ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տուգանք ու վարակ․ ինչպես են պատժվում հակահամաճարակային կանոնների խախտումները Հայաստանում և արտերկրում

18:34, 15 Հնս, 2020

Չնայած մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը և գործող մի շարք սահմանափակումներին՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածումը չի նահանջում։

Արտակարգ դրության սկզբնական շրջանում պարետի որոշմամբ սահմանափակվել էր մարդկանց տեղաշարժի իրավունքը, արգելվել էին տնտեսական գործունեության մի շարք տեսակներ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջներ էին դրվել, որոնց խախտման համար սահմանվել էին խոշոր տուգանքներ՝ 100-250 հազար դրամի չափով և անգամ մինչև մեկ ամսով ազատազրկում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ընդհանուր առմամբ՝ քանի վարչական տույժ է նշանակել ոստիկանությունը կարանտինային կանոնների խախտման համար և որքան է կազմել տուգանքների ընդհանուր չափը։  

Խիստ սահմանափակումներ՝ բարձր տուգանքներ

Կառավարությունը հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանեց մարտի 16-ին, ինչից հետո այդ իրավական ռեժիմը երկարաձգվել է արդեն երեք անգամ։ Ինչպես արդեն վերը նշեցինք, արտակարգ դրություն հայտարարելու հետ միաժամանակ սահմանվել էին մի շարք սահմանափակումներ՝ կապված ազատ տեղաշարժի, ինքնամեկուսացման կանոնների և տնտեսական գործունեության որոշ տեսակների արգելքի հետ։

Մայիսի 4-ից, սակայն, սահմանափակումների մի մասը չեղարկվեց, իսկ մայիսի 18-ից, օրինակ, սկսեց աշխատել հանրային տրանսպորտը, բացվեցին մանկապարտեզները, առևտրի կենտրոնները, մարզասրահները, հանրային սննդի օբյեկտները և այլն։

Թույլ սահմանափակումներ՝ ցածր տուգանքներ

Սահմանափակումների այս թուլացման հետ մեկտեղ, մայիսի 19-ին կառավարության որոշմամբ և Ազգային ժողովի հաստատմամբ արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար գանձվող վարչական տուգանքների չափերը նվազեցվեց՝ 100-250 հազար դրամից մինչև 10,000 դրամ, բացառությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների։ Ինչ վերաբերում է մինչև մայիսի 19-ը կայացված՝ 100-250 հազար դրամ տուգանքների մասին որոշումներին, ապա հնարավորություն տրվեց վերանայել այդ որոշումները, իսկ արդեն վճարված տուգանքների դեպքում՝ նաև վերադարձնել ավել գանձված գումարները։

Բացի սա, հունիսի 4-ից դիմակ կրելը պարտադիր դարձավ հանրային բոլոր բաց և փակ տարածքներում, իսկ դիմակ չկրելու համար տուգանքը նույնպես սահմանվեց 10 հազար դրամ։

Իսկ հիմա՝ թվերով

Ըստ ոստիկանության՝ «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրած տվյալների՝ արտակարգ դրության առաջին երկու ամսում՝ մարտի 16-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, կայացվել է ազատ տեղաշարժի սահմանափակումների և մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնների խախտման համար վարչական տույժ կիրառելու 10,172 որոշում, որից յուրաքանչյուր տույժի չափը կազմել է 100-250 հազար դրամ։ 

Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում կայացված որոշումներով տուգանքների չափը կազմել է 1 միլիարդ 22 միլիոն դրամ։ Սակայն ինչպես վերը նշեցինք, այս տուգանքների այն մասը, որը չի վերաբերում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտմանը, կարող է վերանայվել և նվազեցվել մինչև 10 հազար դրամի։

Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելուց հետո կազմված արձանագրումների ընդհանուր թվին, ապա ըստ ոստիկանության տվյալների՝ մարտի 16-ից ի վեր հունիսի 15-ի դրությամբ կազմվել է 33,996 արձանագրություն։

Ինչի՞ համար

Ըստ ոստիկանության՝ «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրած տվյալների՝ հունիսի 7-ի դրությամբ մեր հայրենակիցները արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններից ամենաշատը խախտում են ազատ տեղաշարժի սահմանափակումները։

Մասնավորապես, հունիսի 7-ի դրությամբ արձանագրված 25 հազար 137 խախտումներից 12 հազար 231-ը վերաբերել է ազատ տեղաշարժի սահմանափակումներին, 9173 դեպքում քաղաքացիները տուգանվել են տրանսպորտում ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար, 3427 դեպքում՝ դիմակ չկրելու համար, իսկ 97 դեպքում՝ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար։ Բացի սա, նշված ժամանակահատվածի դրությամբ կազմվել է 209 արձանագրություն տնտեսական գործունեությունը չդադարեցնելու վերաբերյալ։

Իսկ ի՞նչ տուգանքներ են գործում այլ երկրներում

«Փաստերի ստուգման հարթակը» նաև ուսումնասիրեց, թե ինչ տուգանքներ են նախատեսվում հակահամաճարակային կանոնների խախտման համար մի շարք երկրներում։

Վրաստանում 

Այսպես, օրինակ, հարևան Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 21-ին։ Այնուհետև մարտի 23-ից որոշ տարածքներում հայտարարվել էր խիստ կարանտին, ապա մարտի 30-ից՝ համընդհանուր կարանտին։ Վրաստանի խորհրդարանի որոշմամբ՝ արտակարգ դրության ժամանակ օրենքով նախատեսված մեկուսացման կամ կարանտինային կանոնների խախտման տուգանքը սահմանվել է 3000 լարի մեկ անձի դեպքում (945 դոլար), իսկ իրավաբանական անձի դեպքում` 15,000 լարի (գրեթե 4,700 դոլար)։ Ոչ արտակարգ դրության պայմաններում մեկ անձի համար տուգանքը սահմանվել է 2000 լարի (մոտ 650 դոլար), իսկ իրավաբանական անձի համար՝ 10,000 լարի (մոտ 3,240 դոլար):

Վրաստանում բժշկական դիմակներ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, հակառակ դեպքում պարտավոր են 50 լարի տուգանք վճարել, իրավաբանական անձանց համար տուգանքի չափը 500 լարի է։ 

Ըստ վրացական մամուլի մայիսի 24-ի հրապարակումների՝ հակահամաճարակային կանոնները խախտելու համար տուգանվել է 7444 անձ, ինչպես նաև 18 կազմակերպություն:

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնությունում ինքնամեկուսացման կամ մեկուսացման պայմանների խախտման, ինչպես նաև ազատ տեղաշարժի սահմանափակումների խախտման համար տուգանքի չափը կազմում է 150 հազար ռուբլիից (2200 դոլար)  մինչև 300 հազար ռուբլի (4350 դոլար), պաշտոնատար անձանց համար՝ 300 հազար ռուբլիից մինչև 500 հազար ռուբլի (7300 դոլար), իրավաբանական անձանց համար՝ 500 հազար ռուբլիից մինչև 1 միլիոն ռուբլի (14,500 դոլար)։ Ռուսաստանում մայիսի 12-ից հանրային տրանսպորտում պարտադրվեց կրել դիմակ ու ձեռնոց։ Հանրային տրանսպորտում դիմակ ու ձեռնոց չկրելու համար տուգանքը 5000 ռուբլու չափով է, իսկ հասարակական վայրերում՝ 4 հազար ռուբլու չափով։

Ֆրանսիա

Ֆրանսիայում հակահամաճարակային կանոնների խախտման, օրինակ՝ առանց ձևաթղթի տնից դուրս գալու համար տուգանքների չափը սահմանվել էր 38-ից մինչև 135 եվրո, որը 45 օրում չվճարելու դեպքում հասնում էր մինչև 375 եվրոյի: Մայիսի 11-ից, սակայն, Ֆրանսիայում այլևս անհրաժեշտ չէ ձևաթղթի առկայությունը, մինչդեռ բժշկական դիմակ կրելը պարտադիր է հասարակական տրանսպորտում, միջնակարգ դպրոցներում, իսկ նշված վայրերում դիմակ չկրելու համար տուգանքի չափը կազմում է 135 եվրո։

Իտալիա

Իտալիայում հակահամաճարակային կանոնների խախտման, օրինակ՝ առանց ձևաթուղթ ունենալու տնից դուրս գալու կամ հուղարկավորություն և այլ մասսայական արարողություն անցկացնելու համար տուգանքի չափը սահմանվել էր 206 եվրո կամ մինչև երեք ամիս ազատազրկում։ Իտալիայում, սակայն, մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ մեղմացվել են, իսկ դիմակ կրելը պարտադիր է խանութներում, գրասենյակներում, գործարաններում և տրանսպորտում, թեև չկրելու դեպքում տուգանք սահմանված չէ։ 

Իսպանիա

Իսպանիայում համաճարակի բռնկումից հետո սահմանվել էին 601-ից 30,000 եվրոյի չափով տուգանքներ բոլոր այն անձանց համար, որոնք կխախտեին կարանտինի մասին կառավարության որոշումը, մասնավորապես՝ դուրս կգային տնից առանց ծայրահեղ անհրաժեշտության, չէին կատարի իրավապահների պահանջները, կմասնակցեին կրոնական և այլ մասսայական միջոցառումների և այլն։ Մայիսի 21-ից Իսպանիայում դիմակ կրելը պարտադիր է՝ չնայած, ինչպես Իտալիայում, Իսպանիայում ևս դիմակ չկրելու համար տուգանքներ սահմանված չեն։ 

ԱՄՆ 

ԱՄՆ-ում հակահամաճարակային կանոնները տարբեր նահանգներում տարբեր են, հետևաբար՝ տարբեր են նաև տուգանքները։ Ալյասկայում, օրինակ, հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանվել է մեկ տարի ազատազրկում կամ տուգանք՝ 25 հազար դոլարի չափով։ Այդ կանոնները վերաբերում են առանց լուրջ պատճառի տանը չմնալուն, ինքնամեկուսացման ցուցումը չպահելուն և նույնիսկ կարող են տարածվել այլ նահանգից ժամանած քաղաքացիների վրա։ Վաշինգթոնում նման խախտումների համար տուգանքի չափը կարող է լինել մինչև 5000 դոլար կամ՝ ազատազրկում մեկ տարով։ 250-500 դոլարի չափով տուգանքներ սահմանված են նաև Նյու Յորքում, օրինակ՝ սոցիալական հեռավորությունը չպահելու համար։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens