ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արդյո՞ք արտոնված են խաղաղ հավաքներն արտակարգ դրության ժամանակ

10:54, 16 Հնս, 2020

ՍԽԱԼ

Ոստիկանության գործողությունները բացարձակ իրավաչափ չէին, որովհետև ոստիկանությունն իրավունք չունի խաղաղ հավաքը դադարեցնել նույնիսկ արտակարգ դրության պայմաններում

Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պնդում են, որ հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի առջև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցների բողոքի ակցիան դադարեցնելու ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին։

Ավետիք Իշխանյանն «Առավոտի» հետ հարցազրույցում հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները հակասում են խաղաղ հավաքի սկզբունքներին։

«Հավաքներ և ցույցեր անցկացնելը մարդու այն կարևորագույն իրավունքներն են, որ դրանց երկարատև և բացարձակ արգելանքը նույնիսկ այս համաճարակի-համավարակի պայմաններում չի խրախուսվում: ՄԱԿ-ի` մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հանձնարարականները կան այդ մասին, որ դրանք չպետք է բացարձակ արգելանքի տակ լինեն»,- մասնավորապես, նշել է նա։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 14-ին «Երկիր մեդիայի» եթերում ևս նույն պնդումով է հանդես եկել։ 

«Ոստիկանության գործողությունները բացարձակ իրավաչափ չէին, որովհետև ոստիկանությունն իրավունք չունի խաղաղ հավաքը դադարեցնել։ […] Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, եթե հավաքը խաղաղ է, դա է միջազգային չափանիշը, ներպետական պրակտիկան, որ պետք է սպասել, որ հավաքը ավարտվի»,- հայտարարել է Մելիքյանը՝ հավելելով, որ միայն հավաքի ավարտից հետո ոստիկանությունը կարող էր պատասխանատվության հարց բարձրացնել։ 

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 14-ին հրավիրվել էր ԱԱԾ և ժամեր շարունակ հարցաքննվել։ Այդ ընթացքում ԱԱԾ շենքի հարևանությամբ բողոքի ակցիա էին իրականացնում ԲՀԿ-ականներն ու Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիները։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարել էր, որ ԱԱԾ շենքի դիմաց հավաքն ինքնաբուխ է, մարդիկ ինքնակամ հավաքվել են՝ իրենց զորակցությունը հայտնելու։

Ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես եկավ ոստիկանությունը՝ հայտնելով, որ  օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Իրավապահ կառույցը հիշեցրել էր, որ արտակարգ դրության պայմաններում երկրի ամբողջ տարածքում հավաքներն արգելված են:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով էին իրավաչափ Գագիկ Ծառուկյանի աջակիցների կողմից հավաք անցկացնելու դեմ ոստիկանության գործողությունները, և արդյո՞ք խաղաղ հավաքներն արտոնված են արտակարգ դրության ժամանակ։

Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս խաղաղ հավաքներ անցկացնել արտակարգ դրության պայմաններում 

Այսպես, Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանվում է, որ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Ինչպես գիտենք, ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն, որը կարգավորվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով։ Վերոնշյալ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով թույլատրվում է սահմանափակել կամ արգելել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելը։

Նշված օրենսդրական ակտերի հիման վրա էլ կառավարության մարտի 16-ի թիվ 298 որոշման 4-րդ հավելվածի 16-րդ կետով սահմանվել է, որ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը և դրանց մասնակցումը»։

Իսկ ինչ է եղել հունիսի 14-ին՝ ԱԱԾ շենքի դիմաց։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, կազմակերպել և անցկացրել են հավաք: Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին, ինչը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական իրավախախտում է:

Ընդ որում, նույն օրենսգրքի 267-րդ հոդվածը ենթադրում է, որ այդ իրավախախտումը գործած անձանց ոստիկանությունը կարող է նաև բերման ենթարկել:

Իսկ «Ոստիկանության մասին» օրենքի հոդված 30-ով սահմանվում է, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի աջակիցների կողմից հավաք անցկացնելու դեմ ոստիկանության գործողություններն ամբողջությամբ իրավաչափ էին, քանի որ հավաքի մասնակիցները չէին ենթարկվել արտակարգ դրության ընթացքում արգելված հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջներին։  

Կարո՞ղ է արդյո՞ք ոստիկանական ուժ կիրառվել անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորների նկատմամբ

Բացի խաղաղ հավաքների անցկացման դեմ ոստիկանության գործողություններից, քննարկման թեմա է դարձել փողոց փակած պատգամավորներին ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի կիրառմամբ հեռացնելը։ Պնդումներ կան, որ այս գործողությունները ևս իրավաչափ չէին։ 

Օրինակ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը պատմել էր, թե իր նկատմամբ ոստիկաններն ուժ են կիրառել նույնիսկ այն դեպքում, երբ ինքը նշել է, որ իրավունք չունեն, քանի որ ինքը պատգամավոր է։

«Ամբողջ մարմնով պառկեցրեցին գետնին, բազմիցս միլիոնավոր անգամ ասացի պատգամավոր եմ, իրենց չէր հետաքրքրում: Ամբողջությամբ հորիզոնական դիքով պառկեցրեցին գետնին, ասացի՝ իրավունք չունեք, ես պատգամավոր եմ, ասացին՝ նշանակություն չունի, թե ով եք»,- պատմել էր նա։

Մինչդեռ, պատգամավորների նկատմամբ ոստիկանն իրավունք ունի ուժ կիրառել այնքան, որքան ցանկացած այլ քաղաքացու դեպքում։

Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որ դեպքում ոստիկանական ծառայողները կարող են ֆիզիկական ուժ գործադրել, այդ թվում՝ նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում։ 

Միաժամանակ, Սահմանադրության 96-րդ հոդվածը, որը վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիությանն ու նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն և ազատազրկման ենթարկելուն, հստակ սահմանում է, որ պատգամավորն անձեռնմխելի է ոչ թե ֆիզիկական ուժի գործադրումից, այլ քրեական հետապնդումից ու ազատազրկումից։ Այսինքն՝ պատգամավորն անձեռնմխելի չէ ֆիզիկական ուժի գործադրումից ավելի, քան որևիցե այլ քաղաքացի։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գագիկ Ծառուկյան

Հարակից հոդվածներ

Ցեմենտի շուկայի «ազատ» մրցակցության հետևանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ցեմենտի շուկայի «ազատ» մրցակցության հետևանքները

12:33, 8 Նյմ, 2022

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում ցեմենտի, քարի և այլ շինանյութի...

«Մուլտի տրանսպորտը» ապօրինի բարձրացրել է Նոր Հաճն-Երևան երթուղու նախանշված գինը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Մուլտի տրանսպորտը» ապօրինի բարձրացրել է Նոր Հաճն-Երևան երթուղու նախանշված գինը

10:43, 15 Օգս, 2022

2021 թվականի հոկտեմբերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման համար մրցույթ էր հայտարարել, որին, ինչպես...

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

19:05, 11 Մյս, 2022

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները:...

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից
Նոթատետր

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից

18:25, 8 Ապր, 2022

Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։ Նշվում էր, որ գործարքը կայացել է 5 միլիոն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens