ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

ԱՀԿ-ն և գիտական աղբյուրները չեն հաստատում վարչապետի՝ 1 տարով իմունիտետ ձեռք բերելու մասին պնդումը

18:23, 7 Հնս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Կորոնավիրուսը հաղթահարելուց հետո մարդը մեկ տարով իմունիտետ է ձեռք բերում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքում հնարավոր է մեկ տարով իմունիտետ ձեռք բերել:

«Եթե ես վարակվել, լավացել եմ, դա հոյակապ է, որովհետև ձեռք եմ բերել առնվազն 1 տարով իմունիտետ, վերադառնում եմ նախկին կյանքին»,- նշել էր վարչապետը:

Նա նաև պնդել էր, որ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո իր ընտանիքը ևս մեկ տարով իմունիտետ ձեռք կբերի. «… Մենք մտավախություն չենք ունենա շփվել մեր հարազատների, ընկերների հետ, քանի որ վիրուսը հաղթահարած կլինենք, իմունիտետ ձեռք բերած կլինենք: Հանգիստ կարող ենք շփվել բոլորի հետ, Արփիին մանկապարտեզ կուղարկենք՝ առանց մտահոգվելու, որ կվարակվի կամ կվարակի ուրիշներին»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կորոնավիրուսից հետո ձևավորվող իմունիտետի մասին Առողջապահական համաշխարհային կազմակերպության և գիտական մի շարք կազմակերպությունների նյութերը՝ հասկանալու, թե արդյո՞ք վարչապետի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ:

Առողջապահական համաշխարհային կազմակերպության տեսակետը 

ԱՀԿ-ի ապրիլի 24-ին հրապարակված «Իմունային անձնագրերը Քովիդ-19-ի համատեքստում» հոդվածում նշվում է, որ որևէ ապացույց չկա այն բանի, որ  կորոնավիրուսից ապաքինված մարդիկ պաշտպանված են երկրորդ վարակումից: 

Հոդվածը բացատրում է, որ պաթոգենի նկատմամբ բնական վարակի միջոցով իմունիտետի զարգացումը բազմաքայլ գործընթաց է, որը տեղի է ունենում 1-2 շաբաթվա ընթացքում:

Մարմինն անմիջապես արձագանքում է վիրուսային վարակին` ատիպիկ բնածին պատասխանով, որի դեպքում մակրոֆագները, նեյտրոֆիլները և դենդրիտիկ բջիջները դանդաղեցնում են վիրուսի առաջընթացը և նույնիսկ կարող են կանխել ախտանշանների ի հայտ գալը: Ատիպիկ պատասխանին հաջորդում է ձեռքբերովի արձագանքը, երբ մարմինը սկսում է ստեղծել հակամարմիններ: Դրանք սպիտակուցներ են, որոնք կոչվում են իմունոգլոբուլիններ: Մարմինը նաև ստեղծում է T- բջիջներ, որոնք ճանաչում և վերացնում են վիրուսով վարակված այլ բջիջները: Ձեռքբերովի պատասխանը կարող է մաքրել մարմինը վիրուսից, և եթե այդ պատասխանը բավականաչափ ուժեղ է, այն կարող է կանխել հիվանդության ծանր ընթացքը կամ նույն վիրուսով երկրորդ անգամ վարակվելը: 

ԱՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց օրգանիզմում ստեղծվում են հակամարմիններ: Սակայն պարզվել է նաև, որ արյան մեջ չեզոքացնող հակամարմինների մակարդակը շատ ցածր է, ինչը ենթադրում է, որ բջջային իմունիտետը նույնպես կարող  է շատ կարևոր նշանակություն ունենալ վերականգնման համար: Հետևաբար՝ հակամարմինների առկայությունը դեռևս բավարար չէ եզրակացնելու, որ մարդն անձեռնմխելի է դառնում նոր վարակի համար:

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն զգուշացնում է, որ սխալ եզրակացությունները կարող են բացասաբար ազդել մարդկանց վարքի վրա: Օրինակ՝ մարդիկ կարող են ենթադրել, որ պաշտպանված են երկրորդ անգամ վարակվելուց, և անտեսել հանրային առողջապահական խորհուրդները։ Մինչև գիտական ապացույցների ի հայտ գալը, այս մոտեցումը կարող է մեծացնել վարակի փոխանցման ռիսկերը: 

Այլ աղբյուրներ 

Գիտական այլ աղբյուրները կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձևավորման տարբեր ժամկետներ են նշում: Այսպես, Ամստերդամի համալսարանի՝ մայիսին արված հետազոտության համաձայն՝ պաշտպանող իմունիտետը վարակվելուց հետո կարող է գործել 6 ամիս:

Lancet գիտական պարբերականում մայիսի 1-ին հրապարակված հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո պահանջվում է 10 օր հակամարմիններ ձևավորելու համար, հետևաբար՝ հետագայում ամենաուժեղ իմունիտետն ունեն նրանք, որոնք շատ ծանր են տարել հիվանդությունը, այսինքն՝ պարզ չէ, թե արդյո՞ք հիվանդությունը թեթև տարած անձինք հետագայում կկարողանան դիմագրավել նոր վիրուսին, թե՞ ոչ:

Այլ գիտնականներ շեշտում են, որ նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվել են ամիսներ առաջ, և հնարավոր չէ հստակ իմանալ, թե որքան կգործեն հակամարմինները: Պարզ չէ նաև, թե արդյո՞ք օրգանիզմը տարածում է վարակն այլ մարդկանց դրա դեմ պայքարի ընթացքում։

Սակայն հետազոտողների մեկ այլ խումբ՝ ամերիկյան Mount Sinai բժշկական կենտրոնից, LiveScience-ում մայիսին հրապարակված հոդվածում հայտնում է, որ հիմք ընդունելով կորոնավիրուսային այլ վարակների՝ SARS 1-ի և MERS-ի ուսումնասիրությունները՝ կարելի է ենթադրել, որ հիվանդանալուց հետո ապահովվում է իմունիտետ 1-3 տարով:

Հատկանշական է նաև, որ մայիսի 22-ին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականության մասին խոսել էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ ակադեմիական համաշխարհային հանրույթն աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ, առնվազն առաջիկա մի քանի ամիսներին, չի կարող վարակվել կորոնավիրուսով։

«Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո չես վարակվի, որովհետև ընդհանրապես՝ սուր շնչառական վարակները՝ վիրուսներով պայմանավորված, երկարատև իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում՝ նաև այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ և առաջացնում սովորական հարբուխ և այլն»,- ասել էր նախարարը։ 

Այսպիսով, առողջապահական և գիտական կազմակերպությունները չեն պարզել, թե որքան ժամանակ կարող է գործել իմունիտետը կորոնավիրուսի առողջանալուց հետո, հետևաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի՝ առողջանալուց հետո անձը կունենա իմունիտետ 1 տարվա ընթացքում դեռևս ապացուցված չէ: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
Ֆեյք

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

12:13, 17 Հնվ, 2021

Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել...

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը
Տեսանյութեր

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը

20:25, 16 Հնվ, 2021

«Փաստերի ստուգման հարթակի» «Փաստաչափ» հաղորդումը ներկայացնում է հունվարի 1-15-ը հայկական մեդիադաշտում տեղ գտած կեղծ լուրերը՝ ադրբեջանական ապրանքների ու ադրբեջանցիների` ՀՀ-ում...

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու
Մանիպուլյատիվ

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու

18:22, 15 Հնվ, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով,...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×