ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Հայաստանն ու աշխարհը կորոնավիրուսային վիճակագրությունում․ համեմատելի և անհամեմատելի եզրեր

20:31, 12 Հնս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները․ վարչապետ

Հունիսի 10-ի պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու և պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցության դիտարկման մասին Yerkir.am-ի հարցին, հայտարարեց․ «Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության ցուցանիշը, մեկ միլիոն բնակչությանն ընկնող մահացության և բազմաթիվ այլ ցուցանիշներ։ Եվ ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի այդ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում…»։

Վարչապետի այս հայտարարությունը քննադատությունների ու քննարկումների պատճառ դարձավ։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է համավարակի պայմաններում Հայաստանի և աշխարհի զարգացած երկրների՝ կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները՝ ներառելով մի շարք գործոններ, որոնք հաճախ դուրս են մնում քննարկումներից։

Ինչպիսի համեմատություններ է անում վարչապետը

Վարչապետ Փաշինյանի պնդումը, թե Հայաստանը «անգամներով ավելի լավ ցուցանիշներ» ունի, քան աշխարհի զարգացած պետությունները, կարելի է դիտարկել մի քանի համատեքստում։ Նախ, Փաշինյանը շեշտում է հատկապես մահացության թվերը՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։ Սա, թերևս, միակ ցուցանիշն է, որով Հայաստանը համեմատաբար ավելի լավ իրավիճակում է, քան աշխարհի ամենազարգացած երկրներից մի քանիսը։ Սակայն, ամեն դեպքում, 215 երկրների ցանկում Հայաստանը 35-րդն է։ Իսկ մահերի՝ մյուս ցուցանիշների համեմատ ավելի ցածր լինելն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Պատճառներից մեկը, թերևս, այն է, որ մահացությունների թիվը աճում է ավելի ուշ, քան գրանցված դեպքերինը։

Եթե համեմատությունը տանենք աշխարհի՝ հզոր տնտեսություն ունեցող մի քանի երկրների հետ, ապա հունիսի 10-ի դրությամբ մեկ միլիոն բնակչի հաշվով Հայաստանում գրանցվել է 77 մահ, Գերմանիայում՝ 106, ԱՄՆ-ում՝ 348, Մեծ Բրիտանիայում՝ 606։   Ճապոնիայում այս ցուցանիշը 7 է, իսկ Չինաստանում՝ ընդամենը 3։

Դեպքերը մեկ միլիոն բնակչի հաշվով 

Որպես կանոն՝ կորոնավիրուսային իրավիճակի համեմատությունների համար օգտագործվում են նաև մեկ միլիոն բնակչի հաշվով դեպքերի թիվը, բնակչության թվով նոր դեպքերի և մահերի ցուցանիշները։ Իսկ ընդհանուր թվով համեմատությունները հնարավորություն չեն տալիս ամբողջական պատկերացում կազմել, քանի որ բնակչության թվից կախված՝ տարբեր է նաև ազդեցության չափը։ Այսպիսով, վարչապետի «բազմաթիվ այլ ցուցանիշներին» անդրադարձ կատարելու համար ուսումնասիրել ենք նաև Հայաստանի իրավիճակը՝ նշված ցուցանիշներով։

Այսպես, ըստ Worldometers.info կայքի տվյալների՝ մեկ միլիոն բնակչի հաշվով դեպքերի ընդհանուր թվով 215 երկրների թվում հունիսի 10-ի դրությամբ Հայաստանը 20-րդն էր՝ 4760 դեպքով։ Իսկ Հայաստանից «անգամներով», այն էլ՝ միայն 1․3 անգամ, ավելի վատ վիճակում է միայն Միացյալ Նահանգները՝ 6245 դեպք մեկ միլիոն բնակչի հաշվով։ Հակահամաճարակային միջոցառումներ չիրականացրած Շվեդիան այս ցուցանիշով Հայաստանին գերազանցում է միայն 3 դեպքով։ Մեծ Բրիտանիայում դեպքերի թիվը շուրջ 500-ով պակաս է Հայաստանից, իսկ Գերմանիայի ցուցանիշներն այս կետով Հայաստանին զիջում են շուրջ երկու անգամ։

Մյուս կողմից, անհրաժեշտ է շեշտել, որ նշված երկրների մեծ մասը բնակչության զանգվածային թեստավորումներ է իրականացնում, իսկ Հայաստանում նման քաղաքականություն չկա։

Բնակչության թվով նոր գրանցվող դեպքերը և մահերը

Հունիսի 10-ի դրությամբ մեկ միլիոն բնակչի հաշվով Հայաստանում գրանցված նոր դեպքերը 77․6 են, մահվան դեպքերը՝ 3․38։ Գրանցվող մահվան նոր դեպքերի թվով Հայաստանին գրեթե հավասար է կրկին Շվեդիան։ Միացյալ Նահանգներում մահերի թիվը 2․77 է, նոր դեպքերի թիվը՝ 62։ Այսինքն, չնայած նրան, որ ԱՄՆ-ում օրական արձանագրվում է շուրջ 20 հազար դեպք և մահերի մեծ թիվ, բնակչության թվով համեմատելու պարագայում երկիրն առավել ցածր ցուցանիշներ ունի, քան Հայաստանը։ Ավելին, ԱՄՆ-ում մեկ միլիոն բնակչի հաշվով առավելագույն ցուցանիշ գրանցվել է ապրիլին վերջին՝ 146, մինչդեռ Հայաստանը մի քանի օր շարունակ արձանագրում էր ավելի բարձր ցուցանիշներ։ Հունիսի 7-ին, օրինակ, Հայաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով գրանցվել էր 258 դեպք։ Դեպքերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կան Ourworldindata.org կայքի գրաֆիկներում։ Միայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ սկզբնաղբյուր կայքում տվյալները հրապարակվում են մեկ օրվա տարբերությամբ։

Ինչ իրավիճակում են Հայաստանը և աշխարհի «ամենազարգացած» երկրները իրական ժամանակում

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի մեկին։ Սակայն երկրում վարակակիրների թվի կտրուկ աճ նկատվել է մայիսի կեսերից հետո, երբ օրական գրանցվող դեպքերի թիվը անցավ մի քանի հարյուրը։ Հունիսի 2-ից սկսած՝ օրական գրանցվող դեպքերի թիվն անցավ 500-ը։ 

Սակայն Մեծ Բրիտանիայում, օրինակ, ապրիլի սկզբին, երբ Հայաստանում վարակակիրների թիվը նոր-նոր սկսում էր աճել, օրական արձանագրվում էր 4000-5000 դեպք։ Հունիսի 1-ից սկսած՝ այստեղ գրանցված նոր դեպքերի թիվը չի գերազանցել 2000-ը։ Աշխարհի ամենազարգացած երկրներից մյուսի՝ Գերմանիայի իրավիճակը Հայաստանի հետ համեմատելը տրամաբանական չէ, երկրում վարակի տարածման պիկը մարտի վերջին և ապրիլի սկզբին էր, վերջին մոտ մեկուկես ամիսների ընթացքում երկրում բացարձակ նոր դեպքերի թիվը գրեթե չի տարբերվում Հայաստանից, մինչդեռ բնակչության թվով այն Հայաստանից զգալիորեն մեծ է։ Գերմանիայում մեկ միլիոն բնակչի հաշվով առավելագույն ցուցանիշը եղել է 75-ը։ Իրավիճակն առավել պատկերավոր երևում է գրաֆիկում։

Այսպիսով, ուսումնասիրելով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի հիմնական  ցուցանիշները, կարող ենք փաստել, որ Փաշինյանի համեմատությունը ներկա իրավիճակում իրականությանը համապատասխանում է միայն մասնակիորեն։ Իսկ փաստը, որ Հայաստանում վարակի տեմպերի տարածման դինամիկան նվազման միտումներ դեռ չունի, իսկ զարգացած երկրներում վիրուսն արդեն նահանջում է, համեմատությունն առավել հարաբերական ու ոչ փաստարկված է դարձնում։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսՀայաստանՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել
Big Slider

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել

08:04, 26 Մրտ, 2025

Մարտի 24-ին ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «28 րոպե» հաղորդմանը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի մասսայական ցույցերի թեմայով քննարկմանը ցուցադրվել է...

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens