ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ գործ հարուցվել է նաև ՀՀԿ-ի դեպքում․ Մանե Թանդիլյանի հայտարարության հետքերով

17:49, 17 Հնս, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Ո՞վ էր դատախազը, երբ ես արձանագրում էի ընտրակաշառք բաժանելու դեպք ՀՀԿ շտաբից․ Մանդիլյանը՝ 2017 թ․ ընտրություններում ընտրակաշառքների և դատախազի արձագանքի մասին

Ազգային ժողովը հունիսի 16-ին քննարկում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը մի շարք բացահայտումներ էր արել՝ կապված Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում չարաշահումների և ընտրակեղծիքների հետ։ 

Մասնավորապես, խուզարկությունների ընթացքում բացահայտվել էին նաև 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կաշառք բաժանելու վերաբերյալ փաստաթղթեր։

Անդրադառնալով հարցին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  հիշեցրել էր 2017-ի մայիսին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտնաբերված՝ ընտրակաշառք բաժանելու դեպքերը։

«Հիշեցրեք ինձ, թե ո՞վ էր դատախազը, երբ ես լայվով արձանագրում էի ընտրակաշառք բաժանելու դեպք առերևույթ Հանրապետական կուսակցության շտաբից, և այդտեղ մասնակցում էր այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես լայվով, երեք նյութ կարող եք գտնել իմ պատին, արձանագրում ենք ցուցակներ, ընտրակաշառքի բաժանման դեպքեր, ո՞ւր էր այդ ժամանակ դատախազը, ո՞վ էր, ինձ հիշեցրեք․․․»,- հարց էր ուղղել Թանդիլյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի պատասխան, նշել էր, որ 2017-ին ինքն  էր գլխավոր դատախազը և այդ ժամանակ «աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվել»։ «Ես կոնկրետ ձեր վկայակոչած դեպքը, բնականաբար, չեմ կարող հիշել, բայց վստահորեն կարող եմ ասել, որ բացառված է, որ վարույթ իրականացված չլինի»,- հայտարարել էր Դավթյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Թանդիլյանի նշած դեպքերի վերաբերյալ տեղեկությունները և դրանց հաջորդած գործընթացները։

«Զիբիլիքսի» գործը

2017-ի մայիսին 12-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից երկու օր առաջ, «Ելք» դաշինքը հրապարակել էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված թղթեր, որոնցում առկա էին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ։ Ցուցակներում երևում էին անձանց անուններ, որոնք պարտավորվել էին որոշակի գումարի դիմաց հավաքել որոշակի քանակի ձայներ, ընտրողների ցուցակներ և գումարը փոխանցելու եղանակներ։

Ըստ «Ելք» դաշինքի՝ մոտ 30 էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել էին, երբ Երևանի այն ժամանակ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք աղբաման էր նետել: «Ելքը» հաղորդում էր ներկայացրել ընտրություններին ՀՀԿ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։

Կուսակցության գրանցումն անվավեր չէր չճանաչվել, սակայն ընտրակաշառքի գործով հարուցվել էր քրեական գործ, որով ներգրավվել էին 11 մեղադրյալ։ 2017 թ. հուլիսին, սակայն, Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործը կարճել էր՝ հանցակազմի բացակայության պատճառով: «Ելք» դաշինքը բողոքարկել էր գործը կարճելու որոշումը, սակայն միայն 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո՝ հունիսին, գործը վերաբացվեց։

Ըստ դատական գործի՝ Արաբկիր շրջանում ՀՀԿ թեկնածուի օգտին քվեներ հավաքելու համար շտաբի պետ Հրայր Անտոնյանը և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը տրամադրել էին շուրջ 63 միլիոն դրամ։

2019-ի  փետրվարին դատարանը որոշում էր կայացրել Հանրապետական կուսակցության անդամ, նախընտրական շտաբի պետ Հրայր Անտոնյանին և Ստեփան Սահակյանին 2 միլիոն 500 հազարական դրամի չափով տուգանելու մասին։ Մեղադրողը, սակայն, միջնորդել էր յուրաքանչյուրին 3 տարի ազատազրկման դատապարտելու համար։ Գործով մյուս 9-ը մեղադրյալների նկատմամբ ևս նշանակվել էր տուգանք՝ 2․3-ից 2․5 միլիոն դրամի չափով։

Փաստացի՝ եթե չլիներ հեղափոխությունը և երկրում չփոխվեր իշխանությունը, «Զիբիլիքսի» գործը դժվար թե վերաբացվեր, քանի որ նախահեղափոխական իրավապահ մարմինները կարճել էին այն «հանցակազմի բացակայության պատճառով»։

ՀՀԿ շտաբից Թանդիլյանի ուղիղ հեռարձակումների մասին

Իսկ ինչ վերաբերում է Թանդիլյանի ֆեյսբուքյան էջի՝ Արարատյան թաղամասում գտնվող ՀՀԿ շտաբում «առերևույթ» ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ուղիղ հեռարձակմանը, ապա նկարահանումն իրականացվել էր 2017 թվականի մայիսի 12-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին, դրսից, մինչդեռ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներսում էր։ Շուրջ 20 րոպե տևողությամբ տեսանյութում Թանդիլյանը փորձում է կադրեր ստանալ ներսում կատարվող քննարկումից, սակայն առանց արդյունքի։ Միայն մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս և հայտարարում, որ ըստ տեղեկությունների՝ ոստիկանները շտաբից գողացել են ընտրական ցուցակներ։ Միջադեպի և Փաշինյանի հայտարարության վերաբերյալ այլ տեղեկություններ չկան։

Միաժամանակ նշենք, որ նույն օրը «Ելքը» հայտնել էր ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ մի շարք այլ մանրամասներ ևս։ Դրանցից մեկն էլ այն մասին էր, որ քվեներ ապահովելու և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ փաստաթուղթ էր դուրս բերվել ոստիկանության Արաբկիրի բաժնից, իսկ փաստաթղթում երևում էին Ոստիկանության աշխատակիցների՝ նաև բարձրաստիճան, անունները։ Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ շտաբը պաշտոնական հայտարարությամբ հերքել էր «ԵԼՔ» դաշինքի կողմից ներկայացված փաստերը՝ դրանք որակելով որպես «քարոզչական ապատեղեկատվություն»։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Մանե Թանդիլյանի պնդումները, որ նախկինում իրենց կողմից արձանագրված ընտրակաշառքի դեպքերը իրավական հետևանքներ չէին ունենում, մեծամասամբ համապատասխանում են իրականությանը։ Ինչպես նշեցինք, այսպես կոչված, «Զիբիլիքսի» գործը վերաբացվել է միայն հեղափոխությունից հետո, ինչի արդյունքում էլ մի շարք հանրապետականներ մեղավոր են ճանաչվել։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանի ամենաբարեկամական երկի՞րը, թե՞ Ադրբեջանի տնտեսական գործընկերը․ Իտալիայի մասին Մինասյանի պնդման հետքերով
Մանիպուլյատիվ

Հայաստանի ամենաբարեկամական երկի՞րը, թե՞ Ադրբեջանի տնտեսական գործընկերը․ Իտալիայի մասին Մինասյանի պնդման հետքերով

19:10, 22 Հնվ, 2021

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունվարի 20-ին անդրադարձել էր Իտալիայի՝ Ադրբեջանին G20 գագաթնաժողովին հրավիրելու...

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց
Առանց վճռի

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց

18:42, 21 Հնվ, 2021

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել...

Երևանում վճարովի ավտոկայանատեղերի վճարը 2021-ին չի թանկանա
Առանց վճռի

Երևանում վճարովի ավտոկայանատեղերի վճարը 2021-ին չի թանկանա

15:05, 21 Հնվ, 2021

Համացանցում քննարկումներ են ծավալվել, որ ավտոկայանման վճարները բարձրացվում են աստղաբաշխական գների՝ տարեկան 12,000 դրամից դառնալով 300,000 դրամ։ Միաժամանակ տարածվում է...

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները

17:51, 20 Հնվ, 2021

2020 թվականի սկզբին, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել մի շարք պետություններում, պատկերացնել անգամ հնարավոր չէր, թե ինչ է սպասվում առաջիկայում ամբողջ...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×