ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վանո Սիրադեղյանից մինչև Մանվել Գրիգորյան. որ պատգամավորներն են զրկվել անձեռնմխելիությունից

12:35, 16 Հնս, 2020

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 16-ին, քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։ 

Ազգային ժողովը գլխավոր դատախազի կողմից ստացել է պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիր։

Նշենք, որ հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ բացահայտվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված է եղել կուսակցության ղեկավար կազմը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ ներգրավվել են ԱԱԾ-ի մեկ այլ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքերի գործում: Կիրակի օրն ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի տանը: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց վերհիշել, թե որ գործիչներն են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից անկախ Հայաստանի պատմության ընթացքում և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

1996 թվականը և անձեռնմխելիությունից զրկված 8 պատգամավորները

1996 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական երկրորդ ընտրությունները: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների՝ շուրջ 52, Վազգեն Մանուկյանը՝ ավելի քան 41 տոկոսը: Մի շարք միջազգային կառույցներ և ընդդիմադիր ուժեր հայտարարել էին, որ տեղի են ունեցել համատարած կեղծիքներ: Երևանում սկսվեցին զանգվածային ցույցեր: 1996 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում, պատգամավորների միջև ծեծկռտուքի պայմաններում Ազգային ժողովը համաձայնություն տվեց գործող գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի առաջարկությանը  քրեական պատասխանատվության ենթարկելու մի շարք ընդդիմադիր պատգամավորների: Նրանց թվում էին Արշակ Սադոյանը, Սեյրան Ավագյանը, Ռուբեն Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Պարույր Հայրիկյանը, Շավարշ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը, Ներսես Զեյնալվանդյանը: 

Մուշեղ Մովսիսյան

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ նոյեմբերին, երկրորդ գումարման Ազգային ժողովը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Մուշեղ Մովսիսյանին: Նա մեղադրվում էր հանցագործությունն իրականացրած անձանց հետ համագործակցելու մեջ: Ապացույցների բացակայության պատճառով հետագայում Մովսիսյանն ազատ արձակվեց: Նա մահացավ 2004 թվականին ավտովթարից:

Վանո Սիրադեղյան

Ներքին գործերի նախկին նախարար, այն ժամանակ ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր Վանո Սիրադեղյանը ձերբակալվել էր 1999 թվականի մայիսի 3-ին: Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական նախկին օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածով: Մասնավորապես, նա մեղադրվում էր այն բանում, որ լինելով ներքին գործերի նախարար՝ կազմակերպել էր կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա՝ վերջիններիս հանձնարարելով հարձակումներ գործել առանձին քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ:

Նույն ամսվա մեջ, սակայն, ՀՀՇ-ական պատգամավորն ազատվել էր ձերբակալումից և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը: Ապրիլի 4-ին Ազգային ժողովի պատգամավորները 77 կողմ և 10 դեմ քվեարկությամբ բավարարեցին գլխավոր դատախազի միջնորդությունը՝ զրկելու Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Վանո Սիրադեղյանին կալանավորել չհասցրեցին: Նա անհետացավ և մինչև այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ավելի ուշ նա զրկվեց նաև պատգամավորական մանդատից: 

Մարտի 1-ն ու անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորները

2008 թվականի մարտ 1-ի իրադարձություններից հետո միանգամից 4 պատգամավորներ զրկվեցին անձեռնմխելիությունից: Մարտի 4-ին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում հրավիրվել էր արտահերթ նիստ՝ քննարկելու «ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին» հարցը: Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը նիստին ներկա էին, իսկ Սասուն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանն ընդհատակում էին: 4 պատգամավորները մեղադրվում էին Հայաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երրորդ և 300-րդ հոդվածի առաջին մասերով՝ զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են սպանությամբ և իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ: Ազգային ժողովը  բավարարել էր միջնորդությունը: 

Սասուն Միքայելյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, բայց 2011 թվականին համաներմամբ ազատ արձակվել:  

Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը դատապարտվել էին 5 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվել 2009 թվականին:

Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետախուզությունը դադարեցվել էր 2011 թվականին, երբ նա այլևս Հայաստանում չէր: 

Վարդան Օսկանյան

Արտաքին գործերի նախկին նախարարին անձեռնմխելիությունից զրկեցին  պատգամավոր դառնալու առաջին իսկ տարում «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործի հիմքով:

Օսկանյանը պատգամավոր էր ընտրվել 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: Հոկտեմբերին արդեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց: Ըստ միջնորդության՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել էր բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները: Խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ բավարարել էր դատախազության միջնորդությունը: Քվեարկությունը բոյկոտել էին «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունները:

2013 թվականի հուլիսին Օսկանյանի դեմ գործը կարճվեց: Նախկին արտգործնախարարը մինչև վերջ էլ հայտարարում էր, որ գործն ուներ բացառապես քաղաքական հիմք:

Մանվել Գրիգորյան 

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, այդ պահին Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը 2018 թվականի հեղափոխությունից հետո առաջին և ամենաաղմկահարույց գործերից էր:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: Այս հիմքով գեներալը բերման էր ենթարկվել և ձերբակալվել: 

Այնուհետև հունիսի 18-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: Արտահերթ նիստում խորհրդարանը, որի մեծամասնությունն այդ պահին հանրապետականն էին, համաձայնություն էր տվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը: Ինքը՝ Մանվելը Գրիգորյանը, նիստին չէր մասնակցում: Նույնը օրը Գրիգորյանը կալանավորվեց: Նրա գործով դատական գործընթացը շարունակվում է մինչ օրս:

Այսպիսով, վերջին երեք տասնամյակում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել են մեկ տասնյակից ավել պատգամավորներ: Հիմնականում դա տեղի է ունեցել քաղաքական լուրջ զարգացումների համատեքստում:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գագիկ ԾառուկյանԽաչատուր Սուքիասյան

Հարակից հոդվածներ

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին
Մանիպուլյատիվ

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին

13:20, 9 Սպտ, 2024

Խաչատուր Սուքիասյանը սեպտեմբերի 3-ին Factor.am լրատվամիջոցին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին։  Նա, մասնավորապես, անդրադառնալով...

Ցեմենտի շուկայի «ազատ» մրցակցության հետևանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ցեմենտի շուկայի «ազատ» մրցակցության հետևանքները

12:33, 8 Նյմ, 2022

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում ցեմենտի, քարի և այլ շինանյութի...

«Մուլտի տրանսպորտը» ապօրինի բարձրացրել է Նոր Հաճն-Երևան երթուղու նախանշված գինը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Մուլտի տրանսպորտը» ապօրինի բարձրացրել է Նոր Հաճն-Երևան երթուղու նախանշված գինը

10:43, 15 Օգս, 2022

2021 թվականի հոկտեմբերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման համար մրցույթ էր հայտարարել, որին, ինչպես...

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

19:05, 11 Մյս, 2022

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները:...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens