ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

ՍԽԱԼ

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում և որ ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունը, իսկապես, պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:

«Ադրբեջանն էլի ուրիշ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանին՝ ասելով, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ: Մենք այստեղ համաձայն չենք, որովհետև ինչի վրա է հիմնվում նրանց այդ դիրքորոշումը, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, իսկ Անկախության հռչակագրում հիշատակում կա ԼՂ-ի և Հայաստանի միավորման վերաբերյալ 1988 թվականին կայացրած որոշմամբ»,— նշել է Փաշինյանը ու հավելել․ «Անկախության հռչակագրից Սահմանադրության մեջ արտահայտված է այն, ինչ գրված է տառացի և բառացի: Այն, ինչ գրված չէ, տառացի ու բառացի, ուրեմն արտահայտված չէ ՀՀ Սահմանադրության մեջ: Ավելին, եթե այդ որոշմանն է հղում արվում, պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները տեղի են ունեցել ՀՀ 29 հազար 743 քառ. կմ տարածքում: ԼՂ-ում Հայաստանի հանրաքվե, ընտրություն և այլն չի եղել»:

Սահմանադրության հարցի համատեքստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի սահմանադրությանը և ընդգծել՝ Ադրբեջանի սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թ․ պետական անկախության մասին ակտին, իսկ այդ ակտում էլ հղում է արվում 1918 թ. մայիսի 28-ի Ադրբեջանի անկախության հռչակագրին։

«Ընդ որում՝ անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թթ․ Ադրբեջանի իրավահաջորդն է: Իսկ 1918-1920 թթ․ Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային և Արևելյան Անդրկովկասը: 1919 թ. Անտանտի ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ: Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության՝ այս հիմնավորմամբ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»,— նշել է Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծել է․ «Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Ընդ որում՝ Ադրբեջանի՝ իմ նշած թղթերի մեջ կա ձևակերպում, որ Ադրբեջանի տարածքը 108 հազար քառ. կմ է և Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո կդառնա 141 հազար քառ. կմ: Սա նշանակում է, որ այս տրամաբանությամբ այսօրվա Ադրբեջանի սահմանադրության մեջ արձանագրված է ևս 45-46 քառ. կմ-ի նկատմամբ տարածքային հավակնություն»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն օգոստոսի 31-ին, մեկնաբանելով Ադրբեջանի սահմանադրության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, նշել է, «Այն պնդումները, թե իբր Ադրբեջանի սահմանադրական ակտը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, բացարձակապես սխալ են։ Այս հարցում Ադրբեջանի սահմանադրության և Հայաստանի սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու ու հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է։ Հայաստանի այս փաստարկը չի ընդունվում միջազգային ոչ մի գործընկերոջ կողմից, և բոլորը գիտեն, որ այն լուրջ չէ։ Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության՝ 1991 թվականի պետական ​​անկախության մասին սահմանադրական ակտը և 1918 թվականի Անկախության հռչակագիրը, որոնք հիշատակված են Ադրբեջանի սահմանադրության մեջ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չեն պարունակում։ Իսկ թե ինչ տարածքներ են եղել Ադրբեջանի կազմում առաջին հանրապետության օրոք և երբ են դրանք ներառվել Հայաստանի կազմում, պատմական փաստեր են, և այդ փաստերը հերքել չեն կարող։ Սա ոչ մի կերպ չի նշանակում, որ Ադրբեջանի օրենսդրությունը ներկայումս տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ», — նշել է Հաջիզադեն։

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույն թեմայի մասին ասել է․ «Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի որևէ պետության նկատմամբ, այն ադրբեջանական ժողովրդի արդար կամքն արտացոլող փաստաթուղթ է։ Մենք այս համեմատությունը պարզապես բառախաղ ենք համարում: Ուստի Հայաստանի վարչապետին և քաղաքական ղեկավարությանը մեր առաջարկն այն է, որ նման բառախաղերի փոխարեն քայլեր ձեռնարկեն՝ ուղղված խաղաղության օրակարգն իրականում խթանելուն, տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ խաղաղության օրակարգին աջակցելուն»։

«Փաստերի ստուգման հարթակն» ավելի վաղ ուսումնասիրել էր Ադրբեջանի սահմանադրությունը, օրենսդրական դրույթները և գտել դրանցում տարածքային ուղիղ պահանջներ Հայաստանի նկատմամբ։

Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է

Ադրբեջանի սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, որը ստեղծվել է 1991 թվականին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության անկախության մասին» սահմանադրական ակտի հիմնական սկզբունքների հիման վրա։ Այդ ակտի 2-րդ հոդվածով Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920 թթ․ գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է։ Սահմանադրական նույն ակտի մեջ նշվում է, որ այն հիմնված է 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրի սկզբունքների վրա։ Հռչակագրի առաջին կետը սահմանում է՝ «Այսուհետ ադրբեջանական ժողովուրդը ինքնիշխան իրավունքների կրող է ճանաչվում, իսկ Ադրբեջանը, ընդգրկելով Արևելյան և Հարավային Անդրկովկասը, լիարժեք անկախ պետություն»։

1919 թվականի նոյեմբերին Անտանտի երկրներին ներկայացված վարչատարածքային բաժանման համաձայն, Ադրբեջանը հավակնություններ ուներ Հայաստանի տարածքների զգալի մասի նկատմամբ, այդ թվում՝ ներկայիս Հայաստանի տարածքների՝ Սյունիքի, Վայոց Ձորի, ինչպես նաև՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռվա, Շիրակի։

1920 թ․ նոյեմբերին Ազգերի լիգայում Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը 108 հազար ք/կմ տարածքի հավակնություն էր հայտնել՝ հավելելով, որ Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո այդ տարածքը 141 հզր ք/կմ է լինելու։ Արդեն դեկտեմբերին Ազգերի լիգայի 5-րդ հանձնաժողովը մերժել էր Ադրբեջանի հայտը։

Այսպիսով, չնայած Բաքվից հնչած պնդումներին, թե իրենց սահմանադրության մեջ տարածքային հավակնություններ չկան Հայաստանի նկատմամբ, Ադրբեջանի սահմանադրության մեջ կա հղում 1918 թ․ անկախության հռչակագրին, որի համաձայն, Ադրբեջանի սահմանները ներառում են տարածքներ նաև հարևան երկրներից։

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանՀՀ ՍահմանադրությունՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները

13:53, 27 Օգս, 2024

Օգոստոսի 21-ին Բաքվում ձերբակալվել էր ադրբեջանցի քաղաքագետ, ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ Վերջինս հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր վարչակարգի...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens