանում կորոնավիրուսի թեստերի քանակի խնդիր չկա. արտադրությունը վերջնական փուլում է

19:29, 26 Մյս, 2020

ՍԽԱԼ

Կորոնավիրուսի թեստերն են վերջանում, ուստի թեստ անում են միայն ծայր անհրաժեշտության դեպքում և ըստ կարևորության. Hraparak.am

«Հրապարակ» թերթը մայիսի 26-ին «Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս» վերնագրով նյութ էր հրապարակել։ 

Թերթը, հղում անելով «տարածված լուրերին», մասնավորապես, գրել էր. «Կորոնավիրուսի թեստերն են վերջանում, ուստի թեստ անում են միայն ծայր անհրաժեշտության դեպքում և ըստ կարևորության»։

Հրապարկի նյութը տարածել են news.am-ը, tert.am-ը, 168.am-ը, lurer.com-ը, hayeli.am-ը,  7or.am-ը և այլ լրատվամիջոցներ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք հանրապետությունում կորոնավիրուսի թեստերի խնդիր է առաջացել և որ դեպքում են քաղաքացիները թեստավորվում։

Առողջապահության նախարարությունից հերքում են. թեստերի խնդիր չկա

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Fip.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը: «Նման բան չկա, ընդհանրապես թեստ անելն ինքնանպատակ չէ, դրանք արվում են ըստ անհրաժեշտության, ցուցումների և բժշկի որոշման՝ մարդը պետք է թեստավորվի՞, թե՞ ոչ: Յուրաքանչյուր օրվա թեստերի քանակը կախված է նրանից, թե տվյալ օրվա համար քանի մարդ է թիրախավորված թեստավորվելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է առկա թեստերի քանակին, ապա առողջապահության նախարարի խոսնակը նշեց, որ այս պահին բավարար թեստերով ապահովված են, խնդիր չունեն և եթե կարիք կլինի, նոր խմբաքանակ ձեռք կբերվի: «Առնվազն ծիծաղել է այդ կարծիքը, քանի որ արդեն իսկ հայտարարվել է, որ Հայաստանի Հանրապետությունում թեստերի արտադրություն է սկսվում,  և դա այն նույն թեստերն են, որոնցով մենք կարողանում ենք ախտորոշում անել, այսինքն՝ ՊՇՌ թեստերն են, և որևէ խնդիր չի առաջանա»,-ասաց նա։

Հավելենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին առցանց ասուլիսում հայտարարել էր, որ կորոնավիրուսին դիմակայելու նպատակով ձեռք է բերվել շուրջ 100,000 թեստ։ Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մայիսի 26-ի դրությամբ իրականացվել է 52,554 թեստավորում։ 

ՀՀ-ում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունն ավարտական փուլում է

Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովսեփ Ղազարյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտ օրերս իրենց արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը փորձարկման կուղարկեն ՀՀ առողջապահության նախարարություն։

«Փաստացի, մենք այս պահին ոչ մի թեստ Առողջապահության նախարարությանը չենք տվել, իսկ դա պայմանավորված է նրանով, որ հիմա թեստերը վալիդացման փուլում են գտնվում, այսինքն՝ ունենք բոլոր անհրաժեշտ նյութերը ու ամենաօպտիմալ ու ճշգրիտ պրոտոկոլն ենք մշակում, որպեսզի դիագնոստիկան լինի մաքսիմալ ճշգրիտ»,- ասաց նա։

Հովսեփ Ղազարյանը նշեց, որ վերջանական վալիդացիան մեկ շաբաթ է, որ սկսել են, և առավելագույնը մեկ-երկու շաբաթ էլ կաշխատեն՝ վերջնական պատրաստ թեստերը մատակարարելու համար։

Ըստ նրա՝ օրական 2000-ից ավելի թեստեր կարող են արտադրել։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի թեստերՀայաստան

Հարակից հոդվածներ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում
Առանց վճռի

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում

12:15, 5 Հնվ, 2021

2020 թվականի ընթացքում մեդիադաշտում հայտնվեցին բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային գլխավոր իրադարձությունների շուրջ:  Կորոնավիրուսային համավարակը...

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին
Առանց վճռի

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին

13:30, 31 Դկտ, 2020

2020 թվականին աշխարհի թիվ մեկ իրադարձությունը, թերևս, նոր կորոնավիրուսային համավարակն էր, որը թելադրեց նոր իրականություն ու կանոններ բոլոր պետություններում։ Նորահայտ...

Երևան-Բաքու «հանելուկային» թռիչքի ոչ հանելուկային հետքերով
Մանիպուլյատիվ

Երևան-Բաքու «հանելուկային» թռիչքի ոչ հանելուկային հետքերով

00:36, 9 Դկտ, 2020

Դեկտեմբերի 8-ի երեկոյան հայկական որոշ լրատվականներ և սոցցանցերի օգտատերեր գրեցին նույն օրը տեղի ունեցած Երևան-Բաքու թռիչքի մասին։ Հրապարակվել էին նաև...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×