ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Ինչո՞ւ Արթուր Դավթյանը 2018 թվականին հետ կանչեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը

22:13, 16 Հնս, 2020
ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Գլխավոր դատախազը միջնորդություն էր բերել անձեռնմխելիությունից զրկելու Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին՝ ակնհայտորեն կատարելով քաղաքական պատվեր․ Գորգիսյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն ներկայացնելիս քաղաքական հանձնարարություն չի կատարել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ԱԱԾ-ն օրեր առաջ միանգամից մի քանի բացահայտում էր կատարել, որոնք կապվում էին Ծառուկյանի անվան հետ: 

Հարցը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գլխավոր դատախազին հիշեցրեց երկու տարվա վաղեմության իրադարձությունները։ «2 տարի առաջ նույն այս դահլիճում դուք միջնորդություն էիք կրկին բերել անձեռնմխելիությունից զրկելու այն ժամանակ մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին՝ ակնհայտորեն կատարելով քաղաքական պատվեր: Հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով դուք հետ վերցրեցիք ձեր այս միջնորդությունը»,- նշել էր Գորգիսյանը՝ ընդգծելով, որ հանրությունը չի կարող վստահ լինել, որ նույնը տեղի չի ունենա նաև Գագիկ Ծառուկյանի դեպքում:

Սրան ի պատասխան՝ Արթուր Դավթյանը հակադարձեց, որ Գորգիսյանի տեղեկությունները ճիշտ չեն, քանի որ ինքը երեք պատգամավորի վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել. «Իսկ որ պատգամավորի վերաբերյալ որ ներկայացրել եմ, հիմա ձեզ ուղիղ պատասխանում եմ՝ ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր, պարոն Գորգիսյան: Դրա մասին ես շատ մանրամասն անդրադարձել եմ: Հետևաբար, հանրությունն այսօր էլ կարող է վստահ լինել, Ազգային ժողովն էլ վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների հանգամանքները՝ պարզելու, թե գլխավոր դատախազն ինչ պայմաններում է կայացրել «Ելքի» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ կանչելու որոշումը:

Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը կատարված իրադարձությունները

«Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը բերման էին ենթարկվել նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի ու Փաշինյանի հանդիպումից հետո:

Ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումը ձախողվել էր և տևել ընդամենը մի քանի րոպե: Այնուհետև Արցախի փողոցում ոստիկանությունը տարածքից հեռացրել էր Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին՝ բերման ենթարկելով նաև տասնյակ այլ ցուցարարների: Ժամեր անց գլխավոր դատախազությունը հայտնել էր երեք պատգամավորների ձերբակալության մասին: Ըստ այդ հաղորդագրության՝ պատգամավորները բռնվել էին հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, այն է՝ ոչ լիազորված հավաք էին կազմակերպել, ներխուժել հատուկ պահպանվող տարածքներ և այլն: Դատախազությունը հավելել էր, որ պատգամավորների ձերբակալման մասին հայտնել է ԱԺ նախագահին: 

Գրեթե մեկ օր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէր: 

Ապրիլի 23-ին նախագահական նստավայրում խորհրդակցությունից հետո առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ վերցվի երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը։ Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրել էր, որ գնում է Ձերբակալվածների պահման վայր՝ պատգամավորներին հանդիպելու։ 

Որոշ ժամանակ անց Փաշինյանի էջով տեղեկություն էր տարածվել, որ ԱԺ-ում այդ օրը նշանակված նիստը, որտեղ պիտի քննարկվեր Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հետաձգվել է։ Պաշտոնական հաղորդագրություն նիստի մասին չէր տարածվել: 

Ժամեր անց Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարություն էր տարածել։ Մեկ ժամ անց Փաշինյանը և մյուս պատգամավորներն ազատ էին արձակվել: 

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո արդեն՝ մայիսի 15-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ «Ելքի» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին իր միջնորդագրին։

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, Դավթյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ էին 3 պատգամավորներին ձերբակալել, ինչ միջնորդություն էր ներկայացվել նրանց անձեռնմխելիությունից զրկելու համար, և ինչ է արվել այդ միջնորդության հետ:

Դավթյանն արձագանքել էր՝ նշելով, որ պատգամավորները ձերբակալվել էին ապօրինի հավաքներ կազմակերպելու համար։ Նա ընդգծել էր, որ գլխավոր դատախազությունն ԱԺ միջնորդություն ներկայացրել է միայն Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

«Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել ԱԺ, այնուհետև ամբողջ հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը համապատասխան հիմնավորումներով գրավոր դիմեց ինձ, և իմ կողմից ԱԺ նախագահին նամակ է հղվել, որ հարցը օրակարգից հանվի և քննության չառնվի»,- ասել էր Դավթյանը։

Էդմոն Մարուքյանի պնդմանը, թե ինքը քաղաքական հանձնարարական է կատարել, գլխավոր դատախազը պատասխանել էր, որ ինքը կատարել է մասնագիտական գործունեություն. «Ինչ վերաբերում է միջնորդությունը չքննարկելու հարցի բարձրացմանը, այո, այստեղ կա քաղաքական նշանակություն, դա էլ նույնիսկ իրավական է, դատախազը ներկայացնում է ձեռք բերված նյութերի հիման վրա իր գնահատականը, և քաղաքական մարմինը տալիս է քաղաքական գնահատական»։

Ինչպես երևում է 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած քրոնիկոնից, Արթուր Դավթյանը՝ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը չեղարկելիս հաշվի է առել գործող իշխանությունների դիրքորոշումը: Թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ ինքը՝ Դավթյանը, պաշտոնապես հայտարարել էին, որ այդ ժամանակ գործող առաջին փոխվարչապետի հորդորով է դատախազը հետ կանչել իր միջնորդագիրը: Փաստացի, ներկայում հնչող մեղադրանքները, որ եղել է քաղաքական ազդեցություն, համապատասխանում են իրականությանը։

ԲՀԿ-ն և պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 

Հունիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, գլխավոր դատախազին հիշեցնելով 2018 թվականի վերը նշված իրադարձությունները, պնդեց, որ իրենց՝ ԲՀԿ-ականների գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորները չէին զրկվել անձեռնմխելիությունից։ 

Ըստ Էնֆիաջյանի՝ թեև իրենց նկատմամբ շարունակ սպառնալիքներ էին հնչում և համոզում էին կողմ լինել Փաշինյանին ձերբակալելուն, իրենց պատասխանը եղել է շատ կոշտ. «Այդ մասին տեղեկացրել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին նաև և մեր քաղաքական թիմի միասնական որոշումը եղել է այդ նիստը (պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ- խմբ.) և այդ գործողությունը տապալել: Մենք ենք տապալել, մենք ենք նպաստել և դրանից հետո էլ ամեն ինչով նպաստել ենք, որ հեղափոխություն ասածը՝ որպես օրակարգային կետեր իրականություն դառնան»:

Սակայն Էնֆիաջյանի պնդումն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Գլխավոր դատախազն իր միջնորդագիրը հետ է կանչել միայն ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի խնդրանքով: Կարեն Կարապետյանի դիմումը հաջորդել էր նախագահականում կայացած հանդիպմանը, որտեղ ներկա էին եղել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ինքը՝ Կարապետյանը, և Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախագահ Արմեն Սարգսյանը:

ԲՀԿ-ն համաժողովրդական շարժմանը միացել էր, երբ Նիկոլ Փաշինյանն ու մյուսներն ազատ էին արձակվել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից տառացիորեն րոպեներ առաջ:

Այսպիսով, 2018 թվականին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից  Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրի չեղարկումը իրականացվել էր քաղաքական իրադարձությունների զարգացման պայմաններում և ՀՀԿ-ական առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի ուղիղ խնդրանքով: Հավելենք, որ ԲՀԿ-ն, փաստացի, այդ գործընթացում  ազդեցություն չէր ունեցել:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens